Հա

Օրակարգ

14/08/2019 - 09:20

«Բոլոր հարցերը լուծւող են». շւէյցարացի միլիոնատէրը Հայաստանում կարտադրի՛ իր ուզած ոսկին

Նախատեսւած պլանի համաձայն` աֆինաժային գործարանի շինարարութիւնը կը մեկնարկի հոկտեմբերին եւ կտեւի 6 ամիս։ Դրանից յետոյ Հայաստանը կը սկսի բանկային ձուլակտորներ թողարկել։

«alikonline.ir» - Նախատեսւած պլանի համաձայն` աֆինաժային գործարանի շինարարութիւնը կը մեկնարկի հոկտեմբերին եւ կտեւի 6 ամիս։ Դրանից յետոյ Հայաստանը կը սկսի բանկային ձուլակտորներ թողարկել։

Շւէյցարիացի միլիոնատէր Վարդան Սիրմաքեշը մտադիր է մինչեւ վերջ հասցնել Հայաստանում մաքուր ոսկի արտադրելու՝ իր նախագիծը։ Այս մասին նա յայտնեց Sputnik Արմենիայի հետ զրոյցում։

Սիրմաքեշը հայազգի ոսկերիչ եւ գործարար է, Franck Muller շւէյցարական ժամացոյցների ընկերութեան համահիմնադիրը։ Հինգ տարի առաջ նա ցանկութիւն յայտնեց Հայաստանում բանկային ոսկու ձուլակտորների գործարան կառուցել եւ յուշագիր ստորագրեց Հայաստանի Կենտրոնական բանկի հետ։ Բոլոր այս տարիների ընթացքում նա բանակցութիւններ է վարել սարքաւորումների մատակարարների եւ հաւաստագիր տրամադրող միջազգային ընկերութիւնների հետ։ Իսկ նրանց հետ պայմանաւորւածութիւն ձեռք բերելն այդքան էլ հեշտ չէ։

Ոսկու ձուլակտորների ձուլումը գրեթէ նոյնն է, ինչ դոլար կամ եւրօ տպելը։ Դա նշանակում է վճարային միջոց թողարկել, որը կընդունեն ամբողջ ֆինանսական աշխարհում. Լոնդոնի, Չիկագոյի կամ Տոկիոյի բորսաներում, ներդրումային ֆոնդերում, տարբեր երկրների կենտրոնական եւ կոմերցիոն բանկերում։ Որպէսզի նրանք ճանաչեն, որ ձուլակտորները 999.9 յարգի են, արտադրութիւնը պէտք է միջազգային հաւաստագիր ստանայ։ Ամենահեղինակաւոր եզրակացութիւններն այդ ոլորտում տրամադրում են Լոնդոնում (LBMA ընկերութիւնը), ինչպէս նաեւ Չիկագոյի (CME), Դուբայի (DMCC) եւ Տոկիոյի (TOCOM) բորսաներում։

Սիրմաքեշի մենեջերները երկար ժամանակ բանակցութիւններ էին վարում Լոնդոնում։ Վերջապէս նա որոշեց. եթէ յանկարծ պայմանաւորւել չյաջողւի, որեւէ սարսափելի բան տեղի չի ունենայ։ Հայաստանը, միեւնոյնն է, թողարկելու է ոսկու ձուլակտորներ, բայց արդէն սեփական կնիքով։

«Եթէ հաւաստագիր լինի` շատ լաւ։ Սակայն մենք որոշեցինք չկենտրոնանալ այդ հարցի վրայ եւ դրա պատճառով գործարանի շինարարութիւնը չյետաձգել։ Անհրաժեշտութեան դէպքում մենք ինքներս կարող ենք լաբորատորիա ստեղծել հաւաստագրման համար։ Մենք այնտեղ կը ներդնենք լաւագոյն տեխնոլոգիաները եւ մասնագէտների կը ներգրաւենք Շւէյցարիայից։ Իսկ իրենց աշխատանքի յստակութիւնը յայտնի է ամբողջ աշխարհում, այդ պատճառով նման լաբորատորիան առանց դժւարութեան միջազգային հաւատարմագրում կը ստանայ»,- աւելացրեց Սիրմաքեշը։

