Հա

Համայնք

03/04/2012 - 13:34

Թաւրիզ, ազգային առաջնորդարան- Մարտի 20-ին Թեհրանից Երեւան մեկնող հանրակառքի արկածից տուժած հայորդիների կացութեանը մօտկից հետեւեց Ատրպատականի հայոց թեմը՝ հարկ եղած օժանդակութիւնը ցուցաբերելով տուժածներին:

Անթիլիասի մայրավանքից վերադարձին, որտեղ գտնւում էր միջթեմական ժողովներին մասնակցելու նպատակով, Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը, երկուշաբթի, մարտի 26-ին, այցելեց Թաւրիզի հիւանդանոց՝ հիւանդներին յատուկ աղօթք կատարելով այնտեղ:
Յայտնենք, որ թեհրանահայ վիրաւորների մեծ մասը, ինչպէս նաեւ արկածի զոհ դարձած ննջեցեալների մարմինները, արդէն փոխադրւել են մայրաքաղաք Թեհրան:
Երկնային խաղաղութիւն ենք հայցում անմեղ զոհերի հոգիների համար, շուտափոյթ ապաքինում՝ վիրաւորներին եւ համբերութիւն՝ տուժածների ընտանիքների անդամներին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։