Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 13 Փետրւարի 2017 13:30

Դերբիի դասերը

Թեհրանի ֆուտբոլային գրանտների 84-րդ դիմակաութիւնն էլ պատմութիւ դարձաւ:

Վերջին տարիների պէս, այս անգամ եւս Թեհրանի դերբին անցաւ դիտարժան ու գոլառատ պայքարում: Միայն թէ քչչերն էին խաղի համար նման ինտրիգային ընթացք եւ ելք գուշակում:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Թեհրանի ֆուտբոլային գրանտների 84-րդ դիմակաութիւնն էլ պատմութիւ դարձաւ:

Վերջին տարիների պէս, այս անգամ եւս Թեհրանի դերբին անցաւ դիտարժան ու գոլառատ պայքարում: Միայն թէ քչերն էին խաղի համար նման ինտրիգային ընթացք եւ ելք գուշակում:

Թղթի վրայ ամէն ինչ վկայում էր այն մասին, որ «Փերսփոլիս»-ն աւանդական ախոյանի՝ «Էսթեղլալ»-ին ծնկի բերելու համար չպէտք է հանդիպի որեւէ լուրջ խոչընդոտի: Նրանք վստահօրէն գլխաւորում էին մրցաշարային աղիւսակը (9 միաւորի տարբերութիւն «Թրաքթոր սազի»-ի եւ 13 միաւորի տարբերութիւն «Էսթեղլալ»-ի նկատմամբ), ցուցադրում էին լիգայի ամենաորակեալ եւ դիտարժան ֆուտբոլը, ունէին լաւագոյն պաշտպանութիւնը (20 խաղում սեփական դարպասն ընդունելով ընդամէնը 5 գնդակ), լաւագոյն կիսապաշտպանութիւնը, որին կասեցնել ոչ մի մրցակցի չէր յաջողւում եւ սարսափազդու կրակագիծ, որի համար մրցակցի դարպասը խոցելը խաղ ու պարի ժանրից էր:

84-րդ դերբիի առաջին 10 րոպէներն էլ վկայաում էին, որ ամէն ինչ ընթանում է հէնց այդ տրամաբանութեան շրջանակում: 5-րդ րոպէին «Կարմիրներ»-ի առաջին կոմբինացիոն լուրջ գրոհն արդիւնաւորւեց գեղեցիկ գոլով, իսկ ընդմաէնը 4 րոպէ անց բախտը ուղղակի ժպտաց «Կապոյտներ»-ին, երբ Թարեմիի գլխի հարւածից յետոյ գնդակը հրաշքով չյայտնւեց նրանց դարպասում: Սա երեւի, թէ որոշիչ պահ էր հանդիպման հետագայ ընթացքի համար: Եթէ գնդակը յայտնւէր «Էսթեղլալ»-ի դարպասում, ապա, հաստատապէս, խաղի ըթնացքն ամբողջովին այլ կը լինէր: Սակայն, պատահեց հակառակը: «Կապոյտներ»-ն աստիճանաբար գտան իրենց խաղը, օգտագործեցին մրցակցի թոյլ տւած 3 կոպիտ սխալներն ու հէնց առաջին կէսում խփեցին 3 գնդակ՝ դառնալով իրական սենսացիայի հեղինակ: Երկրոդ խաղակէսը, թէեւ յիշեցնում էր մէկ դարպասով ֆուտբոլ, այդուհանդերձ միայն հանդիպման վերջին րոպէին «Փերսփոլիս»-ին յաջողւեց կրճատել հաշւի տարբերութիւնը, ինչն էլ բաւարար չէր մրցաշրջանի ամենակարեւոր խաղում պարտութիւնից խուսափելու համար:

Թէ ինչու այդպէս ստացւեց հարցին պատասխանելու համար, փորձենք ի մի բերել փորձագիտական կարծիքները.

