Հա

Համայնք

Հինգշաբթի, 03 Նոյեմբերի 2016 09:10

Ս. Ստեփանոս Նախավկայ վանքի թանգարանի հանդիսաւոր բացումը

Հինգշաբթի, հոկտեմբերի 6-ին, երեկոյեան ժամը 6-ին, բարձր հովանաւորութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Արաքսի ազատ գօտու ընդհանուր կառավարիչ Արաբբաղիի, հանդիսաւոր բացումը կատարւեց Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայ վանքի նորաստեղծ թանգարանի:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Հինգշաբթի, հոկտեմբերի 6-ին, երեկոյեան ժամը 6-ին, բարձր հովանաւորութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Արաքսի ազատ գօտու ընդհանուր կառավարիչ Արաբբաղիի, հանդիսաւոր բացումը կատարւեց Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայ վանքի նորաստեղծ թանգարանի:
Բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին պետական ներկայացուցիչներ, Արաքսի ազատ գօտու ընդհանուր կառավարիչ Արաբբաղին, ազգային իշխանութեան անդամներ, գլխաւորութեամբ Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ դոկտ. Արա Մելիքեանի եւ Թեմական խորհրդի անդամներ՝ գլխաւորութեամբ ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի, Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկի տնօրէն՝ Շերլի Աւետեանը, Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնը, իրանահայ ճարտարապետ՝ Վարուժան Առաքելեանը, ինչպէս նաեւ Ատրպատականից եւ այլ շրջաններից ժամանած հայորդիներ եւ օտար հիւրեր:

161103d05aՎանքի տաճարի մուտքի մօտ նախ կատարւեց հանդիսութեան պաշտօնական բաժինը, որի բացման խօսքով հանդէս եկաւ Շերլի Աւետեանը: Նա անդրադարձաւ Իրանի զբօսաշրջութեան վայրերի ցուցակում Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի զբաղեցրած տեղին, եւ տարեկան դրութեամբ տասնեակ հազարների հասնող այցելուների: Ի վերջոյ նա բացատրեց թանգարանի ստեղծման անհրաժեշտութիւնը, որի իրականացմանը իր կարեւոր նպաստն էր բերել Արաքսի ազատ գօտու պետական հիմնարկութիւնը:
Արտայայտւեց Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան պատասխանատու եւ ընդհանուր կառավարիչ՝ Արաբբաղին: Նա վեր հանեց հայ ժողովրդի ստեղծագործ ոգին, որոնք Իսլամական Հանրապետութիւնում ո՛չ միայն ունեն իրենց դարաւոր սրբավայրերը, այլեւ ապրում են իրենց քրիստոնէական հաւատքով: 161103d05bՆա հաւաստիացրեց, թէ՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը հնարաւոր բոլոր միջոցներով պիտի նպաստի, յատկապէս Արաքսի ազատ գօտու նոր զարգացող տարածաշրջանում, հայկական արժէքների ներկայացման եւ հայկական սրբավայրերի պահպանման համար: Ուստի, սոյն թանգարանը համարեց մէկ համեստ նմոյշ հայ ժողովրդի հարուստ մշակոյթը ներկայացնող:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գրիգոր եպիսկոպոսը իր խօսքում, ողջունեց պետական եւ ազգային ներկայացուցիչների ներկայութիւնը, ովքեր նշանակալից այս օրը իրենց ներկայութեամբ վկան էին հանդիսանում վանքի պատմութեան մէջ մի նոր էջ բացելու կարեւոր դէպքի: Սրբազան Հայրը պատմական ակնարկ նետեց վանքի հարուստ անցեալի մասին: Յիշեց Սամուէլ Անեցու պատմութեան մէջ յիշատակութիւնը, Մաղարթա սարերում գտնւող եկեղեցու մասին, որը ակնարկութիւն էր Ս. Պետրոս-Պօղոս եկեղեցու, որի կողքին 10-րդ դարում կառուցւել է այս հոյակերտ տաճարը, աւելացնելով թէ՝ «Այսօր այս տաճարը ո՛չ միայն հայերի, այլ իրանցի ժողովրդի պարծանքն է, որովհետեւ օտարները այն դասել են աշխարհի 10 ամենից սիրուն եւ ճարտարապետական գոհար նկատւող եկեղեցիների շարքում»:
161103d05d«Հայ մշակոյթը, որը այս վանքից սփռւել է անցեալում, ընդգրկել է երաժշտութեան, գրչագրութեան եւ մանրանկարչութեան արւեստի, ինչպէս նաեւ ձեռագրերի ընդօրինակութեան ոլորտները: Հարիւրաւոր ձեռագրեր են ընդօրինակւել այս վանքում, իսկ մեր քրիստոնէական հաւատքի բոլոր կարեւոր գրութիւնները պարփակող «Կնիք Հաւատոյ» գրքի ամբողջական ձեռագիրը այս վանքում է ընդօրինակւել եւ ամբողջացւել» աւելացրեց Սրբազան Հայրը:
«Թող հրճւեն հոգիները այս պահին, մեր նախորդներից Սահակ եպս. Այւատեանին, Կարապետ եպս. Տէր-Մկրտչեանին, Ներսէս արք. Մելիք-Թանգեանին, վանքի վերջին վանահայր՝ Ղեւոնդ վրդ. Բարսեղեանին, որ այս զանգակատան ներքեւ է հանգչում, որոնք մութ ու ցուրտ գիշերներ անցկացրին այս վանքում, նրա սրբազան սպասներին եւ ձեռագրերին տիրութիւն անելով»,- շեշտեց նա:
161103d05c«Այսօր այս թանգարանի բացումով, Ատրպատականի հայոց թեմի իշխանութեան ներքեւ գտնւող այս վանքի կամարների տակ, հայ մշակո՛յթն է որ ներկայացնում ենք, նաեւ ցոյց տալու մեր իրանցի եղբայրներին ու քոյրերին, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր անկիւններից եկած օտարներին, թէ՝ իրանահայը եկւոր տարր չէ՛ այս երկրում, այլ իր արմատները շա՜տ խորն են այս հողում: Վկա՛յ մեր վանքերն ու հարիւրաւոր եկեղեցիները», եզրակացրեց Սրբազան Հայրը եւ իր բարձր գնահատանքը յայտնեց բոլոր նրանց, որոնց յաջողել էր իրականացնել նման երախտարժան գործ, որոնց շարքում յիշեց Արաքսի ազատ գօտու կառավարչին, որի նիւթական օժանդակութիւնը կարելի էր դարձրել շինարարական ծախսերի ծածկումը, ինչպէս նաեւ աշխատանքի մղիչ ուժ հանդիսացած Շերլի Աւետեանին, ով բծախնդրութեամբ հետեւել էր աշխատանքի ամբողջ ընթացքին: Վերջապէս, Սրբազան Հայրը ասաց. «Այս թանգարանը այս վանքից, պատգամ է՝ ուղղւած համայն աշխարհին, թէ՝ միաստւածեան մեր երկու կրօնները՝ Քրիստոնեայ եւ Իսլամ, կարող են կողք-կողքի ապրել եւ եղբայրաբար գործել»:
