Հա

Օրակարգ

Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի բացայայտումները, դրան յաջորդող իրադարձութիւններն ընդգծում են, թէ որքան կարեւոր է լինել Հայաստանի եւ Արցախի կողքին: 

Published in Միջազգային

Քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ թէ՛ ապրիլեան պատերազմից առաջ, թէ՛ պատերազմից յետոյ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային փուլում որեւէ բան չփոխւեց, առաջընթաց չգրանցւեց, դրա համար էլ Սարգսեան-Ալիեւ հանդիպումը չի ունենայ արմատական արդիւնքներ:

«Aftenposten»-ն ադրբեջանցի նախկին դիւանագէտ Արիֆ Մամադովի օգնութեամբ փորձել է բացայայտել, թէ Բաքուն ինչու եւ ինչպէս է գնում եւրոպացի քաղաքական գործիչներին:

Published in Միջազգային

ԵԱՀԿ-ում Աւստրիայի նախագահութիւնը ուշադրութեամբ հետեւել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, որը կազմակերպւել էր հոկտեմբերի 16-ին Ժնեւում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան հովանու ներքոյ:

Published in Միջազգային

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը հռետորական կամ դիւանագիտական բլեֆ է որակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն յայտարարութիւնները, թէ Հայաստանը գնում է բանակցութիւնների առանց նախապայմանների:

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը «yerkir.am»-ի հետ զրուցում անդրադարձաւ Սարգսեան-Ալիեւ հանդիպմանը. արդեօ՞ք ակնկալիքներ կան հանդիպումից:

«Նախքան հանդիպումն էլ, անկեղծ ասած, որեւէ ակնկալիքներ չունեինք` գործնական քայլերի առումով: Այս հանդիպումը ցոյց տւեց, որ պարզապէս պէտք է բանակցային գործընթացները վերսկսելու հիմքեր դնել: Ակնկալիքը միայն այս առումով էր»,- ասաց Իշխանեանը:

Այս բանակցութիւններում եւս մէկ անգամ ֆիքսւեց, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւնները պէտք է կեանքի կոչւեն` գործընթացը առարկայական փուլ բերելու տեսանկիւնից:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստն արդէն ողջունելի է: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը` անդրադառնալով Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի` հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպմանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարեւոր նշանակութիւն ունի բանակցային գործընթացի ակտիւացման համար պայմանների ստեղծման տեսանկիւնից, որին լուրջ վնաս է հասցւել 2016 թւականի ապրիլին Արցախի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծւած ագրեսիայի արդիւնքում։

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը եւ կոչ արել նրանց հասնել իրավիճակի խաղաղ կարգաւորմանը:

Published in Միջազգային
Էջ 1, 256-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։