Հա

Օրակարգ

1918-ի մայիս ամսու վերջին շաբաթը, յատկապէս մայիս 25-էն մայիս 28 երկարող քանի մը օրերը, դարակազմիկ հանգուան մը կը խորհրդանշեն հայ ժողովուրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ։

Հարիւր տարի առաջ, Մայիսի այս օրերուն, կերտուեցաւ պանծալի Աւանդը «Մայիս 28»-ի, որ խտացուց խորհուրդը հայ ժողովուրդի նոր դարաշրջան մուտքին ու, իբրեւ Ազգային-Պետական Ածուի, յաղթական վերականգնումին։

Published in Գաղափարական

Հայաստանի անկախութեան վերականգնման եւ Հայաստանի Հանրապետութեան վերահաստատման տօնը` 21 Սեպտեմբեր 1991-ի դարակազմիկ Անկախութեան Հանրաքուէին տարեդարձը ահա՛ անգամ մը եւս կը դիմաւորենք ազգովին՝ պետական-կրօնական եւ կուսակցական-միութենական ներկայացուցչութեանց լայն շրջանակով հաւաքուած քաղաքամայր Երեւանի մէջ։

1991 թւականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի տարածքում անցկացւեց հանրաքւէ՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախանալու նպատակով։ Խորհրդարանի որոշմամբ, Հայաստանում հանրաքւէն անցկացւել է Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի դրոյթներից ելնելով: 

27 տարի առաջ՝ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր՝ Հայաստանի անկախութեան մասին», որով դրւեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Մինչեւ նոր սահմանադրութեան ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրեւ ծրագրային փաստաթուղթ։ 

Ժողովուրդների ազգային յիշողութեան մէջ կան ոչ միայն ինքնաճանաչման եւ հպարտութեան, երկունքի եւ խոյանքի ոգեշնչող պահեր, այլ կան նաեւ փորձութեան ու յուսաբեկման, մեղկութեան եւ անկումի ողբերգական վայրկեաններ, որոնք կեանքի եւ ժամանակի թաւալման հետ աւելի ու աւելի են շեշտում իրենց բախտորոշ նշանակութիւնը:

Published in Ազգային

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Անկախութեան 25-րդ տարեդարձի առթիւ Հայաստան ժամանած Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Հանդիպումն իրենց ներկայութեամբ պատւել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը:

Published in Քաղաքական

Երէկ՝ սեպտեմբերի 21-ին Երեւանում մեծ շուքով նշւել է Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնը:
Օրւայ սկզբում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսներն այցելել են «Եռաբլուր» զինւորական պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցել իրենց կեանքը Հայրենիքի համար զոհաբերած հայորդիների յիշատակին:

Published in Քաղաքական

Հայաստանը բարեփոխումների նոր արագացւած փուլ է մտել: Այս մասին յայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը՝ ելոյթ ունենալով Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում ՀՀ Անկախութեան 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած հանդիսաւոր համերգի ընթացքում: 

Published in Դիտանկիւն

Երէկ՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանում եւ աշխարհի բոլոր այն երկրներում, ուր գործում են Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցչութիւններ, նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 25-րդ տարեդարձը:
Այդ կապակցութեամբ, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը նախաձեռնել էր 25-ամեակին նւիրւած միջոցառում՝ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում եւ «Այգեստան»-ում:

Published in Համայնք

Անկախութեան տարեդարձները երջանկագոյն այն պահերն են, որոնցում անխտիր ազգի իւրաքանչիւր զաւակ ապրում է խանդավառութեան, հպարտութեան ու ապագայի հանդէպ վառ ու լաւատեսական զգացմունքներով:

Published in Խմբագրական
Էջ 1, 5-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։