Հայաստանում մէկ տարւայ ընթացքում շուրջ 3 տոննա ոսկի է արդիւնահանւում (արդիւնահանած հանքաքարից մաքուր մետաղ ստանալու հաշւարկով)։ Չենք կարող ասել, որ հումքի նման ծաւալների պարագայում գործարանը կը կարողանայ աշխատել շահոյթով կամ գոնէ առանց կորստի (այդպէս էին նախկինում նշում ոլորտի ներկայացուցիչները)։ Այնուամենայնիւ, Սիրմաքեշը նշեց՝ հումք կարելի է ներմուծել նաեւ այլ երկրներից` օրինակ՝ հարեւան Վրաստանից կամ նոյնիսկ Աֆրիկայից։ Պատրաստի ապրանքը (ոսկու ձուլակտորները) չափերով այնքան փոքր է, որ դրա տեղափոխումը համաշխարհային շուկաներ զգալի ծախսեր չի պահանջի։

Ոսկու աֆինաժի (մաքրման, զտման) ժամանակ մի շարք քիմիական ռեակտիւներ են օգտագործւում։ Այդ պատճառով էլ, որպէսզի գործարանը շրջակայ միջավայրի համար ռիսկեր չստեղծի, նրա համար բնապահպանական գնահատական կը կազմեն շւէյցարական ընկերութիւնները։ Նրանց հետ եւս բանակցութիւններ են ընթանում։

Վերջապէս լուծւել է նաեւ սարքաւորումների մատակարարման հարցը. բանակցութիւններն այդ ուղղութեամբ տարւել են իտալական ընկերութիւնների հետ։

Այդ ամէնից յետոյ մնում է միայն գործարանի շէնքը կառուցել։ Իսկ դա արդէն, Սիրմաքեշի խօսքով, այնքան էլ դժւար չէ։ Նա փորձ ունի. գործընկերոջ` Ֆրանկ Միւլէրի հետ, Ժնեւից քիչ հեռու, կառուցել եւ բազմիցս ընդլայնել են ժամացոյցների արտադրութեան՝ իրենց արհեստանոցները։

«Այժմ մենք բանակցում ենք գործարանի համար երկու հնարաւոր տարածքների մասին։ Այսպէս թէ այնպէս, մենք մտադիր ենք շինարարութիւնը սկսել հոկտեմբերին, իսկ աւարտել այն՝ սկսելուց 6 ամիս անց։ Կարեւորը որակեալ ապրանք ունենալն է, իսկ մենք այն կունենանք։ Հետեւաբար, բոլոր միւս հարցերը լուծւող են»,- աւելացրեց Սիրմաքեշը։

Նշենք, որ Հայաստանն այսօր ոչ թէ մաքուր ոսկի է արտահանում, այլ ոսկու եւ արծաթի Դորէ համաձուլւածքներ, որոնք վերջնական մաքրում են անցնում արտերկրում։ Հայաստանում ոսկու արդիւնահանման համար արտօնագիր է գործում 18 հանքավայրերում, որոնցից 6-7-ը համեմատաբար խոշորներն են։ Ամենախոշորը Սոթքի ոսկու հանքավայրն է (գործում է), մեծութեամբ երկրորդը` Ամուլսարինը (չի գործում)։ Հայաստանում ոսկու ընդհանուր պահուստները (ուսումնասիրւած եւ նախնական գնահատւած) շուրջ 400 տոննա են։

Յարակից լուրեր

  • Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»
    Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»

    Անկախութեան 28 տարիների ընթացքում ձեռք բերածի, բացթողումների եւ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին Sputnik Արմենիան զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանի հետ։

  • Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը
    Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը

    Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

  • Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...
    Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...

    Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:

  • Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը
    Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը

    Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

  • Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…
    Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…

    Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։

    Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։