Հա

Համայնք

11/09/2016 - 10:40

9-րդ անգամը լինելով Թեհրանի «Ակունք» պարախումբը բեմ բարձրացաւ Թաւրիզում, Թաւրիզի «Տաթեւ» պարախմբի մասնակցութեամբ

Թաւրիզում, Թեհրանի «Ակունք» պարային համոյթը, 9-րդ անգամը լինելով բեմ բարձրացաւ մշակութասէր հասարակութեան բարձր գնահատանքին արժանանալով: Յայտնենք, թէ՝ 2006 թւականից սկսած, յաճախակի ելոյթներով, «Ակունք»-ը, ղեկավարութեամբ պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավար Կարինէ Սուքիասեան-Մանուչերեանի, իր ելոյթներով խանդավառել է թաւրիզահայութեանը:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Թաւրիզում, Թեհրանի «Ակունք» պարային համոյթը, 9-րդ անգամը լինելով բեմ բարձրացաւ մշակութասէր հասարակութեան բարձր գնահատանքին արժանանալով: Յայտնենք, թէ՝ 2006 թւականից սկսած, յաճախակի ելոյթներով, «Ակունք»-ը, ղեկավարութեամբ պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավար Կարինէ Սուքիասեան-Մանուչերեանի, իր ելոյթներով խանդավառել է թաւրիզահայութեանը: Նոյն ելոյթների շարանին մէկ օղակ եւս աւելացաւ, երբ Թաւրիզում, հինգշաբթի սեպտեմբերի 1-ի երեկոյեան ժամը 8:00-ին, պարախումբը նոր ելոյթով հանդէս եկաւ, այն կայացաւ ազգ. առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ նախաձեռնութեամբ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան եւ «Տաթեւ» պարախմբի:
160911d01aԾրագիրը հովանաւորում եւ նախագահում էր Սրբազան Հայրը: Ներկայ էին Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, ՀՕՄ-ի վարչութեան կազմը, միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ մշակութասէր ազգայիններ:
Բեմի վարագոյրը բացւելուն պէս երեւացին «Ակունք»-ի մասնագիտացած պարողները, ազգային պարերի գեղակար տարազներով, որոնց մտայղացումը ինքնին իբրեւ արւեստ էր երեւում բեմում:
Ապա, ազգային-հայրենասիրական հին եւ նոր նիւթերի շարայար մատուցումը խորհրդանշող մի շարք պարեր, ազգային հպարտութեան առիթ հանդիսացան ներկաների համար: Հնի ու նորի ագուցումը, արւեստի մասնագիտական մօտեցումով էր կատարւած, երիտասարդ եւ տարեց հանդիսատեսին վայելք ընծայելով:
Հայ-իրանական դարաւոր բարեկամութեան եւ համակեցութեան գեղեցիկ մի պատկեր ստեղծւեց բեմում, երբ իրանական ոճի պարերով հանդէս եկան «Ակունք»-ի պարուհիները, իրանցի ժողովրդի կենցաղային պատկերներ ներկայացնելով հանդիսատեսին:
«Ակունք» պարախմբի անցած 30 տարիների մշակութային ճանապարհորդութեան մասին պատմող վաւերագրական մի տեսաերիզի ցուցադրութեամբ, ներկայ հանդիսականները տեղեկացւեցին պարախմբի ծննդոցի եւ քայլ առ քայլ դէպի կատարելութիւն դրա ընթացքի մասին: Վաստակաւոր դափնեկիր պարուսոյց եւ լեգենդ Վանուշ Խանամիրեանի վկայութիւնը եւս ներառւել էր տեսաերիզում, որը խմբի կազմաւորման մէջ իր կարեւոր դերակատարութիւնն է ունեցել, յատկապէս անգնահատելի իր խորհրդատւութիւններով:
160911d01bՀայոց պատմութեան գլխաւոր անցքերը, ինչպէս նաեւ մեր հերոս ժողովրդի ներկայ մարտնչող ոգին արտացոլող ելոյթներ ունեցաւ պարախումբը, գոյատեւելու կամք եւ ոգի հաղորդելով սրահում գտնւողներին:
Ելոյթների շարքում, պարարւեստի բացառիկ կատարումներով հանդէս եկաւ տղայոց խումբը, գլխաւորութեամբ պարուսոյցի որդու՝ Արէն Սուքիասեանի: Իսկ բոլոր պարերի փորձավար Էդնա Այւազեանը, սքանչելի հարսնապարով եւ հրաշալի մենապարով հմայեց ներկաներին:
Ներկայացւած պարերի ընդհանուր ոգու մասին, իմաստային անուղղակի մեկնաբանութիւն եղաւ, թաւրիզահայ տաղանդաւոր ասմունքող Նայիրի Դիլանեանի արտասանած քերթւածը՝ Սասնայ պարի մասին, արտայայտելով այն իղձը, թէ հայ ժողովուրդը ի վերջոյ Սասնայ քաջերի պարը միասնաբար կը պարի Մասիս լեռան լանջին:
Երիտասարդական նոր աւիւն եւ շունչ սփռեց սրահում, երբ յանկարծ բեմ բարձրացան ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի պատանի-պարմանուհիներն ու երիտասարդ-երիտասարդուհիները: Կարինէ Մանուչերեանը նաեւ նրանց պարուսոյցն ու գեղարւեստական ղեկավարն է եւ արդիւնքում, նրանց նորափորձ շարժումներից անգամ երեւում էր կատարելութեան ձգտումը:
Ելոյթի վերջին պարից յետոյ, պարախմբի վարչութեան պատասխանատուներից եւ դրա Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի ղեկավար՝ Նայիրի Դիլանեանը, պարախմբի անունից շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը, Թեմական խորհրդին, ՀՕՄ-ի վարչութեանը, ծնողական մարմնին, «Հ. Ոսկանեան» սրահի պատասխանատուներին, ձայնի հաղորդավար Սեւադա Սաֆարեանին, եւ յարգելի մի շարք անհատների, որոնք ոչինչ չէին խնայել ձեռնարկի յաջողութեան համար:
160911d01cԱյնուհետեւ թեմակալ առաջնորդի ձեռամբ, պարախմբի պատրաստած գնահատական յուշանւէրները յանձնւեցին Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչ Համազասպ Ոսկանեանին, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանին, ՀՕՄ-ի ատենապետուհի՝ Անահիտ Յովսէփեանին եւ ՀՕՄ-ի վարչութեանը: Իսկ Կարինէ Մանուչերեանի ձեռամբ յուշանւէր յանձնւեց Սրբազան Հօրը: Այս առիթով, պարուսոյց Կարինէ Մանուչերեանը իր շնորհակալական խօսքն ուղղեց Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեանը, այն յարգանքի ու սիրոյ համար, որը վայելում է Թաւրիզում, իր մշակութային աշխատանքների իրագործման ծիրում: Նա փոխանցեց նաեւ «Տաթեւ» պարախմբի ծնողական մարմնի անունից գնահատանքի խօսքը՝ ուղղւած պարախմբի ղեկավար եւ աշխատանքների ընդհանուր համակարգող՝ Նայիրի Դիլանեանին:
160911d01dԱպա, իր եզրափակիչ եւ օրհնութեան խօսքով, Սրբազան Հայրը գնահատեց ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի յարատեւ ճիգը, մշակութային կեանքը քաղաքում առոյգ պահելու եւ իրար յետեւից նոր ձեռնարկներով, ժողովրդի մշակութային ճաշակը բարձր պահելու համար: Սրբազան Հայրը գնահատելով պարախմբի ելոյթը, դրա իրականացման գործում մեծ վաստակ ունեցող գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյց Կարինէ Սուքիասեան-Մանուչերեանին յանձնեց մի յիշատակ: Սրբազան Հայրը յատկապէս յիշեց, որ ընդամենը երկու տարիներ առաջ, երբ Թաւրիզում հիմքը դրւեց «Տաթեւ» պարախմբի, Կարինէ Մանուչերեանը յաճախակի այցերով իր կարեւոր ներդրումը ունեցաւ, ու դեռ շարունակում է ունենալ, հայ մշակոյթի մայրաքաղաք Թաւրիզին բերելով նոր շունչ ու մշակութային նոր եռանդ: Ի վերջոյ նա գնահատեց ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեանը, Թեմական խորհրդին՝ թեմի միութիւնների եւ կազմակերպութիւնների հանդէպ ցուցաբերած իր մնայուն նիւթա-բարոյական հովանաւորութեան համար, ինչպէս նաեւ պարողներին, որոնք «այս երեկոն ամռան սովորական երեկոներից տարբեր երեկոյի վերածեցին, սովորական կերակուրից տարբեր՝ հայ մշակոյթի համադամ խորտիկներով հիւրասիրեցին մեզ»,- ասաց Սրբազան Հայրը: Իր գնահատանքի խօսքի աւարտին, Սրբազան Հայրը վեր հանեց նաեւ Նայիրի Դիլանեանի բացառիկ գործունէութիւնը, մշակութանւէր աշխատանքներում, որոնք Թաւրիզը դարձեալ վերածում են «Հայ մշակոյթի մայրաքաղաք»-ի, ասաց նա:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում

    Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը:

    Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում

    Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ուսումնասիրական աշխատանքները, թեմի տարածքում նախկին հայաբնակ շրջանների տեղագրութիւնը կատարելու, շաբաթ 6 յուլիս 2019-ին նրան հասցրել էին Ղարադաղի Բերդ գիւղը: Տեղի եկեղեցու, գերեզմանատան եւ ընդհանրապէս նախկին հայկական կեանքի մասին Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ստորեւ ներկայացնում ենք ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում

    Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 5 յուլիս 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Սիրուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետքեր փնտռելու նպատակով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձը

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ եւ Սրբազնագոյն Հայրապետի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձի ուրախ առիթով, 30 յունիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի պաշտօնական յատուկ նամակով շնորհաւորեց Նորին Սրբութեան, Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի սրտին թարգմանը հանդիսանալով:

  • Ատրպատականի Ազգ. առաջնորդարանի այգու բացում՝ ամռան եղանակի համար
    Ատրպատականի Ազգ. առաջնորդարանի այգու բացում՝ ամռան եղանակի համար

    Չորեքշաբթի 26 յունիս 2019 թ.-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, երեկոյեան ժամը 9-ին բացումը կատարւեց ազգային առաջնորդարանի այգու, ամառւայ եղանակի համար, կազմակերպութեամբ Հայ Օգնութեան միութեան Թաւրիզի մասնաճիւղի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։