 

Որտե՞ղ էիր Քեամալ

Փորձագէտները միանշանակ կարեւորում են «Փերսփոլիս»-ի յենակէտային կիսապաշտպանի՝ Քեամալ Քամեաբինիայի բացակայութիւնը:

Նախորդ տուրում, «Թրաքթոր սազի»-ի հետ հանդիպմանը Բարձրագոյն լիգայի պաշտպանական ոճի լաւագոյն կիսապաշտպանը՝ Քեամալ Քամեաբինիան հեռացւեց խաղադաշտից՝ զրկւելով աւանդական մրցակցի հետ հանդիպումից: Սա, անկասկած, ծանրագոյն կորուստ էր «Փերսփոլիս»-ի համար:

Քամեաբինիայի բացակայութեան արդիւնքում «Կարմիրներ»-ի կիսապաշտպանական գիծը կորցրեց իր հաւասարակշռութիւնը: Չկար այն խաղացողը, որը յաղթում էր դաշտի կենտրոնի բոլոր մենամարտերում, բառի բուն իմաստով աւլում՝ մաքրում էր սեփական պաշտպանական գծի արջեւի հատւածը՝ տիրանալով գնդակի բոլոր ռիբանդներին:

Բաց մնացած հէնց այս փոսն էր, որ տապալեց «Փերսփոլիս»-ին: Ուշադրութիւն դարձրէք «Էսթեղլալ»-ի խփած երեք գնդակներին, յատկապէս՝ առաջին գոլին: Դրանք բոլորն էլ «Փերսփոլիս»-ի կողմից սեփական կիսադաշտի յետին 1/3-րդ հատւածում կորցրած գնդակների արդիւնքն էին:

 

Աւելորդ ինքնավստահութիւնը որպէս աքիլեսեան գարշապար

Դեռեւս խաղի նախօրէին փորձագէտները զգուշացնում էին, որ «Փերսփոլիս»-ի համար անտեղի ինքնավստահութիւնը կարող է կործանիչ դառնալ:

Երէկ, հէնց դա էլ պատահեց: Թւում էր, թէ առաջին գոլից յետոյ «Կարմիրներ»-ն արդէն մտովի տօնում էին աւանդական ախոյեանի դէմ հերթական գոլառատ յաղթանակը: Նրանք թուլացրեցին ընթացքը, եւ հէնց դա էլ դարձաւ նրանց աքիլեսեան գարշապարը՝ մրցակցին վերադասաւորւելու եւ խաղ վերադառնալու հնարաւորութիւն ընձեռելով:

 

Մոտիւացիան ու մտայնութիւնը կարող են յաղթել որակին

Գերմանական ֆուտբոլային մասնագէտները միաձայն նշում են, որ խաղային որակը, տեխնիկական եւ տակտիկական բարձր մակարդակը միշտ չէ, որ յաղթանակ է պարգեւում թիմին: Նրնաց կարծիքով՝ մոտիւացիան եւ մտայնութիւնը յաճախ կարող են չէզոքացնել այդ յատկանիշերը:

Թեհրանի 84-րդ դերբին հէնց այդ բանաձեւի ամնեավառ ապացոյցն էր:

Խաղային որակներով «Էստեղլալ»-ը միանշանակօրէն զիջում էր մրցակցին: Եթէ բացառենք դարպասահապ Մեհդի Ռահմաթիին, «Կապոյտներ»-ի թիմը հիմնականում ձեւաւորւած էր միջին կամ միջինից մի քիչ բարձր որակով երիտասարդ ֆուտբոլիստներից, որոնք, սակայն, այս խաղի համար ունէին հսկայական մոտիւացիա:

«Փերսփոլիս»-ի հետ հանդիպումը նրանց համար ինքնադրսեւորման բացառիկ առիթ էր, որը նրանք փախցնել չէին ցանկանում, իսկ մարզչական շտաբն էլ նրանց մտովի կատարելապէս պատրաստել էր այս հանդիպման համար: Նրանք պատրաստ էին մինչեւ վերջ պայքարել ցանկացած գնդակի համար, չընկճւել ու շարժւել առաջ, եւ հէնց սա էլ նրանց յաղթանակ պարգեւեց:

