Հա

Օրակարգ

«Անցեալ երկու տարիների ընթացքում չի վճարւել իրանահայութեանը յատկացւած կրթական բիւջէն: Սա այն դէպքում, երբ մեր դպրոցներում զգացւում է հիմնական վերանորոգումների անհրաժեշտութիւնը»,- ասել է դոկտ. Խանլարեանը՝ նշելով, որ խորհրդարանի կողմից հաստատւած գումարների չվճարման արդիւնքում, դպրոցական շէնքերի պահպանումը դարձել է մեր գլխաւոր հիմնախնդիրը:

Published in Համայնք

Պարսկալեզու «Իրան» օրաթերթն իր այսօրւայ՝ դեկտեմբերի 24-ի համարի առաջին էջի հիմնական լուսանկարն ու վերնագիրը յատկացնելով իրանահայութեանը, ծաւալուն յօդւածով անդրադարձ է կատարել թեմային նոյն համարի 16-րդ էջում:
Մարջան Ղանդիի գրչին պատկանող թղթակցութիւնը խօսում է պարտադրեալ պատերազմին իրանահայութեան նւիրած նահատակների, պատերազմական վիրաւորների, եւ յատկապէս պատերազմի թիկունքում հայ արհեստաւորների լոգեստիկական ներկայութեան մասին:

Published in Հասարակական

Իրանում մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակի առիթով, ազգային ցուցահանդէս եւ համագումար է կազմակերպւել Թեհրանում՝ ազգային թանգարանում եւ մշակութային ժառանգութեան ու զբօսաշրջութեան գիտահետազօտարանի համագումարների դահլիճում:

Published in Համայնք

Երկրի համապետական մակարդակով կայացած ընտրութիւններն նոյն մակարդակով էլ հասարակա-քաղաքական մթնոլորտ ու միտք են ձեւաւորում հասարակայնութեան լայն զանգւածների գիտակցութեան մէջ: Ու դատելով տւեալ ընտրութիւնների արդիւնքից՝ մասնակից հասարակայնութիւնը՝ զանգւածներն ու քաղաքացիները իրենց իսկ ընտրութեամբ պատգամում են քաղաքական վերնախաւին, թէ ինչպիսի հասարակա-քաղաքական ուղղութեան եւ ընթացքի կողմնորոշում են որդեգրում:

Published in Դիտանկիւն

Իրանի Իսլ. Հանրապետութեան «Մեջլիսի» 10-րդ շրջանի նախընտրական-քարոզչական փուլն աւարտւեց: Այսօր, ինչպէս ընդունւած է ասել՝ լռութեան (քարոզչական իմաստով) օր է, իսկ նոյն նախընտրական «կրքերը» կը հանդարտւեն բուն ընտրութեան՝ փետրւարի 26-ի օրւայ աւարտին:

Published in Խմբագրական

10-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններում իրանահայութեան ներգրաււածութիւնը իր օրինաչափ ու առանձնայատուկ դրսեւորմամբ ուշադրութեան առարկայ է դարձել ներքին թէ՛ արտաքին հասարակաց կարծիքի մօտ:

Published in Դիտանկիւն

Իսլամական խորհրդարանի 10-րդ նստաշրջանի քարոզարշաւի 5-րդ օրում, երէկ՝ փետրւարի 22-ին, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ 10-րդ շրջանի թեկնածու դոկտ. Կարէն Խանլարեանը, ընկերակցութեամբ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի եւ իր Կենտրոնական շտաբի ներկայացուցիչների, այցելեց «Խաք սեֆիդ»-ի գործարանային տարածքում աշխատող հայ արհեստաւոր-գործարարներին:

Published in Համայնք

Իրանահայութիւնը ներկայացնող պատւիրակութիւնը, որին մաս են կազմում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, Թեհրանի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ, նախկին պատգամաւոր Վարդան Վարդանեանը, երէկ այցելեց «Հեզբօլլահ» քաղաքական խորհրդի նախագահ Սէյէդ Էբրահիմ Ամին Սէյէդիին:

Published in Քաղաքական

Իսլ. խորհրդարանի 9-րդ շրջանի քառամեայ (2012-2016) գործունէութեան ժամկէտը աւարտման շեմին է եւ շուտով կայանալու են 10-րդ շրջանի «Մեջլիսի» ընտրութիւնները՝ ս. թ. փետրւարի 26-ին (էսֆանդի 7):
Մինչ այդ մենք փորձեցինք այս սիւնակով մի ընդհանուր յետդարձ ակնարկ նետել Իրան երկրի շուրջ 110-ամեայ պարլամենտական ատեանում իրանահայութիւնը ներկայացնող պատգամաւորներին ու նրանց գործունէութեանը:

Published in Դիտանկիւն

Երկրի ներքաղաքական, այսպէս ասած՝ ժամանակի վարակիչ ու թէժ խմորումները, պայմանաւորւած՝ «Բարեկարգչական-պահպանողական» մրցակցութիւններով, երբեւէ չգայթակղեցին հայ պատգամաւորներին, որոնք էլ գիտակից իրենց առաքելութեան, մշտապէս դրսեւորեցին սկզբունքայնութիւն, եւ հաւասարակշռւած կեցւածք՝ յանուն Իրանի ու հինաւուրց իրանահայութեան շահերի, հեռու՝ միջխմբակցային ամբոխավարական էժանագին աճպարարութիւններից:

Published in Դիտանկիւն
Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։