Հա

Համայնք

03/10/2016

Վերամուտ՝ Ուրմիայի հայոց ազգ. «Մասիհա» դպրցի 2016-2017 կրթական տարեշրջանի

Շաբաթ, սեպտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 8-ին, Ուրմիայի «Մասիհա» ազգ. դպրոցի առաջին զանգը հնչեց, 2016-2017 ուսումնական-կրթական տարեշրջանի սկիզբը ազդարարելով:
Դպրոցի մուտքին, տեսչուհի Ադրինէ Մեջլումեանը ուսուցչակազմի հետ միասին, դիմաւորեց Ուրմիայի հոգեւոր հովիւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանին եւ Ուրմիայի Գործակալական խորհրդին, ովքեր եկել էին ներկայ գտնւելու դպրոցի պաշտօնական բացման հանդիսութեանը:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Շաբաթ, սեպտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 8-ին, Ուրմիայի «Մասիհա» ազգ. դպրոցի առաջին զանգը հնչեց, 2016-2017 ուսումնական-կրթական տարեշրջանի սկիզբը ազդարարելով:
Դպրոցի մուտքին, տեսչուհի Ադրինէ Մեջլումեանը ուսուցչակազմի հետ միասին, դիմաւորեց Ուրմիայի հոգեւոր հովիւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանին եւ Ուրմիայի Գործակալական խորհրդին, ովքեր եկել էին ներկայ գտնւելու դպրոցի պաշտօնական բացման հանդիսութեանը:
Դպրոցի շրջափակում հաւաքւած աշակերտութեանը եւ հիւրերին բարիգալստեան խօսք ուղղեց «Մասիհա» դպրոցի տեսչուհի՝ Ադրինէ Մեջլումեանը, բարեյաջող ու անփորձանք տարի մաղթելով բոլորին: Ապա, տեսչուհին հրաւիրեց քահանայ հօրը, որպէսզի Տէրունական աղօթքը փոխանցի եւ ապա ընթերցի Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի խօսքը, տարեշրջանի բացման առիթով:
161003d02aՍրբազան Հայրը հայրական սիրով ողջունում էր բոլորին եւ յատկապէս աշակերտութեանը, ովքեր ամռան արձակուրդից յետոյ նոր եռանդով էին վերադարձել իրենց իմացական հարստութեան շտեմարանը՝ հայ դպրոցը: Նաեւ Սրբազան Հայրը ողջունում էր տեսչութեանը եւ ուսուցչակազմին, ծանրագոյն պարտականութիւնը պատւով տանելու մաղթանքով. «Վստահ եղէք, թէ ձեր կատարած նւիրեալ աշխատանքը, զոհաբերութիւն եւ անձնւիրութիւնը իր արդիւնքը ունենալու է շուտով: Դպրոցը տունի դաստիարակութեան շարունակութիւնն է, ասում ենք, եւ ճիշտ է, որովհետեւ դուք ամէն օր մինչեւ կէսօր երկրորդ ծնող էք դառնում այս աշակերտութեան: Նրանք ձեզ նայում են իբրեւ հարազատներ: Այն ինչ-որ տաք ձեր հոգուց ու մտքից, նրանք ընդունելու են սիրով, որովհետեւ վստահում են ձեզ, ինչպէս վստահում են իրենց ծնողներին: Աստծու հանդէպ հաւատքը, մեր եկեղեցու ու ազգի հանդէպ սէրը դո՛ւք էք սերմանելու այս երեխաների հոգում: Վստահ եղէք, թէ ձեր կողքում ենք բոլորս», ասել էր Սրբազան Հայրը իր պատգամում:
Բարեմաղթանքի խօսքն ասելու հրաւիրւեց նաեւ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանը: Նա իր խօսքն ուղղելով աշակերտութեանը, շեշտեց, որ նրանց պարտականութիւնը միայն ու միայն սովորելն է կրթւելու համար, որպէսզի մի օր կարողանան իբրեւ հայեր, ծառայել ազգին ու հայրենիքին:
Հանդիսաւոր բացման արարողութեան աւարտին, տեսչուհին մէկ անգամ եւս շնորհակալութիւն յայտնեց հիւրերին եւ ուսուցչական կազմի անդամներին, ամբողջ տարւայ ընթացքում համագործակցութեան ջերմ յոյսով: Ապա, տեսչարանում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքում արծարծւեցին դպրոցի առաջիկայ ծրագրերին առնչւող հարցեր:
Աշակերտութեան խանդավառութիւնը ինքնին փաստն էր այն իրողութեան, որ նրանք մեծ սիրով եւ հաճոյքով վերադարձել են դպրոց, ու եռանդով սկսելու են 2016-2017 կրթական տարին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։