Հա

Համայնք

15/10/2016

Վերամուտ՝ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի 2016-2017 տարեշրջանի

Երկուշաբթի, սեպտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզը վերստին բացեց իր դռները հայ երեխաների առջեւ, ողջունելով 2016-2017 կրթական տարեշրջանը:
Հայ երեխաները ուրախութեամբ եւ խանդավառութեամբ էին եկել իրենց հարազատ կրթօջախ, որը իրենց ներկայութեամբ շնչաւորւել էր եւ կեանքով լցւել:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Երկուշաբթի, սեպտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզը վերստին բացեց իր դռները հայ երեխաների առջեւ, ողջունելով 2016-2017 կրթական տարեշրջանը:
Հայ երեխաները ուրախութեամբ եւ խանդավառութեամբ էին եկել իրենց հարազատ կրթօջախ, որը իրենց ներկայութեամբ շնչաւորւել էր եւ կեանքով լցւել:
Բացման հանդիսութեանը ներկայ էին Ուրմիայի հոգեւոր հովիւ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, Գործակալական խորհրդի անդամներ, ՀՕՄ-ի վարչութեան անդամներ եւ ծնողներ:
Նոր տարեշրջանի բացման խօսքով հանդէս եկաւ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի ատենապետուհի՝ Սեդա Մեջլումեանը, ով բարի գալուստ մաղթեց յատկապէս աշակերտութեանը, որոնք իրենց ուսումնական առաջին քայլերն են առնում:
161015d03aԱտրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի խօսքը ընթերցեց Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Սրբազան Հայրը իր խօսքում վեր էր հանում ՀՕՄ-ի կրթական եւ մարդասիրական առաքելութիւնը եւ յատկապէս Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի հանդէպ բծախնդիր մօտեցումը. «Կրթադաստիարակչական այն առաքելութիւնը, որը կատարում է ՀՕՄ-ն Ուրմիայի մասնաճիւղի միջոցով, հերոսական գործ է, ի նկատի ունենալով հայկականից բացի, այլ մշակոյթի հետեւորդների դաստիարակութեան գործը: Քրիստոնէական առողջ դաստիարակութիւն եւ հայեցի կրթութիւն, որը ՀՕՄ-ի միջոցով փոխանցւում է նոր սերնդին, կազմաւորելով վաղւայ հայ քրիստոնեան եւ պարկեշտ քաղաքացուն»,- գրել էր Սրբազան Հայրը:
161015d03bԽօսքը տրւեց նաեւ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանին, ով քաջալերեց ծնողներին, իրենց զաւակներին մանկապարտէզ բերելու համար, նշելով, որ 31-րդ տարին լինելով, մանկապարտէզը բացում է իր դռները, հայ նոր սերնդի առջեւ: Նա յիշեցրեց, որ Գործակալական խորհուրդը, ՀՕՄ-ի հետ միասին, յատուկ ուշադրութիւն է դարձնելու, որ նիւթապէս համեստ պայմաններում ապրող ծնողների երեխաները չզրկւեն մանկապարտէզ այցելելուց:
Ապա, մանկապարտէզի ուսուցչուհի Օֆելիա Սայեադեանը շնորհակալութիւն յայտնեց ներկաներին, կրթօջախի կողքին կանգնելու եւ կրթական ամբողջ տարեշրջանի ընթացքում զօրավիգ հանդիսանալու համար: Նա հակիրճ բացատրութիւն տւեց առաջիկայ տարեշրջանի ուսումնական ծրագրի, ինչպէս նաեւ տեղի ունենալիք ձեռնարկների մասին: Նշենք, որ ամբողջ տարեշրջանի ընթացքում Օֆելիա Սայեադեանին օժանդակելու է, օգնականուհի՝ Զենֆիրա Մնացականեանը: Վերջում տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։