Հա

Համայնք

08/11/2016 - 09:50

Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզը ընտրեց իր ծնողական խորհուրդը

Կրթական կեանքում այնքան անհրաժեշտ դպրոց-ծնող յարաբերութեան եւ գործակցութեան երեւոյթը մղում է կրթական մարմիններին, իւրաքանչիւր տարի ընտրել ծնողական խորհուրդ, կրթական հաստատութեան օժանդակ իբրեւ յանձնախումբ:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Կրթական կեանքում այնքան անհրաժեշտ դպրոց-ծնող յարաբերութեան եւ գործակցութեան երեւոյթը մղում է կրթական մարմիններին, իւրաքանչիւր տարի ընտրել ծնողական խորհուրդ, կրթական հաստատութեան օժանդակ իբրեւ յանձնախումբ:
Կիրակի, հոկտեմբերի 16-ին, ժամը 12-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի ծնողական խորհրդի ընտրութիւնը, հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան: Սոյն կազմից ընտրութեանը ներկայ էր Ռոնիկ Մեջլումեանը: Բարի գալուստ մաղթելուց յետոյ ծնողներին, նա բացատրեց աշխատանքային այն ծրագիրը, որը ծնողների օժանդակութեամբ, ամբողջ ուսումնական տարւայ ընթացքում կիրարկւում է կրթօջախում: Ռ. Մեջլումեանը անցած տարւայ աշխատանքային պատկերը ներկայացնելով, ծանօթութիւն տւեց առաջիկայ աշխատանքի մասին, ծնողներին իբրեւ ուղեցոյց:

161108d02a

Ընտրական ժողովին ներկայ էր նաեւ մանկապարտէզի ուսուցչուհի Օֆելիա Սայեադեանը: Ուսումնական 2016-2017 տարեշրջանի մասին պատրաստած ծրագիրը ներկայացնելով, նա բացատրեց այն աշխատանքային ոլորտը, որտեղ կարող են ծնողները բերել իրենց օժանդակութիւնը: Այս առիթով նա դարձեալ շեշտեց ծնողների ամբողջական համագործակցութեան անհրաժեշտութիւնը, յատկապէս երեխաների այս տարիքում, երբ նոր փորձառութիւն են ձեռք բերում՝ տնից մի քանի ժամով բացակայելու, եւ իրենց նոր ընկերների ու դաստիարակների հետ լինելու:
Հանդիպման երկրորդ մասը յատկացւեց ընտրական աշխատանքին: Քւէարկութեան արդիւնքում ընտրւեցին չորս անհատներ, իբրեւ ծնողական խորհրդի կազմ, իսկ հինգերորդ անդամի լրացումը լինում է ՀՕՄ-ի ներկայացուցչի մասնակցութեամբ: Ապա, տեղի վրայ կատարւեց նաեւ դիւանի ձեռամբարձ քւէարկութիւնը եւ կազմը ստացաւ հետեւեալ պատկերը. Քարմէն Նազարեան՝ նախագահ, Ռիմա Սարհադեան՝ փոխնախագահ, Մարինէ Յովհաննէսեան՝ հաշւապահ, Արմինէ Մարգարեան՝ խորհրդատու։ Ժողովը իր աւարտին հասաւ կէսօրւայ ժամը 1-ին, ՀՕՄ-ի ներկայացուցիչ՝ Ռոնիկ Մեջլումեանի շնորհաւորական եւ քաջալերական խօսքերից յետոյ:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը

    Չորեքշաբթի, 26 դեկտեմբեր 2018-ի երեկոյեան, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ ազգային իշխանութեան, Ուրմիայի Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսասրահում տեղի ունեցաւ Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը: 

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։