Հա

Օրակարգ

29/01/2017

Արամին յիշելիս

98 տարի առաջ այս օրն իր մահկանացուն կնքեց հայոց ժամանակակից պատմութեան ամենալուսաւոր դէպքերից մէկը՝ Արամ Մանուկեանը, Հայաստանի առաջին Հանրապետութեան փաստացի հիմնադիրը, հայոց անկախութիւնը մարմնաւորղ եզակի կերպարը:

Արամ Մանուկեանի մահւան 98-ամեակի առիթով

 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

98 տարի առաջ այս օրն իր մահկանացուն կնքեց հայոց ժամանակակից պատմութեան ամենալուսաւոր դէպքերից մէկը՝ Արամ Մանուկեանը, Հայաստանի առաջին Հանրապետութեան փաստացի հիմնադիրը, հայոց անկախութիւնը մարմնաւորղ եզակի կերպարը:

Յեղափոխական, իսկ յետոյ նաեւ պետականաշինութեան իր ողջ գործունէութեան ընթացքում, հայ ժողովրդի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անզուգական զաւակն իր գործունէութեամբ ցոյց տւեց սերունդներին, թէ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ստեղծումն ու ամրապնդումն այն միակ ճանապարհն է, որը միանշանակ կարող է երաշխաւորել ազգի ֆիզիքական գոյութիւնը, նրա բնականոն զարգացումն ու յաւէրժութիւնը:

Իր գիտակցական ողջ կեանքի ընթացքում Արամն ապրեց ու գործեց հէնց այդ մտասեւեռումով:

Նա հասկացրեց, որ ապրելու համար հային անհրաժեշտ է ոտքի կանգնել, շարժւել ինքնուրոյն՝ ձեռք քաշելով դայակներից:

Նա սովորեցրեց, որ դժւարը յենակները գցելն ու մայր հողի վրայ ամուր խարսխւելն ու կանգնելն է, որից յետոյ անհաւանականը, անսովորն ու անհնարինը կը դառնայ հաւատալի, սովորական ու անշրջելի:

Յիշենք, նրա մարգարէութիւնը 1918 թւականի օրհասական օրերին. «ԱՄԷՆ ՈՔ ԻՐ ՄԱՍԻՆ Է ՄՏԱԾՈՒՄ: ԻՐ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԵԹԷ ՆԱՅՈՂ ԿԱՅ, ՆԱՅՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՅԱՆՈՒՆ ԻՐ ՇԱՀԵՐԻ: ՈՉ ՈՔ ՄԻ ՄԱՐԴ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ ՏԱՃԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ՝ ՏՈՒՆ ԳՆԱՑՈՂ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԵԹԷ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒԺԵՐՈՎ ՃԱԿԱՏ ՊԱՀԵԼՈՒ ԽՕՍՔ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ, ԴԱ ԽՕՍՔ Է, ԶՈՒՐԿ ԻՐԱԿԱՆ ՀԻՄՔԻՑ ՈՒ ԱՆԿԵՂԾՈՒԹԻՒՆԻՑ: ՀԱՅԵՐՈՎ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՒՈՒՄ, ՇՕՇԱՓԵԼԻ ՕԳՆՈՒԹԻՒՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՄՏՔՈՎ: ԴՐԱ ՀԱԿԱՌԱԿԸ, ԿԱՅ ԴԱՒԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ: ՄԵՆԱԿ ԵՆՔ ԵՒ ՊԷՏՔ Է ԱՊԱՒԻՆԵՆՔ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՈՒԺԵՐԻՆ՝ ԹԷ՛ ՃԱԿԱՏԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, ԹԷ՛ ԵՐԿՐԻ ՆԵՐՍԸ ԿԱՐԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ»:

Արամի խօսքը, գործն ու երկաթէ կամքն էր, որ սթափեցրեց խուճապահար հային, հանեց նրան ցեղասպանութեանը հետեւած թմբիրից, եւ 1918 թւականի մայիսին մղեց նրան այնպիսի սխրագործութեան, որը բնաւ էլ չէր համապատասխանում նրա վտիտ ուժերին:

Արամն այդպէս կերտեց Հայաստանի Հանրապետութիւնը:

Անկախութեան հռչակմանը հետեւած օրերին, մինչ իր մահը՝ 1919 թւականի յունւարի 29-ը, Արամը փորձեց զերծ մնալ ամէն տեսակ երազկոտութիւնից, անտեղի կրքերից ու քաղաքական խտրութիւններից: Իր շուրջ համախմբելով ազգի սերուցքին՝ գերմարդկային ջանքերի գործադրման շնորհիւ, նա փորձեց լուծել ուժասպառ եղած ժողովրդին յուզող առաօրեայ հարցերը, երկրի դէմ ծառացած անմիջական մարտահրաւէրնեն ու խնդիրները՝ հող պատրաստելով ազգային պետութեան հիմքերի ամրացման, անկախութեան գաղափարի անշրջելի դարձնելու համար:

Արամին, սակայն, վիճակւած չէր երկար ապրելու եւ վայելելու իր այնքան երազած անկախութիւնը: Օրհասական այդ օրերին, երբ ամէն բանից շատ զգացւում էր խարիզմատիկ ղեկավարների պահանջը, ընդամէնը 10 օրւայ ընթացքում դաժան ճակատագիրը հայ ժողովրդից խլեց իր ամենափայլուն ղեկավարներին: Յունւարի 19-ին Թիֆլիսում, բծաւոր տիֆից մահացաւ Ռոստոմը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան միակ կենդանի ներկայացուցիչը, իսկ 10 օր անց երեւանում, նոյն հիւանդութեան պատճառով իր մահկանացուն կնքեց Արամը:

Արամի մասին շատ է խօսւել ու գրւել: Նրա կերպարի խտացումը թերեւս լաւագոյնը մարմնաւորում է իր թարմութիւնը երբեք չկորցնող, Նիկոլ Աղբալեանի այս խօսքերը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգու սենեակը, խոսէք ձեր խղճի հետ եւ ասէք, արդեօ՞ք աշխատել էք հայ ժողովրդի համար այնպէս, ինչպէս Արամը, եղե՞լ էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞լ էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը»:

Յարակից լուրեր

  • Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը
    Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը

    Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

  • Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են
    Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են

    Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագաթաժողովի հիւրընկալն է լինելու:

  • Մենք մերկ ենք
    Մենք մերկ ենք

    Մտերիմ ընկերներիցս մէկն իր առօրեան սկսում է մարմնամարզութեամբ: Առաւօտեան վարժանքները նա պարտադիր կատարում է «Արարատ» մարզաւանում:

    Եւ ահա մի քանի օր առաջ, նա ինձ փոխանցեց մարզաւանի հանդերձարանների մեղմ ասաց տխուր վիճակի մասին այս լուսանկարները:

  • Սեւերի ու սպիտակների համախտանիշի մասին
    Սեւերի ու սպիտակների համախտանիշի մասին

    «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտօնական յայտարարել, չնայած գիտէք, բայց պէտք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք յաջողութիւն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր յաջողութիւնը Հայաստանի յաջողութիւնն է…»:

  • Կասպեան կոնւենցիա. հնարաւոր կորուստների մասին մտորելու պահը
    Կասպեան կոնւենցիա. հնարաւոր կորուստների մասին մտորելու պահը

    Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան արդէն միս ու արիւն ստացած իրաւական փաստաթուղթ է, որի աշխարհաքաղաքական նշանակութիւնն ու հետեւանքներն անշուշտ ի յայտ կը գան տեսանելի ապագայում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։