Հա

Համայնք

09/10/2016 - 10:10

Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ, մատաղօրհնէք եւ տօնակատարութիւն՝ Գեարդաբադում

Հինգշաբթի, սեպտեմբերի 22-ին Ս. Գէորգ Զօրավարի տօնի եւ Գեարդաբադի համանուն եկեղեցու անւանակոչութեան առիթով, 18-րդ տարին լինելով, երեկոյեան ժամը 6-ից մինչեւ կէսգիշերւայ 12-ը, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագով, մատաղօրհնէքով ու ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց դարաւոր եկեղեցու տօնը:

Ուխտի օր՝ Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցու

 

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Հինգշաբթի, սեպտեմբերի 22-ին Ս. Գէորգ Զօրավարի տօնի եւ Գեարդաբադի համանուն եկեղեցու անւանակոչութեան առիթով, 18-րդ տարին լինելով, երեկոյեան ժամը 6-ից մինչեւ կէսգիշերւայ 12-ը, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագով, մատաղօրհնէքով ու ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց դարաւոր եկեղեցու տօնը: Շուրջ 1000 հաւատացեալներ, Ուրմիայից, Թաւրիզից եւ տարբեր շրջաններից ժամանել էին պատմական գիւղ, աղօթելու ու ապա խանդավառ մթնոլորտ ապրելու, հայութեամբ բաբախող Գեարդաբադում:
Հանդիսաւոր ս. պատարագը մատուցեց եւ իր պատգամը փոխանցեց, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը: Խորանին սպասարկում էին Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը եւ կիսասարկաւագաց եւ կրտսերաց դպրաց դասի անդամներ: Պատարագի սրբազան երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
161009d02aԳեարդաբադ գիւղի հոգաբարձութիւնը եւ խնամակալութիւնը, ուխտագնացութեան լաւագոյն պայմաններ էր ստեղծել ուխտաւորների համար, որոնցից շատերը մի օր շուտ էին ժամանել, մինչեւ լուսաբաց եղել էին եկեղեցու շրջափակում, որտեղ Խնամակալ մարմնի ժրաջան տիկինների ձեռամբ եփւում էր մատաղը՝ տեղական անունով՝ հալիմը:
Տեղի ունեցաւ ս. պատարագ:
Պատարագից անմիջապէս յետոյ, եկեղեցական թափօրը ուղղւեց դէպի եկեղեցու շրջափակ, որտեղ յարդարւած յատուկ սեղանի վրայ բերւեց մատաղը՝ օրհնութեան համար: Յատուկ աղօթքներով եւ «ամէն ալէլուիա»-ի երգեցողութեամբ կատարւեց մատաղօրհնէքը, ի յիշատակ բոլոր ննջեցեալների: Ապա, ժողովրդի մասնակցութեամբ երգւեց «Կիլիկիա»-ն եւ սկսւեց հարիսայի բաժանումը եւ ազգային տօնախմբութեան ծրագիրը:

161009d02b

Բացման խօսքով հանդէս եկաւ Սիլւա Բաբայեանը, անդրադառնալով դարաւոր գիւղի պատմութեանը եւ 18 տարիներ առաջ Ս. Գէորգի տօնի օրւայ նշումը ուխտագնացութեամբ կատարելու որոշմանը: Նա Գեարդաբադ գիւղի հոգաբարձութեան եւ խնամակալութեան անունից շնորհակալութիւն յայտնեց առաջնորդ Սրբազան Հօրը, ով իր մատուցած պատարագով ու կազմակերպական ամբողջ աշխատանքի շնորհած հովանաւորութեամբ ամէն տարի քաջալեր է հանդիսանում եկեղեցական սոյն տօնախմբութեանը:

161009d02c

Սրբազան Հայրն իր պատգամը յղելով ներկայ բազմութեանը, բարձր գնահատանք յայտնեց գիւղի հոգաբարձութեանը եւ Խնամակալ մարմնին, կազմակերպական բոլոր աշխատանքների համար: Նա յատկապէս իր գնահատանքը յայտնեց ազգային բարերար տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններին, ովքեր մնայուն կերպով զօրավիգ են կանգնում տարեկան սոյն ուխտի օրւայ ծրագրին: 161009d02dԳնահատական իր խօսքի ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրը յիշեց նաեւ տէր եւ տիկին Մարտիկ եւ Լալա Ֆարհադեաններին, Նժդեհ Բաբայեանին, տիկին Նորվարդ Անտոնեանին, տիկին Արծւիկին, տէր եւ տիկին Արբակ եւ Ժաքլին Արշակեաններին ու մատաղը պատրաստող կամաւոր բոլոր անհատներին, որոնք կարելի են դարձնում այդքան մեծաթիւ բազմութիւն հիւրընկալելու գործը: Այս առիթով, նա Թեմական խորհրդի անունից յատուկ յուշանւէր յանձնեց Հոգաբարձութեան երկար տարիների ատենապետ՝ Նժդիկ Բաբայեանին, իսկ Հոգաբարձութեան անունից մի յուշանւէր յանձնեց, բակի ընդարձակման նւիրատու՝ տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններին:
Գեղարւեստական ծրագրի ընթացքում ասումքով ելոյթ ունեցաւ Սիլւա Բաբայեանը: Մինչ առաւօտ վաղ ժամերի, ներկայ ուխտաւոր բազմութիւնը երգեց ու պարեց, դհոլ-զուռնայի կշռոյթի ներքոյ:

Յարակից լուրեր

  • Իւնեսին՝ Չիֆթճեանի հետ հանդիպման ժամանակ.  «Չարակամները ցանկանում են խանգարել Իրանում ազգութիւնների խաղաղ գոյակցումը»
    Իւնեսին՝ Չիֆթճեանի հետ հանդիպման ժամանակ. «Չարակամները ցանկանում են խանգարել Իրանում ազգութիւնների խաղաղ գոյակցումը»

    Ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի խորհրդական հոջ. Ալի Իւնեսին, երէկ՝ նոյեմբերի 18-ին Ուրմիայում հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանիի հետ:

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։