MENU
Ազգային-պետական կեանքը, ինչպէս օբիեկտիւ, այնպէս էլ սուբիեկտիւ գործոններով պայմանաւորւած, ժամանակ առ ժամանակ նորոգման, եթէ չասենք՝ թարմացման, յայտ է ներկայացնում, որը միանգամայն օրինաչափ է: Այդ նորոգումթարմացումները նախ՝ տեւականօրէն խմորւում են հասարակութեան խորքային շերտերում, ապա միայն դրսեւորւում նպաստաւոր մի պահի: Ժողովրդավարական հասարակութեան մէջ փոփոխութիւնների տրամադրութիւն-ցանկութիւնները վերածւում են իրողութեան, եթէ դառնում են հասարակական ընդհանուր պահանջ:
Ֆրանսիայում հրատարակվող «France Arménie» հրատարակչութեան տնօրէն Յարութ Մարտիրոսեանը անդրադարձել է ՀՀ ԱԺ փոխխօսնակ Ալէն Սիմոնեանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկին։ Բաց նամակը, որը հրապարակւել է «France Arménie» ֆէյսբուքեան էջում, վերնագրւել է «Չդիպչէք հայ ժողովրդի օրհներգին»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այց կատարեց Գերմանիա` ԵՄ-ի առանցքային երկիր: Ընդհանուր առմամբ, Փաշինեանի այցը յագեցած էր եւ լաւ մշակւած:
Համաշխարհային հզօրների նաւթամուղներին ու գազամուղներին Հայաստանում մտադիր են հակադրւել խմելու ջրի խողովակաշարով։ Հայաստանի քաղցրահամ ջուրն Արաբական թերակղզի հասցնելու յոյսը դեռ չի մարել։
ՀՀ վարչապետը յունւարի վերջին, Գերմանիա պաշտօնական այցի ընթացքում Քեօլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը յայտարարել է մէկ ամիս անց՝ փետրւարի 27-ին Իրան պաշտօնական այց կատարելու մասին, իսկ դա ինքնին ուշագրաւ է եւ կարեւորութիւն է հաղորդում Հայաստանի վարչապետի իրանական այցին:
Սփիւռքի նախարարութիւնը փակելու որոշումը ոչ միանշանակ է ընկալւում Հայաստանում եւ Սփիւռքի տարբեր համայնքներում: ՀՀ Սփիւռքի նախարարութեան հայրենադարձութեան բաժնի պետ, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Յովհաննէս Ալեքսանեանը, ի թիւս այլոց, նոյնպէս իր մտահոգութիւններն ու առաջարկներն է ներկայացրել «Yerkir.am»-ի հետ զրոյցում:
Վենեզուէլլայում ուժ կիրառելու հնարաւորութեան մասին Թրամփի յայտարարութիւնը խաթարում է միջազգային իրաւունքի հիմքերը:
Այսօր՝ երեկոյեան Իսլ. խորհրդարանի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով յանձնաժողովն ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ կը քննարկի Իրանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի ֆինանսական յատուկ մեխանիզմը՝ «INSTEX»-ը: