Հա

Օրակարգ

Փոքր Հայքի քաղաքներից Արաբկիրը կառուցւած է Վասպուրականից Սեբաստիա գաղթած հայերի կողմից, 1021-22-ին: Այն գտնւում է Մելիդինէից 70 կիլոմետր դէպի հիւսիս, Եփրատ գետի վտակի Արաբկիրի ափին, Անտիտաւրոսի ստորոտին: Այն հանդիսացել է Սեբաստիայի նահանգի գաւառներից մէկի կենտրոնը, յետոյ մաս է կազմել, յաջորդաբար, Մալաթիայի եւ Խարբերդի նահանգների:

Published in Հասարակական

Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցին նւիրւած, Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն, «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ թւականիս յունիսի 15-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում կազմակերպւել էր երաժշտական իւրայատուկ փառատօն. «Արդարութիւն եւ կայուն խաղաղութիւն» խորագրով:

Published in Հասարակական

Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների ծիրում, մայիսի 4-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի նախագահութեամբ, թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ եւ հոծ հաւատացեալների ներկայութեամբ կատարւեց Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների մասունքով խաչերի օծման արարողութիւնը:

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի, ապրիլի 20-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի Ոգեկոչման յանձնախմբերի համադրմամբ՝ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի, «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների աշակերտութիւնը՝ իրենց պատասխանատուների գլխաւորութեամբ մասնակցեցին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում կազմակերպւած դպրոցական ծաղիկների մատուցմանը եւ գեղարւեստական ձեռնարկին:

Published in Նոր Ջուղա

Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի միջոցառումների շարանում թւականիս մայիսի 2-ին, Հայ Բարեգործական ընդհանուր միութեան նախաձեռնութեամբ՝ միութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր դասախօսական-գեղարւեստական երեկոյ: Օրւայ դասախօս էր հրաւիրւած ԱՄՆ-ի Նիւ Եօրքի Այոնա կոլէջի դասախօս, պատմաբան դոկտ. Ջորջ Բուռնութեանը:

Published in Համայնք

Չորեքշաբթի, մայիսի 4-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ հայոց միջնակարգ դպրոցների Բ օղակի աշակերտութեան մասնակցութեամբ կազմակերպւած երրորդ զրոյց-հանդիպումը: Ձեռնարկը նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցին, այդ իսկ պատճառով էլ միութեան Գրական-գեղարւեստական միաւորի որոշմամբ, որպէս զրոյցի թեմա էր ճշտւել Հայ Դատն ընդհանրապէս, «Նեմեսիս»-ի գործողութիւնները եւ արդարադատութիւնը:

Published in Համայնք

Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջ. միջնակարգ դպրոցի տնօրինութեան նախաձեռնութեամբ եւ ուսուցչական կազմի կազմակերպութեամբ, «Վիկտորինա» գիտելիքների մրցոյթը տեղի ունեցաւ երկուշաբթի՝ ապրիլի 25-ի երեկոյեան, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում՝ նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցին եւ Արցախեան հերոսամարտին: Միջոցառումը հովանաւորել էր Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախումբը:

Published in Նոր Ջուղա

Ապրիլի 24-ից մէկ շաբաթ յետոյ, մայիսի 2-ին, Թաւրիզում կայացաւ Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցին նւիրւած կենտրոնական ձեռնարկ, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

Published in Ատրպատական

Հ. Մ. «Սիփան» միութեան Լեռնագնացութեան խումբն իր գարնանային ծրագրերի շարանում նւաճեց կենտրոնական Ալբորզի Սեչալ գագաթը, վերելքը նւիրեց Մեծ Եղեռնի Բիւրաւոր Նահատակների ոգեկոչման 101-րդ տարելիցի յիշատակին:
Սեչալը հանդիսանում է կենտրոնական Ալբորզի շքեղ գագաթներից մէկը: Այն իր 4000 մետր բարձրութեամբ գտնւում է Դիզինի բարձրունքների շրջանում:

Published in Մարզական

Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի ոգեկոչման շրջագծում, երեքշաբթի՝ ապրիլի 26-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում իրականացւեց դասախօսական-գեղարւեստական երեկոյ:
Ձեռնարկի մեկնարկը տրւեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ՝ յարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանութեան Բիւրաւոր Նահատակների եւ Արցախեան վերջին իրադարձութիւնների ընթացքում զոհւած հերոսների յիշատակին:

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։