Հա

Համայնք

Շաբաթ, 24 Յունւարի 2015 10:40

Ս. Ծննդեան տօնի առիթով հայ-ասորի միացեալ պաշտամունք Թաւրիզում

2014 թ. երեքշաբթի, դեկտեմբերի 30-ի երեկոյեան Թաւրիզի Ասորի Աւետարանական եկեղեցում տեղի ունեցաւ միացեալ պաշտամունք Ս. Ծննդեան տօնի առիթով, մասնակցութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի հոգեւոր հովիւ Տ. Առաքել քհնյ. Տմտմեանի, Իրանում Աստւածաշնչական ընկերակցութեան ատենադպիր՝ վեր. Սարգիս Բենիամինի, Ուրմիայի Ասորի Աւետ. եկեղեցու հովիւ Իլիա Եադգարի եւ Թեհրանից ժամանած վեր. Սաֆարեանի:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - 2014 թ. երեքշաբթի, դեկտեմբերի 30-ի երեկոյեան Թաւրիզի Ասորի Աւետարանական եկեղեցում տեղի ունեցաւ միացեալ պաշտամունք Ս. Ծննդեան տօնի առիթով, մասնակցութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի հոգեւոր հովիւ Տ. Առաքել քհնյ. Տմտմեանի, Իրանում Աստւածաշնչական ընկերակցութեան ատենադպիր՝ վեր. Սարգիս Բենիամինի, Ուրմիայի Ասորի Աւետ. եկեղեցու հովիւ Իլիա Եադգարի եւ Թեհրանից ժամանած վեր. Սաֆարեանի:

Միջեկեղեցական բնոյթ կրող սոյն արարողութեանը ներկայ գտնւեցին Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, հայ եւ ասորի համայնքների հաւատացեալ զաւակներ, ինչպէս նաեւ Ուրմիայից ժամանած հոգեւոր երգչախումբ, որը կատարում էր եկեղեցական երգերը ասորերէն եւ հայերէն լեզուներով:

Բացման աղօթքը կատարեց վեր. Սարգիս Բենիամինը, անդրադառնալով այն մեծ խորհրդին, որը յայտնւեց մարդկութեան, Բեթղեհէմի անշուք մսուրից ճառագայթելով: Ապա տեղի ունեցաւ Աւետարանի ընթերցումը՝ Ղուկաս Աւետարանի Ս. Ծննդեան հատւածից, եւ կատարւեց դրա մեկնաբանութիւնը վեր. Իլիա Եադգարի միջոցով:

150124e01a

Օրւայ խորհրդածական քարոզը տւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը: Սրբազան Հայրը Յիսուսի տրւած «Էմմանուէլ» անւան բացատրականով, ցոյց տւեց թէ Միածինը իր անւան տէրը դարձաւ ծնունդից մինչեւ իր վախճանը, երբ Համբարձման պահին իր աշակերտներին ասաց թէ՝ ձեզ հետ եմ լինելու մինչեւ աշխարհի վերջը: Ուրեմն, «Էմմանուէլ՝ Աստւած մեզ հետ իր անունը, մեր Տէրը գործնապէս իրականացրեց իր երկրաւոր կեանքի ընթացքում, երբ միշտ մարդկանց հետ եղաւ, ու խոստացաւ իր հետեւորդներին՝ մինչեւ աշխարհի վախճանը լինել իրենց հետ»: Ապա, Սրբազան Հայրն անդրադարձաւ աշխարհում տեղի ունեցող պատերազմական իրավիճակներին, եւ ասաց, թէ ամենից աւելի վատ կացութիւններում չպիտի մոռանալ Տիրոջ խոստումը, տրւած իր հետեւորդներին, թէ՝ Նա երբեք մեզ չի՛ լքելու:

150124e01b

Իր քարոզի աւարտին, Սրբազան Հայրը շնորհաւորեց Ասորի համայնքի զաւակների Նոր տարին եւ Ս. Ծնունդը, մաղթելով, որ երկնապարգեւ խաղաղութիւնը տիրի համայն աշխարհին, եւ մեր Տէրը իր խոստումի համաձայն միշտ բոլորի հետ լինի:

Այս առիթով, Ասորի համայնքի հոգեւորականաց դասը յատուկ յուշանւէր յանձնեց Սրբազան Հօրը, ինչպէս նաեւ շնորհակալութիւն յայտնեց Թեմական խորհրդին, Թաւրիզում Ասորի համայնքին ընծայած բոլոր դիւրութիւնների եւ օժանդակութիւնների համար: Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով վերջ գտաւ եկեղեցական արարողութիւնը:

150124e01c

 Աւարտին, Կիրակնօրեայ դպրոցի աշակերտութեանը ուրախացնելու համար ժամանեց Ձմեռ պապը, նւէրներ բաշխելով ե՛ւ փոքրերին ե՛ւ մեծերին:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց «Սանչի» նաւի արկածի տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց «Սանչի» նաւի արկածի տխուր առիթով

    Երկուշաբթի, 15 յունւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ցաւակցական յատուկ գիր ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջնորդ՝ այաթ. Ալի Խամենէին եւ նախագահ Ռոհանիին, թեմի Ազգային իշխանութեան եւ ողջ ժողովրդի անունից ցաւակցելով 6 յունւար 2018-ին Չինական բեռնատար նաւի հետ բախման հետեւանքով ընկղմած «Սանչի» նաւի վրայ գտնւող 32 հոգանոց անձնակազմի կորստի տխուր առիթով:

  • Իսլամական մշակոյթի պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի այցը Ատրպատականի ազգային առաջնորդարան
    Իսլամական մշակոյթի պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի այցը Ատրպատականի ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 13 յունւար 2018-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի տարածման հիմնարկութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Մոհամմադփուր պաշտօնական այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան եւ ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Ընդհ. տնօրէնին ընկերակցում էին նրա մշակութային խորհրդականը եւ փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն:

  • Ատրպատականի առաջնորդը Սբ. Ծննդեան պատարագ մատուցեց Ռահւա գիւղում
    Ատրպատականի առաջնորդը Սբ. Ծննդեան պատարագ մատուցեց Ռահւա գիւղում

    Ուրբաթ, 12 յունւար 2018-ի առաւօտուն, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատուցեց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: 

  • Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ ծրագիրը՝ Թաւրիզում
    Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ ծրագիրը՝ Թաւրիզում

    Հինգշաբթի 11 յունւար 2018-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ մանկական ծրագիրը, տօնական մթնոլորտով սկսելու համար Նոր տարին: 

  • «Էմամ Ալի» համալսարանի պատասխանատուների այցը հայ անձնուրաց զինւոր Անդրանիկ Գրիգորեանին
    «Էմամ Ալի» համալսարանի պատասխանատուների այցը հայ անձնուրաց զինւոր Անդրանիկ Գրիգորեանին

    Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շաբաթ յունւարի 6-ին Իրանի բանակի «Էմամ Ալի» համալսարանի մի քանի հրամանատարներ եւ պատասխանատուներ այցելեցին հայ անձնուրաց %20 վիրաւոր զինւոր Անդրանիկ Գրիգորեանին եւ ընտանիքին: Նա մարմնային վնասւացքներ է ստացել 1980-88-ին Իրանում Իրաքի կողմից պարտադրւած պատերազմի ընթացքում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։