Հա

Օրակարգ

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդագրութիւն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղութեամբ «SPIKE» տիպի հրթիռ է կիրառել։

Երկուշաբթի, 27 Փետրւարի 2017 14:52

Ադրբեջանի անյուսալի փակուղին

Հայկական ուժերի յստակ գործողութիւնները վկայում են այն մասին, որ Հայկական ԶՈՒ-ը որդեգրել են բոլորովին նոր մարտավարութիւն, որի տրամաբանութիւնը հիմնւած է պատժիչ գործողութիւնների եւ կանխարգելիչ հարւածներ հասցնելու սկզբունքի վրայ:

Published in Օրակարգ

Արդէն յայտնել ենք, որ, ըստ ԼՂՀ-ի ՊԲ-ի տարածած հաղորդագրութեան, անցած օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի երեք ուղղութիւններով հակառակորդը ձեռնարկել է դիւերսիոն ներթափանցման փորձ: ԼՂՀ-ի ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հաւաստանշել են ադրբեջանական յատուկջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով, յետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Published in Քաղաքական

ԼՂՀ-ի Պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը հաղորդագրութիւն է տարածել, որում ասւում է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում կրկին անհանգիստ է. այսօր (յուլիսի 21-ԽՄԲ.) ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արեւելեան (Մարտունու եւ Ասկերանի) ուղղութեամբ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպէս նաեւ 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը:

Published in Քաղաքական
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2014 11:30

Արցախում զինւոր է վիրաւորւել

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում, հակառակորդի կողմից արձակւած անկանոն կրակահերթի արդիւնքում, ծնկի շրջանում վիրաւորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնւած Յովհաննէս Անդրանիկի Թադէոսեանը: Այս մասին յայտնում է ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարարութիւնը:

Published in Քաղաքական

ԼՂՀ-ի Պաշտպանութեան բանակի օպերատիւ տւեալների համաձայն՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատւածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտւել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղութեամբ արձակւել են աւելի քան 2000 կրակոցներ: 

Published in Քաղաքական

«Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ շփման գօտում յունւարի 20-31-ն ընկած ժամանակահատւածում իր ագրեսիւ գործողութիւնների հետեւանքով՝ 8 զոհ եւ 20 վիրաւոր է ունեցել»,- հաղորդել է «regnum.ru» տեղեկատւական գործակալութիւնը՝ ԼՂՀ-ի Պաշտպանութեան բանակի Մամուլի ծառայութեանը յղումով:

Published in Դիտանկիւն

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։