Հա

Համայնք

04/10/2016 - 10:20

Ս. Ստեփանոս Նախավկայ վանքի տաճարի վերանորոգման աշխատանքները շարունակւում են

Չորեքշաբթի 28 սեպտեմբերի 2016-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը մեկնեց Դարաշամբ, Ջուլֆա քաղաքը, տեղեկանալու Ս. Ստեփանոս վանքի տաճարի վերանորոգութեան ներկայ փուլի աշխատանքների մասին:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Չորեքշաբթի 28 սեպտեմբերի 2016-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը մեկնեց Դարաշամբ, Ջուլֆա քաղաքը, տեղեկանալու Ս. Ստեփանոս վանքի տաճարի վերանորոգութեան ներկայ փուլի աշխատանքների մասին:
Յիշեցնենք, որ շուրջ երկու ամիսներ առաջ, Իրանի մշակութային ժառանգութեան եւ Իրանի եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան միացեալ ջանքերով, ու Ատրպատականի հայոց թեմի հսկողութեամբ, նախաձեռնւել էր տաճարի վերանորոգութիւնը: Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն՝ Շերլի Աւետեանի անմիջական հետեւողութեամբ, սոյն աշխատանքի համար նշանակւել էր հայրենի վերակառուցող վարպետ Մարտիրոս Չալումեանը:
161004d03aՏաճարի վերանորոգութեան աշխատանքի ձեռնարկման հիմնական պատճառ էր հանդիսացել, տանիքի արեւմտեան մասում բացայայտ երեւացող խոնաւութիւնը, որի ազդեցութիւնը հասնում էր մինչեւ հիմքերը: Ուստի, Ճարտարապետական խորհրդի որոշումով, տաճարի արեւմտեան տանիքի քարերը բացւեցին, որտեղից դատարկւեց մեծ քանակութեամբ խոնաւ հող, միաժամանակ թեթեւացւեց կառոյցը յաւելեալ բեռից:
Սրբազան Հայրը Վանք իր այցի ընթացքում հանդիպելով շինարարների եւ յատկապէս վարպետ Մարտիրոսի հետ, բացատրութիւն ստացաւ վերանորոգութեան ընթացքի մասին: Նրանք բացատրեցին, թէ ինչպէս արեւմտեան տանիքի հողը դատարկելով հասել էին մինչեւ տաճարի կամարներին եւ դրանք էլ ամրապնդելուց յետոյ ջրամեկուսացման նիւթով էին պատել, ու ապա սկսել էին փակել տանիքը:
Արտաքնապէս հնութիւնը պահպանելով, Ճարտարապետական խորհուրդը շէնքի պատերի մէջ ամենից արդիական միջոցներն է կիրարկում, դարերի դիմաց կանգուն պահելու համար, դարերից եկող մշակութային գոհար ժառանգութիւնը՝ Ս. Ստեփանոս Նախավկայ վանքի չքնաղ տաճարը:
161004d03bՏաճարի ներքնամասը եւս վերանորոգութեան է ենթարկւում, յատկապէս խորանի եւ կամարների բաժինները: Խորանի վերանորոգութեան ընթացքում, դրա չորս սիւների ծեփերի տակից ի յայտ են գալիս որմանկարներ, որոնք գունագեղ զարդանախշեր են, չորս սիւների սլացիկ երկայնքը զարդարող: Տաճարի արեւմտեան պատի եւ մուտքի սիւների վրայ ածխամատիտով արձանագրւած յիշատակարանները, որոնք գաղթական հայերի եւ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ փախստական հայերի ձեռագրերն են, պահպանւելու են այնպէս ինչպէս կան, իբրեւ պատմութեան համար արժէք ներկայացնող յիշատակներ:
Առաջնորդ Սրբազան Հայրը բարձր գնահատեց նաեւ վարպետ Մարտիրոսի քանդակագործական շնորհքը, ի նկատի ունենալով, որ տաճարի չորս ուսերին նստած կենդանակերպերի գլուխները անցեալում ջարդւած լինելով, նա կարողացել էր նոր գլուխներ քանդակել դրանց համար, որոնք վերանորոգութեան աւարտին ամրացւելու են իրենց տեղերում:
Նշենք, որ քանդակային եւ խաչքարային արւեստով հարուստ տաճարը եւ վանական համալիրը, վերջերս անգլիական «Դը Տելեգրաֆ» հեղինակաւոր թերթը դասել էր աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների սեղմ ցուցակում:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 26 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։