MENU
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրոյցում անդրադարձաւ ղարաբազա-ադրբեջանական սահմանային լարւածութեանը, Ադրբեջանի կողմից պայմանաւորւածութիւնների խախտմանը եւ այլ հարցերի:
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին ԼՂՀ պաշտպանութեան նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմի գործողութիւններին համարժէք պատասխան միանշանակ լինելու է:
Հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման ամէնէն առասպելական հերոսներէն է Աղբիւր Սերոբը, որ 1899 թուականի 24 Հոկտեմբերի այս օրը, դաւադրաբար թունաւորուած հայ անունին անարժան դաւաճաններու կողմէ եւ շրջապատուած թուրք մեծաթիւ զօրքով, զէն ի ձեռին մինչեւ վերջին շունչ կռուեցաւ անարգ թշնամիին դէմ եւ… ինկաւ Ազատութեան Մեծ Երազի արիւնոտ ճանապարհին։
Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանը վաղը՝ հոկտեմբերի 25-ին կը մասնակցի Երեւանում կայանալիք Եւրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որին նախատեսւում է Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամ միւս պետութիւնների կառավարութիւնների ղեկավարների եւ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի (ԵԱՏՅ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանի մասնակցութիւնը։
Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ երէկ՝ հոկտեմբերի 23-ին, միութեան «Նայիրի» սրահում կազմակերպւել էր իրանահայ վաստակաւող գեղանկարիչ Լալիկ Թաշճեանի մեծարման երեկոն:
Աշխարհում 264 մլն. դպրոցահասակ երեխայ եւ դեռահաս դպրոց չի յաճախում, ասւած է ՄԱԿ-ի Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի հարցերով կազմակերպութեան՝ ԻՒՆԵՍԿՕ-ի զեկոյցում, որը հրապարակւել է հոկտեմբերի 24-ին:
Արցախի Մարտունի քաղաքում առաջին անգամ կանցկացւի Նռան փառատօն:
Փառատօնն ուղեկցւելու է մշակութային միջոցառմամբ: Նախատեսւած է համերգ, կը լինեն ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-վաճառք: Մհեր Խաչատրեանը, չբացելով փակագծերը, նշեց, որ լինելու են բազմաթիւ անակնկալներ:
Հայկական «Thank you, հայրի՛կ» կինոնկարի դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայէլ Պօղոսեանը Տուլայում կայացած «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատօնում արժանացել է մրցանակի «Տղամարդու լաւագոյն դեր»-ի համար:
Իմպրեսիոնիստ եւ աբստրակցիոնիստ նկարիչների գործերը, որոնց արժէքը գնահատւում է 120 մլն. դոլար, նոյեմբերի 13-ին վաճառքի կը հանւեն «Christie՚s»-ի աճուրդային տան կողմից: Ինչպէս յայտնել Է նրա մամուլի ծառայութիւնը, անտարակոյս, հաւաքորդների առաւել մեծ հետաքրքրութիւնն է առաջացնում Վինսենթ վան Գոգի «Հերկւած դաշտը եւ հերկւորը: Սէն Ռէմի» կտաւը: Այն նախապէս գնահատել են 50 մլն. դոլար: