Հա

Համայնք

09/10/2016

ԻԻՀ մշակոյթի փոխնախարարի այցը՝ նահատակ Սաքօ Մեջլումեանի ընտանիքին

Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ Ուրմիայում գտնւող մշակոյթի փոխնախարարը դոկտ. Սալեհին, այցելեց նահատակ Սաքօ Մեջլումեանի ընտանիքին, ընկերակցութեամբ նախարարութեան փոքրամասնութիւնների գրասենեակի ընդհանուր տնօրէն դոկտ. Ֆրէյդունիի, Արեւմտեան Ատրպատականի նոյն նախարարութեան հիմնարկի տնօրէն Քարիմիի, փոքրամասնութիւնների գրասենեակի ներկայացուցիչ Էսմայիլզադէի։

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ Ուրմիայում գտնւող մշակոյթի փոխնախարարը դոկտ. Սալեհին, այցելեց նահատակ Սաքօ Մեջլումեանի ընտանիքին, ընկերակցութեամբ նախարարութեան փոքրամասնութիւնների գրասենեակի ընդհանուր տնօրէն դոկտ. Ֆրէյդունիի, Արեւմտեան Ատրպատականի նոյն նախարարութեան հիմնարկի տնօրէն Քարիմիի, փոքրամասնութիւնների գրասենեակի ներկայացուցիչ Էսմայիլզադէի։
Մուտքի մօտ փոխնախարարին դիմաւորեցին Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանը եւ նահատակի ընտանիքի անդամները։
161009d01aՀանդիպմանը ներկայ էին ԻԻՀ խորհրդարանում ասորիների պատգամաւոր Բէթ Քոլեան, ասորիների հոգեւոր հովիւ Ազիզեանը եւ Ուրմիայի ասորիների եկեղեցական խորհրդի ատենապետ՝ Սթանլի Սիմոնզը: Սկզբում Տ. Հօր միջոցով արտասանւեց «Հոգւոց» աղօթքը յիշելով նահատակ Սաքօ Մեջլումեանին: Ապա Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանը Մեջլումեան ընտանիքի անունից բարի գալուստ մաղթեց փոխնախարարին եւ ընկերակիցներին, գնահատելով երկրի եւ նահանգի պատասխանատուների, համայնքի տարբեր խաւերին ուշադրութեան կենտրոնում պահելու բարձր գիտակցութիւնը, որի ապացոյց են նման այցելութիւնները, յատկապէս նահատակների ընտանիքներին: 161009d01bԱյցելութիւններ, որոնք քաջալերում են համայնքի պատասխանատուներին եւ յատկապէս նահատակների ընտանիքներին, որպէս սփոփանք իրենց նահատակի յուշերը վառ պահելու առումով:
Արտայայտւեց նաեւ Բէթ Քոլեան վեր հանելով Մեջլումեան ընտանիքի կատարած աշխատանքները եւ շնորհակալութիւն յայտնեց փոխնախարարին նման այցելութեան համար: Ապա իր շնորհակալական խօսքը փոխանցեց Քարիմին եւ վերջում փոխնախարարը խօսք առնելով իր ուրախութիւնը յայտնեց, որ անձամբ շփւեց եւ գտնում է մի հարազատ օջախում, ուր փափագում էր ինքը անձամբ ներկայանալ: Նա իր խօսքի ընթացքում բարձր գնահատեց նահատակների կատարած սխրանքը, «որոնց թափած արեան համար բոլորս պարտական ենք, նրանց թափած արեան շնորհիւ այսօր խաղաղ պայմաններում ապրում եւ աշխատում ենք եւ մենք պատասխանատուներս պիտի ծառայենք յատկապէս նահատակների ընտանիքներին»,- ասաց նա, 161009d01cանդրադառնալով նաեւ Էդիկ Մեջլումեանի կատարած բարերարութիւններին, յատկապէս եկեղեցաշինութեան, դպրոցաշինութեան եւ այլ բազմաթիւ բարերարութիւններին։
Ապա, Էդիկ Մէջլումեանը իր հերթին, շնորհակալութիւն յայտնեց այցելութեան համար եւ իր պատրաստակամութիւնը յայտնեց ծառայելու Իրանական հայրենիքին: Ապա տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց, որի աւարտին փոխնախարարը գնահատագրով պատւեց Մեջլումեան ընտանիքին, որին ի պատասխան, Մեջլումեան ընտանիքը եւս, յուշանւէրով պատւեց յարգելի հիւրին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։