Հա

Օրակարգ

Ուղիղ 26 տարի առաջ՝ 1992 թւականի մայիսի 9-ի առաւօտեան հայկական ջոկատները լիովին ազատագրեցին բերդաքաղաք Շուշին:

Published in Ազգային

Մայիսի 8-ին մի խումբ դաշնակցականներ այցելեցին Եռաբլուր՝ յարգանքի տուրք մատուցելու Շուշիի ազատագրման համար իրենց կեանքով վճարած տղաների շիրիմներին:

Մայիս 8-9-ը պատմական յիշարժան թուական դարձաւ եւ փառաւոր իր տեղը գրաւեց հայոց յուշատետրին մէջ 1992-ին, երբ Արցախ աշխարհի հինաւուրց բերդաքաղաք Շուշին ազատագրուեցաւ հայ ժողովուրդի հերոսական զաւակներուն ռազմաքաղաքական բացառիկ սխրանքով։

Published in Գաղափարական

Նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի, մայիսի 11-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, կայացաւ Արցախ աշխարհի հինաւուրց բեդաքաղաք Շուշիի ազատագրման փառապանծ առիթի 25-ամեակին նւիրւած ժողովրդական տօնախմբութիւնը՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների մասնակցութեամբ։

Published in Նոր Ջուղա

Արցախեան յաղթանակի խորհրդանիշ Շուշիի ազատագրման առիթով արդէն 25 տարի տօնակատարութիւններն ու խրախճանքները մի կողմ թողնելով` մի պահ յաղթանակի բերկրանքն ապրելուց յետոյ պէտք է մտածել նաեւ յաղթանակը իրականութեան վերածելու մասին, յաղթանակով զարգացումն ապահովելու եւ յաղթանակից նոր յաղթանակենր կերտելու մասին:

1992 թւականի մայիսի 9-ից յետոյ այս տարեթիւը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ Արցախի ողջ ժողովուրդը փրկւեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործութիւնը եւ դրա ամբողջական պատմական նշանակութիւնն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատւել եւ վերլուծւել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թւականի մայիսի 9-ին եւ պարզ է այսօր. մենք մեր կեանքն ու ազատութիւնը, մեր իրաւունքներն ու արժանապատւութիւնը չենք պատրաստւում զոհաբերել եւ չենք զոհաբերելու:

Այսօր մենք հպարտ ենք կրկնակի, հպարտ ենք, որովհետեւ ունենք նաեւ արժանի հերթափոխ, անվեհեր երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանութիւնը եւ հարազատ ժողովրդի անվտանգութիւնը վեր են ամէն ինչից: Նրանք մեծագոյն արժանապատւութեան զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը` պատմութեան մէջ թողնելով անձնւիրութեան նոր օրինակներ:

Մայիսեան այս եռատօն խորհուրդն ու տօնակատարութիւնները կրկին բերկրանքով են լցնում մեր հոգիները: Այսօր անդրադառնում եւ վերարժեւորում ենք մեր ժողովրդի ներդրած այն շօշափելի ջանքերը, որոնք նպաստեցին Մեծ Հայրերանական պատերազմում յաղթանակի կերտմանը եւ աշխարհում խաղաղութեան հաստատմանը: Արցախեան ազատագրական պայքարում այս յաղթական օրը մեր հերոս զաւակները անկոտրում կամքով ու քաջարի ոգով ազատագրեցին ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունեցող եւ ազգային մեր մշակոյթի նշանաւոր կենտրոն Շուշի քաղաքը: Այդ որոշիչ օրերին կազմաւորուեց նաեւ Արցախի ապահովութեան եւ խաղաղութեան երաշխիք հանդիսացող Պաշտպանութեան բանակը:

8 Մայիս 1992 թուականը մեր ժողովուրդի հաւաքական յիշողութեան մէջ արձանագրուած պիտի մնայ որպէս նոր Սարտարապատ՝ Շուշիի ազատագրութեամբ եւ մեր հերոս տղոց խիզախութեամբ նուաճուած։

Անցան 25 տարիներ, սակայն Արցախի անկախութեան վերահաստատման մէջ ճակատագրական դեր ունեցած Շուշիի ազատագրումը իր յաւերժախօս պատգամով միշտ պիտի մնայ կենդանի մեր ժողովուրդի կեանքին մէջ։

1992 թ. մայիսի 8-9-ին իրականացւել է հայ ռազմարւստի ամենափայլուն գործողութիւններից մէկը՝ Շուշիի ազատագրումը: Քաղաքի ազատագրման գործողութիւնը մշակւել ու ղեկավարւել է հայ տաղանդաւոր ռազմական մասնագէտների եւ ազատագրական պայքարի հերոսների կողմից՝ լեգենդար գեներալ Արկադի Տէր-Թադէոսեանի (Կամանդոս) ղեկավարութեամբ:

Էջ 1, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։