Հա

Օրակարգ

11/04/2019 - 10:10

Արմաւիրի մարզպետն ընդունել է իրանցի գործարարների խմբին

ՀՀ Արմաւիրի մաարզպետ Համբարձում Մատթէոսեանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ ձեռք բերած պայմանաւորւածութեան համաձայն, ապրիլի 10-ին ընդունել է իրանցի գործարարների խմբին, ովքեր հետաքրքրւած են մարզում ջերմոցային տնտեսութիւններ հիմնելու հնարաւորութիւններով:

«alikonline.ir» - ՀՀ Արմաւիրի մաարզպետ Համբարձում Մատթէոսեանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ ձեռք բերած պայմանաւորւածութեան համաձայն, ապրիլի 10-ին ընդունել է իրանցի գործարարների խմբին, ովքեր հետաքրքրւած են մարզում ջերմոցային տնտեսութիւններ հիմնելու հնարաւորութիւններով: Տեղեկացնում է «Armavir.mtad.am»-ը:

Ողջունելով հիւրերին եւ ներկայացնելով մարզի գիւղատնտեսական ներուժն ու հիմնական առանձնայատկութիւնները` Համբարձում Մատթէոսեանը նշել է, որ որոշ համայնքներում ջերմոցային տնտեսութիւնները բաւականին զարգացած են, եւ բնակչութեան մեծամասնութիւնը զբաղւում է գիւղատնտեսութեան հէնց այդ ուղղութեամբ, որը բաւականին շահութաբեր է: Նա իր խօսքում նշել է, որ բաւականին մեծ է շահագրգռւածութիւնը մարզում ներդրումների ծաւալն ընդլայնելու հարցում, եւ այդ համատեքստում կարեւորել է իրանցի ներդրողների հետ համագործակցութիւնը` վստահեցնելով, որ մարզպետարանը պատրաստ է աջակցելու գործարարներին տեխնիկական եւ այլ բնոյթի հարցերում` արհեստական խոչընդոտները բացառելու նպատակով:

Մարզպետը հիւրերին ներկայացրել է նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում իրականացւող պետական քաղաքականութիւնը` մատնանշելով ոլորտի զարգացմանն ուղղւած հիմնական ծրագրերը:

Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար` դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Մոհսեն Ռահիմին մարզպետ Համբարձում Մատթէոսեանին ներկայացրել է ներդրումային այն ծրագրերը, որոնք իրանական կողմը պատրաստ է իրականացնել մարզում: Այդ ծրագրերից են` վարդի եւ արդիւնաբերական ջերմոցների հիմնումը, ջերմոցային համալիրի կառուցումը: Գործարարների հաւաստմամբ` համապատասխան հնարաւորութիւնների ընձեռման դէպքում այս ամէնը կիրականացւի անհամեմատ բարձր որակով եւ մատչելի գնով:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ Վաղարշապատի տարածաշրջանում 2 հեկտար տարածութեան վրայ իրանցի գործարարի կողմից 800 հազար ԱՄՆ դոլորի շրջանակում նախատեսւող ջերմոցային տնտեսութեան կառուցումը, որը կիրականացւի նորագոյն տեխնոլոգիայով եւ օրինակ կը հանդիսանայ պատւիրատուների համար:

Հանդիպման աւարտին մարզպետ Համբարձում Մատթէոսեանը վերահաստատել է իր դիրքորոշումը ներդրողներին աջակցելու եւ բիզնեսի զարգացման համար նպաստաւոր պայմաններ ստեղծելու հարցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։