MENU
Յունւարի 11-14 2016-ի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսբոնում գումարւեց Միջին Արեւելքի, Հիւսիսային Աֆրիկայի եւ Եւրոպայի երկրների աստւածաշնչական ընդհանուր քարտուղարների եւ պատասխանատուների տարեկան ընդհանուր ժողովը, որի կազմակերպիչ յանձնախմբի ատենապետն էր դոկտ. Հրայր Ճեպեճեանը։
Լիսբոնի սխրա՜նք, Լիսբոնեան հերոսութի՜ւն,- ահա, այդպիսին բնութագրւեց արդարատենչ հինգ մարտիկների անձնւիրութիւնը, որն հայոց պահանջատիրութեան ոգին կրկնակի կոփելու հետ միաժամանակ, գալիս էր սասանելու թուրքական ժխտողականութիւնը եւ փշրելու նոյն ոգու դէմ տասնամեակներ կանգնեցւած ու անխորտակ թւացող լռութեան պատնէշը:
... Եւ մի՛շտ պիտի յիշենք Լիսբոնի մէջ հերոսացած մեր հինգ նահատակները, որովհետեւ անոնք մաս կը կազմեն մեր պայքարի պատմութեան, կը մարմնաւորեն ժամանակ չճանչցող մեր պահանջատիրութիւնը, որովհետեւ անոնք ներշնչում առած էին մեր պատմութենէն, ու պատմութիւն կերտելով՝ իրենց կարգին դարձան ներշնչարան:
Լիսբոնի սխրագործութիւնից ընդամէնը 8 տարի առաջ՝ 1975 թւականին, «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի կողմից՝ հոկտեմբերի 22-ին Վիեննայում, ապա 2 օր անց նաեւ Փարիզում, թուրքական դեսպանների ահաբեկումով մեկնարկած Հայ Դատի համար զինեալ պայքարը թէեւ մինչ այդ ունեցել էր որոշակի ձեռքբերումներ, սակայն միանշանակ էր, որ դրանք դեռեւս բաւարար ու գոհացուցիչ չէին:
Ժողովուրդների ապրելու եւ գոյատեւելու երաշխիքն է համարւում նրա ուժը: Որքան ուժ ունես՝ այնքան պատիւ: Պարտութիւնը ստորացում է ու անարգանք, որը քո գոյութեան ընթացքում մնում է որպէս սեւ յուշ: Մեր միքանիհազարամեայ պատմութիւնը լի է սխրանքներով, երբեմն էլ պարտութեան սեւ էջերով: Երբ թշնամու դիմաց եղել ենք մեղմ, անզօր ու անմիաբան, դիւրին կերպով էլ ենթարկւել, Անիներ ու մարդկային զոհեր ենք տւել: