Հա

Օրակարգ

Արամ Մանուկեանի արձանի տեղադրման աշխատանքները ոչ միայն չեն դադարեցւել, այլեւ երկու օրից (յունիսի 30-ԽՄԲ.) արձանն արդէն տեղադրւած կը լինի նախապէս որոշւած վայրում` Արամի եւ Նալբանդեան փողոցների հատման կէտում՝ մետրոյի «Հանրապետութեան հրապարակ» կայարանի վերնամասում:

ՀՀ քաղաքաշինութեան կոմիտէն յայտնում է, որ դադարեցնում է Արամ Մանուկեանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները:

Նախորդ Վարչապետի շտապ հրաժարականէն ետք հարց տուինք, թէ ի՞նչ էր աշխատանքային կարգավիճակը Արամ Մանուկեանի յուշակոթողին եւ մեզի ըսուեցաւ, որ Ժողովրդային Շարժման ցոյցերու ալիքին մէջ աշխատանքները կասած էին եւ արձանի տեղադրումը յետաձգուած՝ Յունիսի երկրորդ կէսին։

ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով, երէկ՝ մայիսի 29-ին ՀՀ Սիւնիքի մարզի Դաւիթ Բէկ գիւղում մեծ շուքով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր այրերից մէկի՝ Արամ Մանուկեանի կիսանդրու բացման արարողութիւնը: 

Երէկ մայիսի 28-ին` Առաջին Հանրապետութեան 100-ամեակի տօնակատարութիւնների շրջանակում Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի շիրիմին էին այցելել դաշնակցականները: Այնտեղ էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանը, Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանը, եւ այլոք:

Մայիսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի, ՀՀ բարձրագոյն ղեկավարութեան եւ յուշահամալիր այցելած հիւրերի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նւիրւած՝ «Յաղթանակի դարը» խորագիրը կրող տօնակատարութեանը: 

Մայիսի 23-ին ՀՀ կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանը նախ նշեց, որ մի քանի օր յետոյ նշելու ենք Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը, ապա ընդգծեց, որ սա առիթ է, որպէսզի վերհիշենք մեր պատմութեան, Առաջին Հանրապետութեան կերտողներին:

Կիրակի, 04 Փետրւարի 2018 14:50

Ինչո՞ւ կ՛առարկենք

Արամ Մանուկեանի յուշարձանի նախագծին շուրջ ծաւալող հրապարակային վէճը կը բխի բարոյական այն նորմերէն, որոնք կը սահմանեն էութիւնը հայ անկախ պետականութեան գաղափարին։ Արամը Հայաստանի Հանրապետութեան  հիմնադիր հայրը չէ միայն։ Ան հարազատ խորհրդանիշն է բոլոր ժամանակներու մեր ինքնիշխան պետականութեան։ Եւ ան վերջնական չափանիշն է, որմով պիտի չափուին բոլոր ներկայ եւ ապագայ սերունդները Հայրենիքի եւ Սփիւռքի մեր ղեկավարութեան եւ ժողովուրդին։

Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանի կիսանդրու առջեւ յունւարի 29-ին յարգանքի տուրք մատուցւեց պետական եւ հասարակական գործչի մահւան 99-րդ տարելիցի կապակցութեամբ:

1919 թւականի յունւարի 29-ին հայ ժողովուրդը կորցրեց իր բազմադարեան պատմութեան լաւագոյն գործիչերից մէկին՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանին (Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան): 1879 թւականի մարտի 19-ին Շուշիում ծնւած Արամը, 1890-ական թթ. անդամագրւելով հայ ազատամարտի առաջատար ուժ Հ.Յ. Դաշնակցութեանը, իր ամբողջ կեանքն անմնացորդ նւիրեց հայ ժողովրդի ազատութեան եւ անկախ պետականութեան վերականգնման վեհ գործին:

Published in Գաղափարական
Էջ 1, 5-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։