Հա

Համայնք

04/10/2014 - 10:40

«Կենտրոնական»-ի կազմակերպութեամբ հանդիպում Ատրպատականի հայոց առաջնորդի հետ՝ Լա Քրասենթայում

Կիրակի, սեպտեմբեր 28-ի կէսօրին, Լոս Անջելէսի Լա Քրասենթա շրջանում գտնւող զբօսավայրում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը հանդիպեց նախկին ատրպատականցիների հետ, «Ջան Թաւրիզ»-ի ենթայանձնախմբի՝ «Կենտրոնական»-ի կազմակերպութեամբ:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Կիրակի, սեպտեմբեր 28-ի կէսօրին, Լոս Անջելէսի Լա Քրասենթա շրջանում գտնւող զբօսավայրում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը հանդիպեց նախկին ատրպատականցիների հետ, «Ջան Թաւրիզ»-ի ենթայանձնախմբի՝ «Կենտրոնական»-ի կազմակերպութեամբ:
Նշենք, թէ իւրաքանչիւր ամսւայ վերջին կիրակին արդէն սովորութիւն է եղել ատրպատականցիների համար համախմբւել նոյն վայրում, իսկ առաջնորդ Սրբազանի հետ հանդիպման այս առիթով, «Կենտրոնական»-ի վարչութեան՝ Էդւարդ Պօղոսեանի, Վերժիկ Պօղոսեանի եւ Վանիկ Վարդանեանի կողմից նախապէս կատարւած յայտարարութեան ընդառաջելով, ընդհանրապէս ատրպատականցիներ ու մասնաւորաբար նախկին թաւրիզահայեր, աւելի քանի հարիւր հոգի, փութացել էին ժամանել որոշւած վայրը:

201410d01a

Ընտանեկան ջերմիկ մթնոլորտը, կազմակերպւած իւրաքանչիւր հաւաքում, հին ու նոր սերունդների համատեղման ու ազգային ապրումներով հարստացման սքանչելի առիթ է ընձեռում ներկաներին: Մեծ երկրների եւ մեծ քաղաքների առօրեայ բազմազբաղութեան դէմ պայքարելու եւ բազմազանութեան մէջ ինքնութիւնը չկորցնելու անընկճելի կամքով «Ջան Թաւրիզ» միութեան եւ «Կենտրոնական»-ի նւիրեալ անդամները յատկապէս իրենց զաւակների մէջ վառ են պահում սէրը՝ հանդէպ իրենց ծննդավայրի:
Առաջնորդ Սրբազանը յատկապէս այս երեւոյթը վեր հանելով, ներկայ բազմութեանը քաջալերեց պայմանների բերումով օտար ափերում կայք հաստատած լինելու կացութիւնը ամէն գնով յաղթահարելու՝ պահպանելով լեզուն, մշակոյթը եւ անմիջական հաղորդակցութիւնը իրենց ծնած թեմի՝ Ատրպատականի հետ. «Այսօր ոսկեայ կամուրջ հաստատւեց Ատրպատականից Լոս Անջելէս: Այդ կամուրջը իմ անձը լինելով, իմ ոտքերը Ատրպատականում են, ճիշտ է, իսկ գլուխս՝ այստեղ, բայց իմ սիրտը այս պահին Թաւրիզում է գտնւում...»,- ասաց Սրբազան Հայրը: Ապա նա գովեստով արտայայտւեց Ատրպատականում բնակւող մի բուռ հայութեան մասին, որոնք միշտ հայերէն են խօսում եւ պահպանում պապենական հաւատքն ու աւանդութիւնները:
Ապա առաջնորդ Սրբազանը լայնօրէն խօսեց թեմի ներկայ կեանքի՝ եկեղեցական արարողութիւնների եւ ազգային հանդիսութիւնների, Թաւրիզի եւ Ուրմիոյ ազգային դպրոցների եւ տարբեր միութիւնների ու կազմակերպութիւնների գործունէութեան, հայաթափւած շրջաններում գտնւող ազգային կալւածների իրավիճակի եւ ընդհանրապէս ժողովրդի առօրեայ զբաղումների մասին:

201410d01b

Սրբազանը կարեւորութեամբ շեշտեց Իրանի Իսլամական Հանրապետութեան ընձեռած դիւրութիւնները, յատկապէս Ատրպատականում բնակւող հայութեան կեանքի ու ազգային գործունէութեան յաջողութեան տեսակէտից, ինչպէս նաեւ ազգային իշխանութեան ընծայած աջակցութեան իմաստով:
Ներկաներից շատերը հարցեր ուղղեցին Սրբազանին, ինչպէս նաեւ իրենց յուշերից պատմեցին, որոնք մասունքի նման պահում են իրենց հոգիներում: Վերջապէս, իրենց ծնող հողի հանդէպ յարգանքով ու իրենց սնած միջավայրի հանդէպ նւիրական սիրով արտայայտւեցին ներկաները՝ կարօտի կայծը իրենց աչքերում եւ խայծը իրենց հոգիներում: Անվերջանալի հարցերը ծննդավայրի եւ բարեկամների, նոյնիսկ պատմական եկեղեցիների ու ազգային շէնքերի եւ Թաւրիզի հնամենի փողոցների կարօտն էին արտացոլում...:
Երեք ժամ տեւած հանդիպման աւարտին ներկայ բազմութեան անունից շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Անդրանիկ Գրիգորեանը, երախտագիտութիւն յայտնելով Սրբազան Հօրը, որ յատուկ այցով հանդիպելու էր եկել նախկին ատրպատականցիների հետ՝ սոյն զբօսավայրում: Իր հերթին, Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց բոլորին եւ այս առիթով վերակազմակերպւելու ու ձեռք-ձեռքի տալով «ոսկեայ կամուրջ»-ը ամրապնդելու կոչ արեց:

201410d01c

Ներկայ ժողովրդին առիթ տրւեց հերթաբար մօտենալու առաջնորդ Սրբազանին եւ մօտկից ծանօթանալու նրա հետ: «Կենտրոնական»-ի վարչութեան կողմից բոլոր ներկաները հիւրասիրւեցին կէսօրւայ ճաշով, բնութեան բացօթեայ գրկում:
Յայտնենք, թէ այս առիթով արւեստագէտ Թաթոս Թունեանը ներկաներին հիւրասիրեց մրգերով եւ ցուցադրեց իր պատրաստած ձեռարւեստի նմուշները, որոնք տարբեր մրգերով կերտւած կենդանակերպեր էին, ինչպէս նաեւ ճաճանչաւոր մի խաչ:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը
    Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը

    Հինգշաբթի 9 մայիս 2019-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութիւնը լսեց Ատրպատականի հայոց թեմի պատրաստած նախագիծը, իր գործունէութեան յառաջիկայ տարիների գծով:

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 3 մայիս 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի չորրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Կիրակի, 5 մայիս 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լիբանան, Անթիլիասի Մայրավանքում 7-10 մայիսին մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգ. Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Միացեալ զոյգ ժողովներին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի:

  • Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում
    Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում

    Կիրակի, 28 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, Ուրմիայի ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի:

  • Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի յաջորդող ուրբաթ օրը, 26 ապրիլ 2019-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ժամանեց Ուրմիայի Ռահւա գիւղը, եւ եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց գիւղի հնադարեայ Սբ. Աստւածածին եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։