Հա

Համայնք

29/04/2012 - 12:28

altԹաւրիզ, ազգային առաջնորդարան - Կազմակերպութեամբ մասնաճիւղի Երէց բաժանմունքի, սոյն թւականի հինգշաբթի, ապրիլի 19-ին, երեկոյեան ժամը 9-ից սկսած, միութեան հաւաքատեղիում ընթրիք տեղի ունեցաւ Սուրբ Զատկւայ տօնի առիթով: Ձեռնարկը հովանաւորում էր թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը՝ յարգարժան ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչ անդամների, միութենականների ու հրաւիրեալների:

Յանուն Երէցների բաժանմունքի՝ բացման եւ բարիգալստեան խօսքն ասաց Անիտա Գէորգեանը: Նա Զատկական տօնի տարբեր իմաստների եւ ազգային աւանդոյթների մասին բացատրութիւններ տւեց: Սեղանի օրհնութեան կարգից յետոյ՝ համախմբւած ժողովուրդը սիրալիր զրոյցի ընկերակցութեամբ վայելեց համադամ կերակուրները՝ շարունակելով այն տօնական մթնոլորտը, որ սկիզբ էր առել Ս. Յարութեան տօնի առաւօտեան՝ թեմի Ս. Աստւածածին եկեղեցում մատուցւած զատկական ս. եւ անմահ պատարագով:
Բաժակաճառերին յաջորդեցին մեներգեր՝ հին ու նոր ձիրքեր յայտնաբերելով, օժանդակութեամբ հանդիսավար Կարէն Սարգսեանի: Զւարթ մթնոլորտում կայացած ընթրիքի ընթացքում փոքրիկ հանդիսութեամբ գնահատւեցին այն մարզիկ-մարզուհիները, ովքեր Սպահանում կայացած միջհամայնքային խաղերում մրցանակների էին արժանացել եւ համապատասխան գաւաթներ ու մեդալներ բերել տուն:
Միութեան վարչութեան նախագահ Նժդիկ Աբրահամեանի ներկայացմամբ՝ մրցանակ ապահոված մարզիկներն իրենց մեդալները ստացան Հայր Սուրբի ձեռամբ՝ այն յոյսով, որ միշտ բարձրագոյն մրցանակները շահեն՝ պատիւ բերելով Ատրպատականին:
Հայր Սուրբն իր եզրափակիչ խօսքում գնահատեց միութեանը՝ իր բոլոր բաժանմունքներով եւ խմբակներով: Նա ընդգծեց, որ Ատրպատականի հայոց թեմը կը գոյատեւի Աստծու շնորհքով, բոլոր կառոյցների առողջ պահպանումով եւ իր սրբատեղիներով: Այդ առիթով նա ողջունեց ներկայութիւնը Հայկական եկեղեցիների հնապահպանման պետական բաժանմունքի տնօրէնուհի Շերլի Աւետեանի, որը հիւրաբար գտնւում էր Ատրպատականում՝ վանքերի պահպանման աշխատանքին հետեւելու առաքելութեամբ:
Վիճակահանութեան հասութաբեր ձեռնարկով վերջ գտաւ հանդիսութիւնը, որը եզրափակումն էր զատկական ձեռնարկների՝ արդէն մօտիկ լինելով Համբարձման հրաշազան տօնը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։