Հա

Համայնք

Շաբաթ, 10 Մարտի 2012 11:13

ԱՏՐՊԱՏԱԿԱՆ - Թաւրիզի հայոց դպրոցների մասնակցութիւնը Մեծ պահքի եկեղեցական արարողութիւններին

altԹաւրիզ, ազգ. առաջնորդարան - Ատրպատականի հայոց թեմի հայկական դպրոցների տեսչութեան հետ համագործակցաբար՝ Մեծ պահքի եկեղեցական արարողութիւններին գործօն մասնակցութիւն են բերում դպրոցական աշակերտները:

Եկեղեցու հայրերի կողմից Մեծ պահքի իւրաքանչիւր կիրակի օրւան տրւել է յատուկ անուն, որը քաղւած է լինում առհասարակ նոյն օրը եկեղեցում ընթերցւող աւետարանական հատւածի ներկայացրած նիւթից:

Մեծ պահքի առաջին կիրակիից՝ Բուն բարեկենդանի օրւանից սկսած՝ Թաւրիզի հայկական դպրոցների աշակերտ-աշակերտուհիները հերթաբար տւեալ կիրակի օրւայ խորհուրդը ներկայացնող իրենց գրաւոր աշխատանքը ներկայացրին եւ շարունակում են ներկայացնել Ս. Սարգիս եկեղեցում՝ քարոզից անմիջապէս առաջ՝ հաւատացեալներին բացատրելով այն անունը, որով կոչւում է այդ կիրակին:
altԱյս շարքում կիրակի, մարտի 4-ին Փատրիշիա Դանղեանը ներկայացրեց Անառակի կիրակին: Նրանից առաջ դարձեալ աշակերտները հերթաբար ներկայացրեցին Արտաքսման կիրակին եւ Բուն բարեկենդանը: Աշակերտների այս խորհրդածական ներկայացումներից յետոյ՝ Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը փոխանցեց օրւայ պատգամը: Հայր Սուրբը իր քարոզում բարձր գնահատեց Թաւրիզի հայկական դպրոցների տեսչութեանը եւ ուսուցչական կազմին, որոնք քաջալերում են աշակերտութեանը՝ նրանց մղելով մասնակից դառնալ եկեղեցու կեանքում:
Նշենք նաեւ, որ Մեծ պահքի շրջանում Հսկումի արարողութիւնների ընթացքում եւս աշակերտները գալիս են եկեղեցի եւ դպրաց դասին անդամակցելով՝ սաղմոսներ կարդում եւ մոմակրութեան խոնարհ պաշտօնը կատարում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։