Հա

Համայնք

03/10/2016 - 09:50

ՀՕՄ-ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը իր դռները բացեց 2016-2017 կրթական տարեշրջանի համար

Շաբաթ, սեպտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի 2016-2017 տարեշրջանի բացման հանդիսութիւնը՝ ազգային առաջնորդարանի շրջափակում գտնւող շէնքում, որը 46 տարիներ առաջ կառուցւել էր Գասպարեան ընտանիքի կողմից, հայ մատաղ սերունդներին հայեցի դաստիարակութիւն ջամբելու վեհ նպատակով:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Շաբաթ, սեպտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 11-ին, տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի 2016-2017 տարեշրջանի բացման հանդիսութիւնը՝ ազգային առաջնորդարանի շրջափակում գտնւող շէնքում, որը 46 տարիներ առաջ կառուցւել էր Գասպարեան ընտանիքի կողմից, հայ մատաղ սերունդներին հայեցի դաստիարակութիւն ջամբելու վեհ նպատակով:
Մանկապարտէզ-նախակրթարանի բացման հանդիսութեանը ներկայ էին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ Գագիկ Ջորջեանի: Ներկայ էին ՀՕՄ-ի վարչութեան անդամներ, Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը եւ ծնողներ:
Բացման խօսքով, ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի ատենապետուհի Անահիտ Յովսէփեանը բարի գալուստ մաղթեց հիւրերին եւ յատկապէս աշակերտներին, ովքեր հայ դպրոցի հանդէպ կարօտ արտայայտող խանդավառութեամբ սկսել էին կրթական առաջին օրը:
Առաջնորդ Սրբազան Հայրը իր գնահատական խօսքն ուղղեց ՀՕՄ-ի վարչութեանը, եւ ուսուցչակազմի անդամներին՝ Նայիրի եւ Անի Դիլանեաններին, Կարէն Սարգսեանին եւ օգնականուհի Մելանի Բարոյեանին, ովքեր հակառակ բոլոր դժւարութիւնների՝ կանգուն են պահում կրթօջախը, բծախնդիր դաստիարակութիւն ջամբելով սակաւաթիւ աշակերտութեանը: Սրբազան Հայրը քաջալերական խօսքերով դիմեց նաեւ ծնողներին, ովքեր ամբողջ տարւայ ընթացքում օժանդակ են հանդիսանալու հաստատութեան բոլոր ծրագրերին: Վերջապէս, Սրբազան Հայրը մանկավարժական մօտեցմամբ երեխաների ուշադրութիւնը գրաւեց, ուշիմ ու խելօք լինելու յորդորներ տալով նրանց:
Երեխաների ձեռքով հատւեց 46 մոմէ թիւը կրող տորթը, որով նշւեց նաեւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շէնքի կառուցման 46-ամեակը: Իսկ օրւայ հիւրասիրութիւնը սիրայօժար ստանձնել էր, Կարինէ Մանուչերեանը, Թեհրանի «Ակունք» եւ Թաւրիզի «Տաթեւ» զոյգ պարախմբերի գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյցը:

Յարակից լուրեր

  • Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում
    Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում

    Գերմանացի գեղանկարիչ Մարկոս Էնդլեր, որ անցած տարի, 5-12 Հոկտեմբեր 2018-ին, այցելել էր Ատրպատականի Հայոց թեմ եւ իր ուղեւորութեան ընթացքում գծագրած նկարները ցուցադրել Թաւրիզում, 10 Հոկտեմբեր 2018-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան, Գերմանիայում երկու յաջորդական ցուցահանդէսներով ներկայացրեց նոյն պատկերները, «ՊԱՏՈՒՀԱՆ արեւելեան մշակութային տեսարանի վրայ» ընդհանուր խորագրի ներքեւ։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում.  Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում. Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց

    Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի

    Գնահատելու համար իր բասկետբոլի խմբի նւիրեալ մարզիկներին, որոնք անցած մէկ քանի օրերի ընթացքում մասնակցեցին Արեւելեան Ատրպատականի նահանգում կազմակերպւած տարբեր ակումբների հետ բասկետբոլային մրցաշարին, հինգշաբթի 31 յունւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը պաշտօնական ընթրիքով պատւեց նրանց: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին

    19 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ Լեւոն Ահարոնեանին, Իրանցի մէկ շարք բարձրամակարդակ գործարարների հետ պետական «Ամին Օլ Զարբ» բարձրագոյն շքանշանով պարգեւատրւելու ուրախ առիթով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։