Հա

Համայնք

24/10/2016

Թաւրիզի 3-րդ քաղաքամասի քաղաքապետի այցը՝ Ատրպատականի ազգային առաջնորդարան

Սեպտեմբերի 7-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի 3-րդ քաղաքամասի քաղաքապետ ճրտգ. Աբբասնեժադին, նրան ընկերակցող Քաղաքապետարանական խորհրդի զոյգ անդամներին եւ քաղաքապետարանի ապահովական ընդհ. պատասխանատուին:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Սեպտեմբերի 7-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի 3-րդ քաղաքամասի քաղաքապետ ճրտգ. Աբբասնեժադին, նրան ընկերակցող Քաղաքապետարանական խորհրդի զոյգ անդամներին եւ քաղաքապետարանի ապահովական ընդհ. պատասխանատուին:
Սոյն հանդիպմանը, Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, Վարդան Աբրահամեանը, Գագիկ Ջորջեանը, դոկտ. Էդւին Խաչատրեանը եւ Ալէն Սայեադեանը:
Ողջունելով իր հիւրերին, Սրբազան Հայրը անդրադարձաւ միլիոնաւոր քաղաքացիների, ընդորում նաեւ բնիկ հայ քաղաքացիների հարազատ քաղաքը հանդիսացող Թաւրիզի վերջին տարիների առաջադիմութեանը: Սրբազան Հայրը սոյն զարգացման մէջ մեծ համարեց նաեւ դերը հայ ժողովրդի, որը դարերից ի վեր Թաւրիզում լինելով, իր մասնակցութիւնն է բերել քաղաքի վերելքի: Ապա, նա շեշտեց նոր ծրագրերով Թաւրիզի առաջընթացը ապահովելու անհրաժեշտութիւնը եւ ներկայացրեց ազգային իշխանութեան կողմից առաջադրւած մի շարք շինարարական ծրագրեր, որոնք մի կողմից պատիւ են բերում Թաւրիզին, եւ միւս կողմից հայ համայնքի համար կը լինեն առաւել ամուր հիմքեր, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում շարունակելու քրիստոնէական ու ազգային դարաւոր կեանքը:
Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքում, կողմերը քննարկեցին արդէն իսկ գոյութիւն ունեցող շինարարական ծրագրերի մանրամասնութիւնները եւ հաւանական փոփոխութիւնների հնարաւորութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։