Սա լաւագոյն առիթն է ԵՄ-ի համար, որպէսզի ձեւաւորի անկախ եւ հզօր ֆինանսական կառոյցներ, որոնք կախման մէջ չեն լինի ԱՄՆ-ից:
«alikonline.ir» - Սա լաւագոյն առիթն է ԵՄ-ի համար, որպէսզի ձեւաւորի անկախ եւ հզօր ֆինանսական կառոյցներ, որոնք կախման մէջ չեն լինի ԱՄՆ-ից:
Նման կարծիք է արտայայտել Ֆրանսիայի տնտեսութեան նախարար Բրունօ Լումէրն՝ անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ Իրանի դէմ պատժամիջոցների վերկանգնաման փաստին:
Ըստ նրա՝ միջազգային ասպարէզում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականութիւնը լաւագոյն շարժառիթն է «աւելի հզօր եւրոպայի ձեւաւորման համար»:
«Անկասկած, Իրանի հետ ճգնաժամը լաւագոյն առիթն է, որպէսզի ԵՄ-ն ձեւաւորի սեփական ֆինանսական անկախ կառոյցները՝ ցանկացած երկրի հետ առեւտուր անելու նպատակով»,- ասել է ֆրանսիացի նախարարը՝ յաւելելով. «Վաշինգտոնը չի կարող որոշել, թէ արդեօ՞ք մենք կարող ենք Իրանի հետ առեւտրով զբաղւել, թէ՝ ոչ»:
Լումէրը նշել է, որ Թրամփը ցանկանում է տնտեսական պատերազմ սկսել, ենթադրելով, թէ կարող է յաղթել այդ պատերազմում. «Այդ պատերազմը, սակայն, յաղթող չի ունենալու»,- յստակեցրել է նա: