MENU
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութիւնը Հայաստանում Իրանի դեսպանատան եւ Իրանում Հայաստանի դեսպանատան միջոցով կապ է հաստատել Իրանի իշխանութիւնների հետ եւ պատրաստակամութիւն յայտնել օգնութիւն տրամադրելու աղէտի հետեւանքների վերացման գործընթացում:
Կինոարւեստների ամերիկեան ակադեմիան Լոս Անջելէսում յանձնել է պատւաւոր «Օսկար»-ները կինեմատոգրաֆում ունեցած ձեռքբերումների համար: Ինչպէս նոյեմբերի 12-ին յայտնել է «The Hollywood Reporter» հանդէսը, արարողութիւնը տեղի է ունեցել «Hollywood & Highland» ժամանցային համալիրում եւ փակ բնոյթ է կրել:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին իրավիճակին տեղում ծանօթանալու նպատակով այցելելու է աղէտի գօտի:
Նախօրէին Քերմանշահ նահանգում տեղի ունեցած հզօր երկրաշարժից վնասւել են 5 պատմամշակութային յուշարձաններ:
Նախօրէին Քերմանշահ նահանգը ցնցած հզօր երկրաշարժի զոհերի թիւնը հասել է 328-ի, իսկ տուժածներինը՝ 5340-ի:
Նոյեմբերի 12-ին Իրանի արեւմտեան շրջաններում տեղի ունեցած հզօր երկրաշարժի կապակցութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը 2017 թ. նոյեմբերի 10-12-ը Երեւանում կազմակերպել էր Համահայաստանեան երիտասարդական կառոյցների ներկայացուցիչների հաւաք: Հաւաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում գործող ՀՅԴ ՀԵՄ-ի մասնաճիւղերի շուրջ 60 անդամներ: Հաւաքի մասնակիցները ներկայացրեցին իրենց մէկամեայ գործունէունեութեան զեկոյցները՝ հանդիպելով կուսակցական եւ քաղաքական գործիչների հետ, քննարկելով երիտասարդութեանը յուզող մի շարք հարցեր:
«Emirates Airlines» աւիաընկերութիւնը նոյեմբերի 12-ին համաձայնության է եկել «Boeing» ընկերութեան հետ՝ 40 հատ «Boeing 787-10 Dreamliners» օդանաւ գնելու հարցում: