Հա

Օրակարգ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիւ չեմ տւել, համոզւած եմ՝ Արմէն Աշոտեանը եւս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լաւ տեղ ունենալու համար չէ, մենք ամէն մէկս ունենք մեր տեղը»,- ՀՀԿ ԳՄ նախօրէի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմէն Աշոտեանի ու Վիգէն Սարգսեանի կողմից գլխաւորելու հաւանականութեան մասին հարցին:

ՀՀԿ-ն յայտարարել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններին մասնակցելու մտադրութեան մասին: Կուսակցութեան ցուցակը գլխաւորելու ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանը: 

«Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիւ հակայեղափոխական լինի: Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ.... կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի...»,- իր ֆէյսբուքեան էջում գրել է պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանը:

«Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Սերժ Սարգսեանը ՀՀԿ-ի առողջացման, ռէստարտի ծրագիր է մշակել՝ մաքրւել օդիոզ ֆիգուրներից։ Նա ընտրել է ՀՀԿ հնարաւորինս չվարկաբեկւած եւ ինտելեկտուալ 3 դէմք՝ Արփինէ Յովհաննիսեան, Դաւիթ Յարութիւնեան, Վիգէն Սարգսեան, որոնք պէտք է իրականացնեն ռէստարտը եւ որոնք ընդունելի են Արեւմուտքում։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ոչ պաշտօնական «2rd.am» կայքն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտարարութեանը, որում վերջինս մեղադրում է Ռոբերտ Քոչարեանին Արցախը ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններից դուրս թողնելու մէջ: 

Խորհրդարանական ժողովրդավարութեան համար այդքան էլ լաւ չէ, երբ ազատ կամարտայայտութեան եւ ժողովրդավարական ազատութիւններ օգտագործելու իրաւունքը հակասութեան մէջ է մտնում օրէնքի պաշտպանութեան այլ բաղադրիչների հետ եւ այդ գործընթացում ստիպւած սկսում են ներգրաււել իրաւապահները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ քննարկւում է Վիգէն Սարգսեանին նոր թեկնածուով փոխարինելու տարբերակը։ 

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը ԵԿՄ նախագահ Մանուէլ Գրիգորեանի, ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների եւ ազատամարտիկների ուղեկցութեամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն եւ յարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգէն Սարգսեանի յիշատակին: 

Բանակում ծառայութեան մասին յայտարարագրում նշելը կը ստիպի պաշտօնեաներին՝ նախքան ծառայութեան համար տարկէտում ձեւակերպելը, մի քանի անգամ մտածել: ՀՀ պաշտպանութեան նախարարութեան նախաձեռնութեամբ պաշտօնեաների եւ նրանց հետ փոխկապակցւած անձանց ծառայել-չծառայելու հարցն առաւել թափանցիկ կը դառնայ: 

Oգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյեդ Քազէմ Սաջադիի եւ նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հէյաթ Վեջդանիի հետ:

Էջ 1, 8-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։