Հա

Համայնք

24/10/2016 - 10:00

Ատրպատականի հայոց թեմը շնորհաւորել է դոկտ. Խանլարեանին՝ պարգեւատրման առիթով

Իրանի Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, սեպտեմբերի 21-ին, Հայաստանում արժանացաւ ՀՀ նախագահ՝ նորին վսեմութիւն Սերժ Սարգսեանի պարգեւած «Մխիթար Գօշ» շքանշանին, Հայաստան-Սփիւռք կապերի զարգացման գործում իր ունեցած կարեւոր ներդրման համար:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Իրանի Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, սեպտեմբերի 21-ին, Հայաստանում արժանացաւ ՀՀ նախագահ՝ նորին վսեմութիւն Սերժ Սարգսեանի պարգեւած «Մխիթար Գօշ» շքանշանին, Հայաստան-Սփիւռք կապերի զարգացման գործում իր ունեցած կարեւոր ներդրման համար:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը հոկտեմբերի 9-ին, շնորհաւորական նամակ յղեց դոկտ. Խանլարեանին, որտեղ յատկապէս ասւում է. «Արդարեւ «արժան եւ իրաւ» պիտի ասենք նման պարգեւատրումի ի լուր, Ձեզ մօտկից ճանաչելով, ու մանաւանդ իմանալով այն մշակութային, հասարակական, բանասիրական, քաղաքական ու մարդասիրական ծառայութեան Ձեր բնագաւառները, որոնցում իմացական Ձեր ներդրումով եւ խոնարհ սպասաւորութեամբ երկար ճանապարհ էք անցել արդէն:
«Պատիւս արժանաւորաց» ասելով այսու գրութեամբ, Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մեր կեանքում գործող բոլոր կառոյցների եւ մեր թեմի ժողովրդի անունից շնորհաւորում ենք Ձեզ: Շքանշանների ստացման պարագային եթէ մի կողմից վաստակաշատ լինելու ազդանշանն է տրւում, միւս կողմից յաւելեալ պարտաւորութիւնների բեռը դրւում է մարդու ուսերին: Ձեր աշխատանքը ցոյց է տւել ցայսօր, թէ՝ ծանրագոյն պարտաւորութիւնները պատւով էք ստանձնել եւ յաջողութեամբ հասցրել արդիւնաւէտ հանգրւանի», գրել է Սրբազան Հայրը իր շնորհաւորական նամակում:

Յարակից լուրեր

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի

    Գնահատելու համար իր բասկետբոլի խմբի նւիրեալ մարզիկներին, որոնք անցած մէկ քանի օրերի ընթացքում մասնակցեցին Արեւելեան Ատրպատականի նահանգում կազմակերպւած տարբեր ակումբների հետ բասկետբոլային մրցաշարին, հինգշաբթի 31 յունւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը պաշտօնական ընթրիքով պատւեց նրանց: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին

    19 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ Լեւոն Ահարոնեանին, Իրանցի մէկ շարք բարձրամակարդակ գործարարների հետ պետական «Ամին Օլ Զարբ» բարձրագոյն շքանշանով պարգեւատրւելու ուրախ առիթով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը

    Երկուշաբթի 28 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, ուղղւած ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։