Հա

Համայնք

Երեքշաբթի, 01 Նոյեմբերի 2016 09:50

Գերմանացի ուսուցիչների մի խումբ՝ Ատրպատականի ազգային առաջնորդարանում

Հոկտեմբերի 4-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան այցելեցին մի խումբ գերմանացի ուսուցիչներ եւ հասարակական ծառայողներ, ովքեր հայկական վանքերի եւ հայ ժողովրդի պատմութեան հետ առնչւած պատմական վայրերի ծանօթացման նպատակով ժամանել էին Թաւրիզ:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Հոկտեմբերի 4-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան այցելեցին մի խումբ գերմանացի ուսուցիչներ եւ հասարակական ծառայողներ, ովքեր հայկական վանքերի եւ հայ ժողովրդի պատմութեան հետ առնչւած պատմական վայրերի ծանօթացման նպատակով ժամանել էին Թաւրիզ:
Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունելով հիւրերին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը ընդհանուր տեղեկութիւններ տւեց թեմի պատմական անցեալի, եւ տարածաշրջանում հայութեան դարաւոր ներկայութեան ու դերակատարութեան մասին:
Եկեղեցական կառոյցների, պատմամշակութային ժառանգութեան եւ թեմի ժողովրդի ներկայ կեանքի մասին լուսաբանական հարցերին պատասխանելով, Սրբազան Հայրը համապարփակ ծանօթութիւններ տւեց մշակութային կոթողների պահպանութեան գծով Իրանի Իսլամական Հանրապետութեան ընձեռած լայն աջակցութեան, ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ցուցակում վանքերի եւ մի շարք այլ եկեղեցիների ընդգրկման գործընթացի եւ հնապահպան այլ աշխատանքների մասին:
Յայտնենք, որ գերմանացի հիւրերի սոյն խումբը ներկայ գտնւեց Ս. Ստեփանոս Նախավկայ վանքի նորաստեղծ թանգարանի բացման հանդիսաւոր արարողութեանը, մեծապէս տպաւորւելով Հայ մշակոյթի հանդէպ Իրանի Իսլամական Հանրապետութեան գուրգուրալից վերաբերմունքից եւ Ատրպատականի հայոց թեմի հետ տեղական իշխանութիւնների սերտ համագործակցութիւնից: Հիւրերը նաեւ առիթ ունեցան այցելելու Ս. Թադէի եւ Ծոր-Ծորի Ս. Աստւածածին վանքերը, Թաւրիզի եկեղեցիներն ու հնագիտական արժէք ներկայացնող վայրերը:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը եւ ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը եւ ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիաս

    Երկուշաբթի, 4 դեկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եւ թեմի պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիասի մայրավանքը՝ Լիբանան, մասնակից դառնալու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին, որ չորս տարին մէկ գումարւում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարձր հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ, ու մասնակցութեամբ բոլոր թեմերի առաջնորդ սրբազանների եւ ներկայացուցիչ պատգամաւորների: 

  • Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետի շնորհակալական գիրը՝ Ատրպատականի հայոց առաջնորդին
    Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետի շնորհակալական գիրը՝ Ատրպատականի հայոց առաջնորդին

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եւ ազգային իշխանութիւնը, տեղական պայմանների եւ միջավայրի թելադրած պահանջների համապատասխան քայլերով իր յարաբերութիւնները միշտ նորովի մշակում է Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական կառոյցների հետ, հիւսիսային Իրանում մեր ժողովրդի զաւակների նկատմամբ ապահովելով արժանի յարգանք եւ գուրգուրանք:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այցլեց Արեւմտեան Ատրպատականի նահանգապետին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այցլեց Արեւմտեան Ատրպատականի նահանգապետին

    Չորեքշաբթի 29 նոյեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 5-ին, առաջնորդ Սրբազանը ընկերակցութեամբ Ուրմիոյ հոգեւոր հովիւ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, Թեմական խորհրդի կազմի, ներկայութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, Վարդան Աբրահամեանի, Գագիկ Ջորջեանի Ալէն Սայադեանի եւ Ուրմիահայ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանի, որ Սրբազան Հօր պատւիրակութեան մաս էր կազմում, պաշտօնական հանդիպում ունեցաւ Արեւմտեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ դոկտ. Շահրիարիի հետ նահանգապետարանում, Ուրմիա: 

  • Ատրպատականի հայոց թեմը, նահանգապետի միջոցով իր նպաստը բերեց Քերմանշահի երկրաշարժից տուժածներին
    Ատրպատականի հայոց թեմը, նահանգապետի միջոցով իր նպաստը բերեց Քերմանշահի երկրաշարժից տուժածներին

    Ուրբաթ, 24 նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 8.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ամբողջական կազմի, պաշտօնական հանդիպում ունեցաւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ՝ Խոդաբախշի հետ, նահանգապետարանի հնադարեան շէնքում: Հանդիպմանը ներկայ էին ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը, Համազասպ Ոսկանեանը, Վարդան Աբրահամեանը, Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայադեանը եւ փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն:

  • Նոր գրքերի ցուցահանդէս Թաւրիզի հայոց ազգային դպրոցում
    Նոր գրքերի ցուցահանդէս Թաւրիզի հայոց ազգային դպրոցում

    Տարեկան աւանդութեան վերածւած Նոր գրքերի ցուցահանդէսը Թաւրիզի հայոց ազգային «Թամարեան, Հայկազեան, Սահակեան» դպրոցում, այս տարի կայացաւ չորեքշաբթի, 22 նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10.30-ին, դպրոցի գրադարանում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։