Հա

Օրակարգ

Շաբաթ, 28 Յունւարի 2017 14:50

Հայոց բանակի 25-ամեակի առիթով

Հայոց բանակը դարձաւ 25 տարեկան: Պատերազմի բովով անցած, կայացած, առոյգ ու երիտասարդ մի կառոյց, որը վերածւել է ողջ հայութեան հպարտանքի առարկայի:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Հայոց բանակը դարձաւ 25 տարեկան: Պատերազմի բովով անցած, կայացած, առոյգ ու երիտասարդ մի կառոյց, որը վերածւել է ողջ հայութեան հպարտանքի առարկայի:

Անկասկած, այսօր, բարի մաղթանքների, ցանկութիւնների, ողջոյնների ու հայրենասիրական կենացների պակաս բնաւ էլ չի զգացւելու, եւ դա բանական է, քանզի Հայոց բանակը Հայաստանի եւ Արցախի անկախութեան անձնագիրն է:

Այսօր, սակայն, լաւագոյն առիթն է նաեւ սթափ հայեացքով խորհելու այն մասին, թէ Հայոց բանակի վերջին քննութեան՝ ապրիլեան պատերազմից յետոյ ուր ենք կանգնած, որոնք են առկայ մարտահրաւէրները, դրանց դիմակայելու եւ յաղթահարելու համար ի՞նչ է մեզ անհրաժեշտ: Բաքւի ռազմավարական եւ մարտավարական նոր մօտեցումներին ինչպէ՞ս է պէտք արձագանգել, ռազմավարական եւ մարտավարական ինչպիսի՞ վերադասաւորումներ ու հայեացքներ են մեզ հարկաւոր, եւ դրանց իրագործումն ու արդիւնաւորումն ինչպիսի՞ միջոցառումներ է անհրաժեշտ կիրառել:

Սրանք կարդինալ նշանակութեան այն հարցերն են, որոնց ամբողջական ու լիարժէք պատասխաններից է կախւած Հայոց բանակի ապագան: Ժամանակի մարտահրաւէրներին՝ նրա համարժէք ու համաչափ արձագանգելու կարողութեան զարգացումը, ինչը Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան ու խաղաղութեան գլխաւոր երաշխիքն է:

Իսկ դրա համար Հայոց բանակին կատարեալ հայրենասիրութեան եւ նւիրւածութեանը (որի պակասն ապրիլեան պատերազմի օրերին բնաւ էլ չզգացւեց) զուգահեռ, առաջին հերթին եւ գլխաւորաբար անհրաժեշտ են որակական ամբողջովին նոր մօտեցումներ, մտածողութիւն եւ աշխարհայեացք, ինչպէս նաեւ՝ օրւայ պահանջներին համապատասխան ժամանակակից սպառազինութիւն:

Սա է Հայոց բանակի օրակարգային թիւ մէկ անհրաժեշտութիւնը: Իսկ մնացեալը՝ թիկունքը արդէն կապահովի ազգը՝ բանակի հետ միաձուլւած ազգը:

Մնացէ՛ք խաղաղ ու անվտանգ Հայոց հայրենիքի սահմանների անվտանգութիւնը երաշխաւորող մշտարթուն արծիւներ:

Ձե՛ր կենացը, Ձե՛ր կանաչ կեանքերի կենացը…

Յարակից Հրապարակումներ

  • Հայ Դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիւ քարոզարշաւ է անցկացնելու
    Հայ Դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիւ քարոզարշաւ է անցկացնելու

    ՀՅԴ Գերմանիայի Հայ Դատի գրասենեակն առաջիկայ աշխատանքներում շեշտը դնելու է Արցախի հարցի վրայ: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Գերմանիայում ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի ղեկավար Անդրանիկ Ազնաւուրեանը՝ անդրադառնալով առաջիկայ անելիքներին եւ Գերմանիա-Թուրքիա յարաբերութիւնների սրացմանը:

  • Դաւիթ Բաբայեան. «Ադրբեջանի վերնախաւը նենգ, պրովոկատիւ քայլեր է նախանշում»
    Դաւիթ Բաբայեան. «Ադրբեջանի վերնախաւը նենգ, պրովոկատիւ քայլեր է նախանշում»

    Ադրբեջանը նենգ, պրովոկատիւ քայլերի է դիմում: Հայկական կողմից զինադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ տեղեկատւութեան տարածումն այդ մասին է խօսում: Նշել է Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը` անդրադառնալով Ադրբեջանի տարածած այն հաղորդագրութեանը, թէ հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը:

  • ՀՀ ԱԺ նախագահ. «Խորհրդարանական յարաբերութիւնները՝ Երեւանի եւ Թեհրանի օրակարգում են»
    ՀՀ ԱԺ նախագահ. «Խորհրդարանական յարաբերութիւնները՝ Երեւանի եւ Թեհրանի օրակարգում են»

    Ընդգծելով Թեհրան-Երեւան հարաբերութիւնների բազմակողմանի զարգացման անհրաժեշտութիւնն, Արա Բաբլոյեանն ասել է.- «Կարեւոր է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեութիւնը: Դա կարող է խթանել երկու երկրի յարաբերութիւնների զարգացումն ու խորացումը»:

  • Առեւտրային ոլորտը երկու երկրների միջեւ կը վերաճի ռազմավարական մակարդակի
    Առեւտրային ոլորտը երկու երկրների միջեւ կը վերաճի ռազմավարական մակարդակի

    Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ օրեր առաջ Իրանի խորհրդարանում ընդունւած Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագծի ընդունումը շահաւէտ էր երկուստէք․ Հայաստանի Հանրապետութիւնը հնարաւորութիւն է ստանում տնտեսական գործունէութիւն ծաւալել 70-80 միլիոնանոց շուկայում, իսկ Իրանն այդ համաձայնութեան միջոցով կարողանում է համագործակցել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների հետ:

  • Հայաստանից ծիրանի արտահանման աննախադէպ աճ է գրանցւել
    Հայաստանից ծիրանի արտահանման աննախադէպ աճ է գրանցւել

    Այս տարւայ յուլիսի 26-ի դրութըամբ` Հայաստանից արտահանւել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղէն: Այսօտ` յուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ գիւղատնտեսութեան նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարեանը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։