161103d05eՍրբազան Հօր ձեռամբ գնահատականներ բաշխւեցին՝ Արաքսի ազատ գօտու կառավարիչ՝ Արաբբաղիին, ինչպէս նաեւ վանքի պաշտօնէութիւնից այն անհատներին, որոնք անցած երկու տասնամեակներին իրենց պաշտօնը կատարել են խղճմտօրէն, իւրաքանչիւրը իր բաժնում հսկելով վանքի զբօսաշրջութեան կանոնաւոր ընթացքին, մաքրութեան, պարտէզների ծաղկումին եւ ընդհանուր կարգ ու կանոնին:
Հանդիսութեան առաջին մասի աւարտից յետոյ, ներկայ հրաւիրեալները տաճարի շրջափակից միասնաբար ուղղւեցին նախկին Դպրեվանքի շրջափակը, եւ երկրորդ յարկը բարձրանալով, մուտք գործեցին նորաստեղծ թանգարան, որը նախկին Դպրեվանքի սրահը, տեսչարանը եւ նրա նախամուտքն է, գեղեցկապէս բարեզարդւած ու շքեղ կերպարանք ստացած:
Մուտքին Սրբազան Հայրը աղուհացի օրհնութիւնը կատարեց, որը հայկական աւանդական տարազ հագած մատոյց փոքրիկ Էմելիա Աբրահամեանն էր: Ապա Սրբազան Հայրն ու կառավարիչը հատեցին մուտքն ամրացւած ժապաւէնը, ներկաների հետ միասին մտնելով թանգարան:
161103d05fՆախապէս պատերի մէջ գտնւող խորշերը լուսաւորւել էին եւ ապակեայ ցուցափեղկերի վերածւել, որոնց մէջ տեղադրւել էին վանքի վերանորոգութեան ընթացքում պատերի միջից յայտնաբերւած կաւեղէնների մասունքներ, կուժեր, սափորներ, կաւաշէն կանթեղներ եւ խաչքարերի բեկորներ: Երկու տասնեակ հաշւող ցուցափեղկերից ոմանք իրենց մէջ ունէին վանքում օգտագործւած սկիհներ, խաչեր, մոմակալներ, բուրվառ եւ այլ սրբազան անօթներ, հայկական ազգային աւանդական տարազներ եւ ազգագրական արժէք ներկայացնող իրեր՝ գորգեր, նւագարաններ, կենցաղային պիտոյքներ եւ այլ իրեր: Իսկ լայն սրահի կենտրոնում, մի շարքի վրայ ապակեփակ ցուցադրասեղաններ էին պատրաստւել, որոնց մէջ խնամքով տեղադրւել էին ձեռագրերի եւ հնատիպ գրքերի նմոյշներ: Ցուցադրասեղաններից մէկում տեղադրւել էին նաեւ այն կարեւոր նամակների կրկնօրինակները, որոնք Ս. Ստեփանոս վանքից էին գրւել, որոնց մայրօրինակները պահպանւում են Ատրպատականի հայոց թեմի արխիւատանը:
161103d05gԴպրեվանքի նախկին տեսչարանը վերանորոգւելով փոխակերպւել էր ցուցասրահի, որտեղ տեղադրւել էին Ատրպատականի հայոց թեմի վանքերի եւ եկեղեցիների մանրակերտները, որոնք իրականացւել էին Թաւրիզի Արւեստից համալսարանի ուսանողների ձեռամբ: Դրանց շարքում էին Ս. Թադէն, Ս. Ստեփանոսը, Ծործորի Ս. Աստւածածինը, ինչպէս նաեւ Հովւի մատուռն ու Դարաշամբ գիւղի Ս. Աստւածածին եկեղեցին: Սոյն ցուցասրահի մուտքի բաժինը եւս թանգարանային հատւածի է վերածւել, որտեղ տեղադրւել են վանքի շրջափակից յայտնաբերւած հսկայ կուժեր, խաչքարերի մեծ բեկորներ, սիւներ եւ քանդակազարդ քարաբեկորներ: Իսկ թանգարանի պատուհանների խոռոչներում, դրսի կողմից, յատուկ յենակների առջեւ տեղադրւել էին հնագիտական մեծ կարեւորութիւն ներկայացնող մանրաքանդակ խաչքարեր, որոնք թէպէտ մասամբ մաշւած ու վիրաւոր, սակայն դեռեւս պահում են հրաշալի արւեստի գործեր լինելու հմայքը:
Թանգարանում շրջագայելով, ներկաները գնահատանք արտայայտեցին կատարւած աշխատանքի համար, որը այսուհետեւ վանք այցելող բոլոր զբօսաշրջիկներին կը պատմի հայ մշակոյթի եւ ստեղծագործ հանճարի մասին, անբարբառ ուղեկիցը կը լինի վանք մտնող իւրաքանչիւր հայ եւ օտար զբօսաշրջիկի, բարձրաձայնելով վանքի հայկականութիւնն ու դրա դարաւոր պատմութիւնը:
Թանգարանի սրահից դուրս գալուց յետոյ, ներկաները հանդիսատես եղան մի այլ գեղեցիկ տեսարանի, երբ գիշերային նոր լուսարձակների տեղադրումից յետոյ, առաջին անգամ լինելով հոսանք տրւեց լոյսերին, տաճարի եւ ամբողջ շրջակայքի գեղաքանդակ պատերը իւրայատուկ խորհրդաւորութեամբ փայլեցնելով:
Բացման հանդիսութեան աւարտին, ներկաները վանքի շրջափակում, վարդաստանի բուրումնաւէտ միջավայրում ընթրեցին, ըմբոշխնելով Մաղարթայ ցից լեռների ծերպին թառած վանքի աշնանային զովութիւնը:
Ընթրիքի պահին, առաջնորդ Սրբազան Հայրը եւ ազգային իշխանութեան զոյգ ատենապետներ՝ դոկտ. Արա Մելիքեանը եւ Ռուբիկ Ջանանեանը, խորհրդակցական հանդիպում ունեցան, Արաքսի ազատ գօտու կառավարիչ՝ Արաբբաղիի հետ, քննարկելով երկկողմ յարաբերութեան հնարաւորութիւնները:

Յարակից Հրապարակումներ

  • Ներսէս Մելիք-Թանգեան Սրբազանից յիշատակ ձիակառքի մնայուն ցուցադրութիւնը Ատրպատականի առաջնորդարանում
    Ներսէս Մելիք-Թանգեան Սրբազանից յիշատակ ձիակառքի մնայուն ցուցադրութիւնը Ատրպատականի առաջնորդարանում

    Կիրակի, 15 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 8-ին, Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի շրջափակում տեղի ունեցաւ յատուկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, առաջնորդարանի պատմական ձիակառքի մնայուն ցուցադրութեան բացումը կատարելու համար:

  • Գերմանացի հայագէտ Մատթիաս Ֆրից զեկուցեց Լեւոն Շանթի մասին եւ այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան
    Գերմանացի հայագէտ Մատթիաս Ֆրից զեկուցեց Լեւոն Շանթի մասին եւ այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան

    Թաւրիզի Հայագիտական Ա․ գիտաժողովին (13-16 հոկտեմբեր 2017) իր մասնակցութիւնը բերած գերմանացի հայագէտ պրոֆ․ Մատթիաս Ֆրից երեքշաբթի, 17 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11-ին այցելեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան, Թաւրիզ, եւ տեսակցութիւն ունեցաւ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ։

  • Գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ այցելեց Ատրպատականի հայոց թեմ
    Գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ այցելեց Ատրպատականի հայոց թեմ

    Երկուշաբթի, 16 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ, գլխաւորութեամբ Հերբերտ Էնեսի, այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան եւ «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

  • Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, բացումը կատարւեց գրքերի ցուցահանդէսի, ներկայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, Ազգային իշխանութեան անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան անդամների, թաւրիզահայ համայնքի մտաւորական աւագ եւ կրտսեր սերնդի անհատների:

  • Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում
    Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հրաւէրով Թաւրիզ ժամանեց ֆրանսացի հայագէտ պրոֆ. Բեռնար Ուտիէ, հայկական ձեռագրերից յայտնաբերած իր նորագոյն նիւթի մասին բանախօսելու, 13 հոկտեմբերի առաւօտեան, Թաւրիզում կայանալիք Հայագիտական առաջին գիտաժողովի առաջին նիստի ընթացքում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։