Հա

Համայնք

Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2016 09:50

Խաչվերացի տօնի եւ Ռեհանազարդ խաչով Անդաստանի աւանդութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում

Կիրակի, սեպտեմբերի 11-ին, Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում:
Թաւրիզի Մարալանի շրջանում գտնւող Ս. Աստւածածին պատմական մատուռում եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցեց եւ իր պատգամը փոխանցեց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը: 

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Կիրակի, սեպտեմբերի 11-ին, Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում:
Թաւրիզի Մարալանի շրջանում գտնւող Ս. Աստւածածին պատմական մատուռում եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցեց եւ իր պատգամը փոխանցեց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը: Իսկ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ ծխատէր Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:
Մարալանի Ս. Աստւածածին պատմական մատուռը, որը գտնւում է տարածուն այգիներում, 160929d02aԹաւրիզի դարաւոր գերեզմանատան շրջակայքում, տարին չորս առիթներով հիւրընկալում է թաւրիզահայութեանը, որոնք պատարագի մասնակցելուց յետոյ իրենց ընտանիքներով նստում են ծառերի շւաքի ներքոյ եւ մինչեւ երեկոյ զւարճանում հով օդին:
Առաջնորդ Սրբազան Հօր կողքին, ս. խորանին սպասարկում էին կրտսերաց դպրաց դասի անդամները: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Ս. պատարագի աւարտին, դպրաց դասի անդամներից կազմւած թափօրով, եւ ռեհանազարդ խաչի գլխաւորութեամբ, ներկաները շրջափակ առաջնորդւեցին, 160929d02bորտեղ կատարւեց Խաչվերացի աւանդական մեծահանդէս թափօրի եւ Անդաստանի արարողութիւնը: Եկեղեցական արարողութիւնից յետոյ, ներկայ հաւատացեալները օրհնւած ռեհանից վերցրեցին, նրա բուրումնաւէտութիւնը իրենց հետ տանելու տուն:
Ապա, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի անդամուհիների կողմից, եկեղեցու շրջափակում կանգնած տաղաւարի ներքոյ տրւեց սիրոյ սեղան, որին մասնակից դարձան հոգեւորականաց դասը, ազգային իշխանութիւնը եւ հիւրեր:

160929d02c

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։