Հակառակ եզրին էր կանգնած «Փերսփոլիս»-ը: Լիգայի առաջատարների համար անխոցելի պաշտպանութիւնը վերածւել էր ինչ-որ տեղ հոգեկան բարդոյթի: Նրանք բացարձակապէս չէին համակերպւել այն մտքի հետ, որ հնարաւոր է որեւէ հանդիպման ընթացքում մրցակից թիմը հաշւում յայտնւի առջեւում (նման բան չէր պատահել անցեալ 20 տուրերի ընթացքում):

Այդ իրավիճակի համար նրանք չունէին որեւէ լուծում եւ, արդիւնքում, մրցակցի խփած հէնց պատասխան գնդակից յետոյ հոգեպէս կազմաքանդւեցին ու խաղ վերադարձան միայն այն ժամանակ, երբ րոպէները չէին բաւարարում կորցրածը յետ բերելու համար:

 

Դիտարժան ֆուտբոլը միշտ չէ, որ յաղթանակ է պարգեւում

Սա երիցս ապացուցւեց երէկ: Թեհրանի ֆուտբոլային դասական դիմակայութիւնը ազդարարեց «Ատլետիկօ Մադրիդ»-ի իրանական տարբերակի ծնունդի մասին:

«Էսթեղլալ»-ի մարզիչ Ալի Մանսուրեանը մրցաշրջանի սկզբից փորձարկեց տակտիկական մի քանի սխեմաներ. 4-3-2-1, 4-4-2, 3-5-2: Մինչեւ որ մրցաշրջանի երկրորդ կէսում կանգ առաւ իր ֆուտբոլիստների որակներին համապատասխան ամենաօպտիմալ՝ 4-4-2 տակտիկական սխեմայի այն տարբերակի վրայ, երբ պաշտպաններն ու կիսապաշտպանները խաղում են մէկ գծի վրայ:

Այս խաղաոճը նա համեմեց ֆիզիկական՝ ոչ այնքան դիտարժան ֆուտբոլով, որը, սակայն, խիստ էկոնոմիկ է՝ տնտեսական: Երէկւայ խաղում էլ «Էսթեղլալ»-ը շեշտը դրել էր ֆիզիկական ֆուտբոլի եւ ստեղծւած բացառիկ հնարաւորութիւնները լաւագոյնս օգտագործելու սկզբունքի վրայ:

Պէտք է խոստովանենք, որ այն ամբողջովին արդարացրեց իրեն: 3 գոլային առիթ 3 գոլ, իսկ յետոյ այսպէս կոչւած «աւտոբուսային», բայց, միեւնոյն ժամանակ արդիւնաւետ պաշտպանութիւն սեփական կիսադաշտում: «Ատլետիկօ Մադրիդ»-ի ֆուտբոլային փիլիսոփայութեան կրկնօրինակը, որը թէեւ դիտարժան չէ, սակայն չափազանց արդիւնաւետ է:

 

Կեանքը շարունակւում է

Ի՞նչ է պատահելու դերբիից յետոյ: Ինչպէ՞ս են արձագանգելու Թեհրանի երկու գրանտները հանդիպման արդիւնքին, ի՞նչ ընթացք են ունենալու նրանք հետագայ խաղերում: Ահա այն հարցերը որոնց համար ֆուտբոլային փորձագէտները փորձում են գտնել պատասխաններ:

Նրանք, բոլորն էլ համակրծիք են, որ երկու թիմերին էլ անհրաժեշտ է հոգեպէս վերականգնել: Դա, յատկապէս, օդի ու ջրի անհրաժեշտութիւն ունի «Փերսփոլիս»-ի համար:

Դերբին աւարտւեց, իսկ կեանքը շարունակւում է: Նրանք պէտք է հնարաւորինս արագ թօթափեն պարտութեան շոկն ու վերադռնան հոգեկան նորմալ վիճակի: Առջեւոմ դեռ 9 հանդիպում կայ, որոնցից իւրաքանչիւրը կարող է ճակատագրական դառանալ, իսկ «Փերսփոլիս»-ը հաստատապէս ունի անհրաժեշտ այն որակները, որպէսի գնացքը վերադարձնի գծերի վրայ: Չմոռանաք, որ նրանք իրենց անմիջական հետապնդողների նկատմամբ դեռեւս ունեն միաւորների շօշափելի առաւելութեան պաշար: Այնպէս որ՝ դեռ ոչինչ կորած չէ:

