Հա

Համայնք

Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2016 09:50

Լուսանկարչական ցուցահանդէս-մրցոյթ՝ Թաւրիզում

Ուրբաթ, հոկտեմբերի 7-ի երեկոյեան ժամը 7-ին, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ լուսանկարչական մրցոյթ-ցուցահանդէս, կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ համալսարանական միութեան վարչութեան:
Ցուցահանդէսին ներկայ էին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի անդամներ եւ մշակութասէր թաւրիզահայեր:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Ուրբաթ, հոկտեմբերի 7-ի երեկոյեան ժամը 7-ին, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ լուսանկարչական մրցոյթ-ցուցահանդէս, կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ համալսարանական միութեան վարչութեան:
Ցուցահանդէսին ներկայ էին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի անդամներ եւ մշակութասէր թաւրիզահայեր:
«Եկեղեցիներ»-ի, «Տեսարժան վայրեր»-ի, «Բնապատկերներ»-ի եւ «Կենդանիներ»-ի մասին պատմող նիւթերի շուրջ չորս բաժանումներով եւ բազմաթիւ նկարներով հարուստ մրցոյթը, ժողովրդական ընտրութեան էր թողնւած, գտնելու համար գեղեցկագոյն չորս նկարները, չորս բնագաւառներից:
161027d02aՆերկաները աւելի քան մէկ ժամ նայելուց յետոյ շուրջ երկու հարիւր լուսանկարների, քննական աչքով ուսումնասիրեցին լուսանկարչական արւեստի, նիւթի ընտրութեան, իմաստային խորքի եւ ներկայացրած պատգամի արժէքը, եւ ապա, իրենց տրամադրւած թղթիկների չորս բաժանումների վրայ նշանակումներ կատարելով, տեղադրեցին վարչութեան կողովի մէջ:
Միութեան վարչութիւնը այնուհետեւ քւէները հաշւեց եւ ընտրեց չորս անհատների, ովքեր իրենց լուսանկարների համար բարձրագոյն քւէներ էին կարողացել հաւաքել: Նշենք, որ լուսանկարիչների անունները չէին նշւել նկարների ներքեւում, այլ միայն համարակալւած էին դրանք:
Մրցանակները Սրբազան Հօր ձեռամբ յանձնւեցին չորս շահողներին՝ Էլին Մնացականեանին, Ռիտա Նազարբէգեանին, Կարօ Ջորջեանին եւ Նունէ Սարգսեանին: Ապա, Սրբազան Հայրը իր պատգամը ուղղեց ներկաներին, ե՛ւ լուսանկար ներկայացրած ե՛ւ ընտրող անհատներին, դիտելու եւ տեսնելու տարբերութիւնները մատնանշելով:
161027d02b«Բոլորս էլ կարող ենք դիտել, սակայն քչերը կարողութիւն ունեն տեսնելու այն մանրամասնութիւնները, որոնք լուսանկարիչի ոսպնեակով անմահացւել են: Յատկապէս բնութեան եւ կենդանական աշխարհի լուսանկարներում ի յայտ են գալիս Աստծու ստեղծագործութեան հրաշալիքները: Միջատի գոյները, ցօղունի նրբութիւնը, տերեւի ջղերը, ամպերի ձեւերն ու լոյսի շողքը, եւ դեռ ինչքա՜ն գեղեցկութիւններ, պէտք է նկատել եւ տեսնել, այն փոխանցելու համար հասարակութեան»,- ասաց Սրբազան Հայրը: Նա գնահատեց վարչութեան աշխոյժ գործունէութիւնը, յատկապէս ներգրաւելու համար նոր սերնդի անդամներին:
Տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն, որի ընթացքում դարձեալ առիթ ունեցան ներկաները շրջագայելու սրահում եւ վայելելու լուսանկարների ներկայացրած պատկերները:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէյի, նախագահ Ռոհանիի եւ պետական աւագանուն, նոյն օր առաւօտեան, Թեհրանից դէպի Եասուջ ուղղւող ճամբորդատար օդանաւի ջախջախման տխուր առիթով:

  • Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում
    Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում

     

    Բուն Բարեկենդանի կիրակիով, մեր եկեղեցու կանոնակարգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում էլ, Թաւրիզում եւ Ուրմիայում, սկիզբը նշւեց Մեծի պահոց քառասնօրեակի հոգեւոր ճանապարհորդութեան: 

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Լիլաւայի հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, յընթացս սուրբ պատարագի քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու որդեգրած սիրելի աւանդութիւններից է Տեառնընդառաջի տէրունի տօնը, մեր Տիրոջ տաճար ընծայման յիշատակը, որը կարօտով սպասւում է ամէն տարի Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի կողմից:

    Երեքշաբթի, 13 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզիում եւ Ուրմիայում տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակ եւ ապա աւանդական խարոյկի բոցավառում:

  • Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների կատարմամբ:

    Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի, 7 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, մասնակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի:

  • Ձմեռ պապը ուրախացրեց Թաւրիզի հայ համալսարանականների միութեան փոքրիկ լսարանցիներին
    Ձմեռ պապը ուրախացրեց Թաւրիզի հայ համալսարանականների միութեան փոքրիկ լսարանցիներին

    Արդէն երկրորդ տարին է, որ Թաւրիզի հայ համալսարանականների միութիւնը կազմակերպում է յատուկ դասընթացքներ անգլերէն լեզւի եւ գեղանկարչութեան, որին մասնակցում են շատ փոքր տարիքի երեխաներ: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։