Հա

Համայնք

06/09/2016 - 11:10

Ս. Թադէի վանքում վառւեց Իրանի 48-րդ Համահայկական խաղերի ջահը

Ուրբաթ, սեպտեմբերի 2-ի առաւօտուն, ժամը 11-ին, Ս. Թադէի վանքում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի՝ վառւեց Իրանի 48-րդ Համահայկական մարզախաղերի ջահը:
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ, սեպտեմբերի 13-ին կայանալիք 48-րդ խաղերի բացման հանդիսութեան վառւելիք ջահը, իր բոցը ստանալու է իրանահայ երեք թեմերի հոգեւոր կենտրոններից, որոնցից առաջինը եղաւ հայ ժողովրդի հոգեւոր ծննդավայրը՝ Ս. Թադէն:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ուրբաթ, սեպտեմբերի 2-ի առաւօտուն, ժամը 11-ին, Ս. Թադէի վանքում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի՝ վառւեց Իրանի 48-րդ Համահայկական մարզախաղերի ջահը:
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան գեղեցիկ մտայղացմամբ, սեպտեմբերի 13-ին կայանալիք 48-րդ խաղերի բացման հանդիսութեան վառւելիք ջահը, իր բոցը ստանալու է իրանահայ երեք թեմերի հոգեւոր կենտրոններից, որոնցից առաջինը եղաւ հայ ժողովրդի հոգեւոր ծննդավայրը՝ Ս. Թադէն:
Արդարեւ, հանդիսաւոր արարողութեանը ներկայ գտնւելու եւ վառւած ջահը իրենց հետ Թեհրան տանելու համար Թաւրիզ էին ժամանել կազմակերպիչ յանձնախմբի անդամներ՝ Ալինա Թադէոսեանը, Սաքօ Ազիզեանը, Արտոյտ Զոհրաբեանը, Դերիկ Թեքդեանը, Արգին Արիստակէսեանը, Կենտրոնական վարչութիւնից՝ Շերլի Աւետեանը, եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղից՝ Ալէն Գրիգորեանը: 160906d01aԱպա, ընկերակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ տէր եւ տիկին Հենրիկ եւ Սարինէ Աբրահամեանների, խումբը մեկնեց Ս. Թադէի պատմական վանք:
«Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաուտական կազմից հինգ հոգի՝ Միրօ Աբրահամեանը, Սեպուհ Անտոնեանը, Դերիկ Գէորգեանը, Արաբօ Անտոնեանը եւ Գրիգոր Վարդանեանը, կանոնաւոր շարքով, վանքի զանգի ղօղանջի ներքոյ, Սրբազան Հօրը առաջնորդեցին Սուրբ Տաճար, որտեղ կատարւեց Արեւագալի ժամերգութիւն, մասնակցութեամբ Վարդան կիս. սրկ. Տէր-Մարտիրոսեանի:
Տաճարի դասում Արեւագալի ժամերգութիւնից յետոյ, Սրբազան Հայրը մայր խորան բարձրանալով կատարեց Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի «Լո՜յս Արարիչ Լուսոյ» հոգեթով երգը եւ ապա, խորանի կանթեղից վերցնելով բոցը, վառեց 48-րդ Համահայկական խաղերի ջահը եւ յանձնեց Միրօ Աբրահամեանին:
160906d01bԱպա, Սրբազան Հայրը իր պատգամը յղեց, 13-20 սեպտեմբերին Համահայկական խաղերին մասնակցելու պատրաստւող բոլոր մարզիկ-մարզուհիներին, յաջողութիւն մաղթելով նրանց: Սրբազանը նշեց եզրափակելով իր խօսքը. «Գիտակից է մեր երիտասարդութիւնը, մեր ազգի ապագայի կերտիչը: Բարձրացէք մինչեւ կատարը Արարատի, որտեղ անթեղւած է մեր ժողովրդի յաւերժութիւնը»:
Այնուհետեւ, վառւած ջահը սկաուտական կազմի կողմից տաճարի շուրջբոլորը պտտւեց, մինչ Սրբազան Հայրը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի բարձրաստիճան պատւիրակութեան անդամները վանքի բարձունքից հետեւում էին: Ապա, տաճարի զանգակատան ներքոյ վառւած ջահից վառւեց նաեւ ապակեայ պահպանակով լապտերը, վառւած բոցը մինչեւ Թեհրան տանելու համար:
160906d01cՊաշտօնական արարողութիւնից յետոյ, վանքի հիւսիսային շրջափակում Շերլի Աւետեանի կողմից հիւրասիրութիւն կատարւեց, որի ընթացքում տեղի ունեցաւ պաշտօնական խօսքերի փոխանակում: Պատւիրակութեան անունից, խաղերի բացման հանդիսութեան պատասխանատու Արտոյտ Զոհրաբեանը երախտագիտութիւն յայտնեց Ատրպատականի Սրբազանի Հօր եւ ազգային իշխանութեանը, համապատասխան բոլոր աշխատանքները համադրելու եւ այս արարողութիւնը կազմակերպելու համար:
Սրբազան Հայրն իր հերթին, գնահատեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեանը եւ կազմակերպիչ յանձնախմբին, տարիների աւանդութիւնը բծախնդրութեամբ շարունակելու, եւ սոյն մարզախաղերի 48-րդը նախապատրաստելու անմնացորդ ճիգի համար. ««Արարատ»-ի դպրոցից շրջանաւարտ եղող հայ պատանին ու երիտասարդը, հայ երէցն ու նւիրեալը, մեզ համար սովորական հայ չէ՛, այլ՝ գիտակից ու ազգանւէր», ասաց Սրբազան Հայրը, եւ իր գնահատանքը յայտնեց պատւիրակութեան ներկայ բոլոր անդամներին:

160906d01d

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում.  Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում. Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց

    Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի

    Գնահատելու համար իր բասկետբոլի խմբի նւիրեալ մարզիկներին, որոնք անցած մէկ քանի օրերի ընթացքում մասնակցեցին Արեւելեան Ատրպատականի նահանգում կազմակերպւած տարբեր ակումբների հետ բասկետբոլային մրցաշարին, հինգշաբթի 31 յունւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը պաշտօնական ընթրիքով պատւեց նրանց: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին

    19 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ Լեւոն Ահարոնեանին, Իրանցի մէկ շարք բարձրամակարդակ գործարարների հետ պետական «Ամին Օլ Զարբ» բարձրագոյն շքանշանով պարգեւատրւելու ուրախ առիթով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը

    Երկուշաբթի 28 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, ուղղւած ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։