Հա

Համայնք

01/11/2016 - 10:00

Թարգմանչաց տօնի եկեղեցական արարողութիւններ՝ Թաւրիզում եւ Ուրմիայում

Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցան եկեղեցական արարողութիւններ, որոնց ներկայ էին աշակերտներ:
Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում, շաբաթ հոկտեմբերի 8-ին, առաւօտեան ժամը 11-ին տեղի ունեցաւ տօնին նւիրւած հանդիսաւոր ժամերգութիւն, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցան եկեղեցական արարողութիւններ, որոնց ներկայ էին աշակերտներ:
Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում, շաբաթ հոկտեմբերի 8-ին, առաւօտեան ժամը 11-ին տեղի ունեցաւ տօնին նւիրւած հանդիսաւոր ժամերգութիւն, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի: Ժամերգութեանը ներկայ էին Թաւրիզի հայոց ազգային դպրոցի աշակերտներ, գլխաւորութեամբ տեսչութեան, եւ ներկայութեամբ ուսուցչական կազմի, հոգաբարձութեան անդամների, ծնողների եւ թաւրիզահայ հաւատացեալների: Ժամերգութեանը ներկայ էին նաեւ Հ. Օ. միութեան Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի երեխաները իրենց ուսուցչուհիների գլխաւորութեամբ, եւ ծնողների ներկայութեամբ:
161101d03aԺամերգութեան ընթացքում երգւեց Թարգմանչաց Վարդապետաց նւիրւած «Որք զարդարեցին» շարականը, եւ ապա, առաւօտեան ժամերգութեան բաժնում՝ «Քրիստոս Աստւած մեր» ձայնաւոր մաղթանքի երգեցողութեան պահին, յիշւեցին Թարգմանիչ վարդապետները, գլխաւորութեամբ Ս. Սահակ Պարթեւ Հայրապետի եւ Ս. Մեսրոպ Մաշտոց հանճարեղ վարդապետի:
Հանդիսաւոր ժամերգութեան աւարտին տեղի ունեցաւ խոստովանանք, եւ ապա, աշակերտութիւնը ու ներկայ հաւատացեալները հաղորդւեցին Քրիստոսի Ս. մարմնով եւ արեամբ:
161101d03bՈւրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, կիրակի, հոկտեմբերի 9-ին, ս. պատարագ մատուցեց եւ քարոզեց Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Ս. պատարագին ներկայ էին ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի երեխաները, ովքեր յընթացս պատարագի՝ Ս. Հաղորդութիւն ստացան:
Տէր Հայրը իր քարոզում անդրադարձաւ Սուրբ Թարգմանիչ վարդապետների թողած աւանդին, եւ յատկապէս հայոց այբուբենի գիւտարար՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի կեանքին ու գործունէութեանը: Հայոց լեզուն պահպանելու եւ հայոց դպրոցի միջոցով այն անսասան պահելու գաղափարները շեշտեց Տէր Հայրը, իր խօսքը յատկապէս ուղղելով նոր սերնդի զաւակներին:

161101d03c

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • «Վանի արծաթը»` Թաւրիզում
    «Վանի արծաթը»` Թաւրիզում

    Թաւրիզի հայկական թաղամասի Պարոն Աւագ փողոցը հատւում է կենտրոնական Շարիաթի փողոցին, որով զբօսնելիս միանգամից աչք է ծակում «Van Silver» անունը կրող փոքրիկ խանութը: Բացի անւանումից, այն առաւել լուսարձակ է ցուցափեղկերին շողշողացող արծաթեայ իրերի հաշւին, քան հարեւան տաղաւարներն են:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։