Հոգեբանական վերականգնումը ոչ պակաս անհրաժեշտ է նաեւ «Էսթեղլալ»-ի համար:

«Կապոյտներ»-ի երիտասարդ թիմը եթէ նոյնպէս չհասկանայ, որ այս խաղն արդէն պատմութիւն է դարձել եւ ցանկանայ ապրել աւանդական մրցակցի նկատմամբ դրամատիկ յաղթանակի բերկրանքով, ապա սայթաքումը կը դառնայ անխուսափելի, եւ դա կարող է ճակատագրական նշանակութիւն ունենայ նրանց ապագայ ընթացքի համար:

Յարակից Հրապարակումներ

  • Այսօր Գերմանիայում նոր խորհրդարան են ընտրում
    Այսօր Գերմանիայում նոր խորհրդարան են ընտրում

    Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալու են Բունդեսթագի ընտրութիւնները:

    Վերջին բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, թէ գործող կանցլեր Անգելլա Մերկէլի գլխաւորած «Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն»-«Քրիստոնեայ-սոցիալիստական միութիւն» դաշինքը (ՔԴՄ/ՔՍՄ) առաջատարն է: Սակայն գլխաւոր ինտրիգը կայանում է նրանում, թէ ինչպէս կը բաշխւեն ընտրողների ձայները միւս կուսակցութիւնների միջեւ, ինչն էլ կարող է ճակատագրական նշանակութիւն ունենալ ապագայ կառավարութեան ձեւաւորման գործընթացի համար:

  • Ռոնալդուն, Մեսին ու Սուարէսը կը պայքարեն «Golden Foot»-ի համար
    Ռոնալդուն, Մեսին ու Սուարէսը կը պայքարեն «Golden Foot»-ի համար

    Յայտնի են դարձել այն ֆուտբոլիստները, որոնք կարող են ստանալ «Golden Foot» մրցանակը: Այդ մրցանակը յանձնւում է 29 տարեկանից մեծ խաղացողներին՝ ֆուտբոլի զարգացման գործում ներդրած աւանդի համար:

  • Սեւրի պայմանագիր, Վուդրօ Վիլսոնի դատավճիռ. Հայկական Հարցի լուծման հնարաւոր տարբերակը
    Սեւրի պայմանագիր, Վուդրօ Վիլսոնի դատավճիռ. Հայկական Հարցի լուծման հնարաւոր տարբերակը

    Երէկ` օգոստոսի 15-ին, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Սեւրի պայմանագիրը եւ Վիլսոնեան իրաւարար վճիռի խորագրով դասախօսութիւն: Օրւայ  դասախօսներն էին Իրանի իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Հայ Դատի յանձնախմբի նախկին նախագահ Արամ Շահնազարեանը:

  • Հենրիխ Մխիթարեան. «Մեծ պատիւ է գիտակցել, որ ամբողջ հայ ազգն ինձ հետ է»
    Հենրիխ Մխիթարեան. «Մեծ պատիւ է գիտակցել, որ ամբողջ հայ ազգն ինձ հետ է»

    Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ծաւալուն հարցազրոյց է տւել իսպանական «Marca» պարբերականին:

  • Հայաստանի հաւաքականը ջախջախւեց. Մոնտենեգրօ-Հայաստան՝4:1
    Հայաստանի հաւաքականը ջախջախւեց. Մոնտենեգրօ-Հայաստան՝4:1

    Երէկ՝ երեկոյեան Եւրոպայում կայացան աշխարհի 2018 թւականի առաջնութեան որակաւորման փուլի 6-րդ տուրի հանդիպումները: E խմբում Հայաստանի հաւաքականը Պոդգորիցայում ուժերը չափեց Մոնտենեգրոյի ընտրանու դէմ պայքարում: Հայաստանի ընտրանին ցուցադրեց դժգոյն եւ ոչ մարտունակ խաղ եւ կրեց ծանր՝ 1:4 հաշւով պարտութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։