Հա

Համայնք

03/10/2016 - 10:10

2016-2017 տարեշրջանի վերամուտի առաջին զանգը հնչեց Թաւրիզի ազգ. «Թամարեան» դպրոցի պատմական շէնքում

Շաբաթ, սեպտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 8-ին, Թաւրիզի ազգային «Թամարեան» դպրոցի պատմական շրջափակում հաւաքւած պաշտօնական հրաւիրեալների, ուսուցիչների, ծնողների եւ աշակերտութեան համար դարձեալ հնչեց դպրոցական հարազատ զանգը, ուսումնականկրթական նոր՝ 2016-2017 տարեշրջանի ուրախալի սկիզբը յայտարարելով:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Շաբաթ, սեպտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 8-ին, Թաւրիզի ազգային «Թամարեան» դպրոցի պատմական շրջափակում հաւաքւած պաշտօնական հրաւիրեալների, ուսուցիչների, ծնողների եւ աշակերտութեան համար դարձեալ հնչեց դպրոցական հարազատ զանգը, ուսումնականկրթական նոր՝ 2016-2017 տարեշրջանի ուրախալի սկիզբը յայտարարելով:
Բացման պաշտօնական հանդիսութեանը ներկայ էին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի եւ դպրոցի Հոգաբարձութեան անդամներ, հանգստի կոչւած եւ ներկայ ուսուցչական կազմի անդամներ ու ծնողներ, ովքեր եկել էին իրենց զաւակների կողքին լինելու, դպրոցական վերամուտի քաղցր պահը վայելելու:
161003d01aՈղջոյնի խօսքով դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը բարի վերամուտի մաղթանքներ փոխանցեց հաւասարապէս բոլոր ներկաներին, ուսումնական-կրթական յաջող տարեշրջան մաղթելով աշակերտութեանը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ յատկապէս Արեւելեան Ատրպատականի Կրթական խորհրդի բարեացակամ վերաբերմունքին՝ հանդէպ «Թամարեան» դպրոցի, եւ այս առիթով ընթերցեց նոյն խորհրդի նախագահ՝ Փաշայիի ուղերձը, ուղղւած տեսչութեանը, ուսուցչակազմին եւ աշակերտութեանը:
Դրօշակի արարողութիւնը կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաուտների կողմից: Աշակերտութեան անունից ուղերձը ընթերցեց աւարտական դասարանի աշակերտուհի՝ Իւետ Վարդազարեանը, ով բոլորի անունից խոստացաւ բարեյաջող աւարտին հասցնել կրթական տարեշրջանը: Ապա, հայոց լեզւի մասին ասմունքներով ելոյթ ունեցան աշակերտուհիները: Դպրոցի երգչախումբը, ղեկավարութեամբ Նարինէ Սայեադեանի, կատարեց մի շարք խմբերգեր, իսկ հանդիսութեան սկզբում՝ Իրանի քայլերգն ու «Թամարեան» ազգային դպրոցի հինաւուրց օրհներգը:

161003d01b

Ապա արտայայտւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը, վեր հանելով ուսման ու կրթութեան մնայուն կարեւորութիւնը մարդու կեանքում, եւ նշելով, թէ՝ ներկայ դարի արհեստագիտութիւնը վերացրել է ամռան արձակուրդի շրջանը եւ աշակերտները միշտ շարունակում են գիտութեամբ զարգացման իրենց ընթացքը, տարւայ բոլոր ամիսներին:
161003d01cԲեմ հրաւիրւեց Սրբազան Հայրը իր օրհնութեան խօսքն ասելու: Նա խոստում առաւ աշակերտներից, որ նախորդ տարիների նման, մեր դպրոցը կարեւոր մրցանակներ է ապահովելու, հակառակ իր փոքրաթիւ աշակերտութեան: Նա յիշեց անցած տարեշրջանի ընթացքում աշակերտների արձանագրած յաջողութիւնները, մաղթելով, որ նոյն ընթացքը շարունակական լինի նաեւ այս տարի: Վերջապէս, նա յաջողութիւն մաղթեց տեսչութեանը, հոգաբարձութեանը, ուսուցչակազմին, ծնողներին եւ աշակերտութեանը, բարեյաջող կրթական տարեշրջան ունենալու աղօթքով:
161003d01dԱյնուհետեւ տեսչութեան կողմից պատրաստւած յատուկ յուշանւէրներ եւ ծաղիկներ յանձնւեցին ներկայ հիւրերին՝ ազգային իշխանութեանը եւ հոգաբարձութեան անդամներին, ինչպէս նաեւ ուսուցիչներին: Միաժամանակ գնահատական նւէրներ տրւեցին դպրոցի գրադարանը կարգաւորած ազգայիններ՝ Միշիկ Բուդաղեանին, Վահագն Տէր-Պետրոսեանին, ինչպէս նաեւ համալսարան փոխւած, նախկին ազգային դպրոցի ուսանողներին, եւ այն աշակերտներին, ովքեր ամռան ընթացքում յաջողութիւններ էին արձանագրել ուսման ոլորտում: Ապա, տեսչարանում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքում տեսչութիւնը եւ ազգային իշխանութիւնը քննարկեցին հայոց դպրոցի հետ առնչւող մի շարք խնդիրներ:

Յարակից լուրեր

  • Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի նորընտիր վարչութեան այցելութիւնը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի նորընտիր վարչութեան այցելութիւնը

    Հինգշաբթի 11 ապրիլ 2019-ի յետմիջօրէին ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի այցելութիւնը, գլխաւորութեամբ ատենապետ՝ Նժդիկ Աբրահամեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հերթական հանդիպումը Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի երիտասարդութեան
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հերթական հանդիպումը Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի երիտասարդութեան

    Կիրակի, 17 մարտ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան հանդիպում ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի երիտասարդութեան հետ, հրաւէրով մասնաճիւղի վարչութեան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։