Հա

Համայնք

Կիրակի, 20 Սեպտեմբերի 2015 11:10

Խաչվերացի տօնի եւ ռեհանազարդ խաչով թափօրի աւանդութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում

Ս. թ. սեպտեմբերի 13-ին, Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, նշելու համար 628 թւականի յաղթանակը, որով Քրիստոսի խաչափայտը գերութիւնից տուն դարձաւ՝ Երուսաղէմ բերւեց, Հերակլ կայսեր եւ քրիստոնեայ երկրների միասնական պայքարով, մղւած այն գերեվարող՝ Պարսկաստանի Խոսրով Փարւիզ արքայի դէմ:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ս. թ. սեպտեմբերի 13-ին, Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, նշելու համար 628 թւականի յաղթանակը, որով Քրիստոսի խաչափայտը գերութիւնից տուն դարձաւ՝ Երուսաղէմ բերւեց, Հերակլ կայսեր եւ քրիստոնեայ երկրների միասնական պայքարով, մղւած այն գերեվարող՝ Պարսկաստանի Խոսրով Փարւիզ արքայի դէմ:
Թաւրիզի Մարալանի շրջանում գտնւող Ս. Աստւածածին պատմական մատուռում եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցեց եւ իր պատգամը փոխանցեց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը: Իսկ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ ծխատէր՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:
150920d01aՄարալանի պատմական մատուռը, որը գտնւում է տարածուն այգիներում, Թաւրիզի դարաւոր գերեզմանատան շրջակայքում, տարին մի քանի առիթներով հիւրընկալում է թաւրիզահայութեանը, որոնք պատարագին մասնակցելուց յետոյ իրենց ընտանիքներով նստում են ծառերի շւաքի ներքոյ եւ մինչեւ երեկոյ զւարճանում հով օդին:
Սրբազան Հօր սպասարկում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ Տ. Առաքել քհնյ. Տմտմեանը եւ կրտսերաց դպրաց դասի անդամները: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

150920d01b 150920d01c

Ս. պատարագի աւարտին, դպրաց դասի անդամներից կազմւած թափօրով, եւ ռեհանազարդ խաչի գլխաւորութեամբ, ներկաները առաջնորդւեցին շրջափակ, որտեղ կատարւեց Խաչվերացի աւանդական մեծահանդէս թափօրի արարողութիւնը: Ներկայ հաւատացեալների շարքում էին գտնւում մի խումբ գերմանացի հիւրեր, որոնք Գերմանիայի տարբեր քաղաքներից ժամանելով, Սրբազան Հօր հիւրերն էին, եւ եկել էին ծանօթանալու Ատրպատականի հայոց թեմին: Այս առիթով, նրանց մասնակցութեամբ «Հոգւոց» աղօթքը արտասանեց Սրբազան Հայրը, եկեղեցու շրջափակում թաղւած գերմանացի բարերար Այզէկ Կրինֆիլդի հոգու խաղաղութեան համար: Ապա, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի անդամուհիների կողմից, եկեղեցու շրջափակում կանգնած տաղաւարում տրւեց սիրոյ սեղան, որին մասնակից դարձան հոգեւորականաց դասը, ազգային իշխանութիւնը եւ հիւրերը:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէյի, նախագահ Ռոհանիի եւ պետական աւագանուն, նոյն օր առաւօտեան, Թեհրանից դէպի Եասուջ ուղղւող ճամբորդատար օդանաւի ջախջախման տխուր առիթով:

  • Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում
    Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում

     

    Բուն Բարեկենդանի կիրակիով, մեր եկեղեցու կանոնակարգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում էլ, Թաւրիզում եւ Ուրմիայում, սկիզբը նշւեց Մեծի պահոց քառասնօրեակի հոգեւոր ճանապարհորդութեան: 

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Լիլաւայի հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, յընթացս սուրբ պատարագի քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու որդեգրած սիրելի աւանդութիւններից է Տեառնընդառաջի տէրունի տօնը, մեր Տիրոջ տաճար ընծայման յիշատակը, որը կարօտով սպասւում է ամէն տարի Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի կողմից:

    Երեքշաբթի, 13 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզիում եւ Ուրմիայում տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակ եւ ապա աւանդական խարոյկի բոցավառում:

  • ԻԻՀ յեղափոխոիթեան 39-րդ տարեդարձի առիթով ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում
    ԻԻՀ յեղափոխոիթեան 39-րդ տարեդարձի առիթով ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց թեմում ապրող մեր ժողովրդի զաւակները, իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան բաղկացուցիչ մասնիկ, 39 տարիներ առաջ, երկրի հոգեւոր առաջնորդ այաթ. Էմամ Խոմէյնիի գլխաւորութեամբ սկսւած անցած դարի մեծագոյն Յեղափոխութեան տօնակատարութիւններին իրենց մասնակցութիւնը բերեցին, ե՛ւ ներհամայնքային ծրագրերով ե՛ւ ընդհանրական քայլարշաւում խիտ շարքերով ներկայութեամբ: 

  • Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների կատարմամբ:

    Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի, 7 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, մասնակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։