Հա

Համայնք

08/11/2016 - 10:00

Յուշերեկոյ Թաւրիզում, նւիրւած՝ Մարուսիա Վահրամեանին

Թաւրիզահայ հանրածանօթ արւեստագիտուհի՝ նկարչութեան, թատրոնի, արծաթագործութեան եւ ուսուցչութեան բնագաւառներում իր վաստակով հռչակ շահած Մարուսիա Առաքելեան-Վահրամեանի յուշերեկոն տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 20-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, ու կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան (ԹՀՀՄ):

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Թաւրիզահայ հանրածանօթ արւեստագիտուհի՝ նկարչութեան, թատրոնի, արծաթագործութեան եւ ուսուցչութեան բնագաւառներում իր վաստակով հռչակ շահած Մարուսիա Առաքելեան-Վահրամեանի յուշերեկոն տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 20-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, ու կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան (ԹՀՀՄ):
Յուշերեկոյին ներկայ էին ազգային իշխանութեան անդամներ, միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հանգուցեալի յիշատակը յարգող թաւրիզահայ մշակութասէրներ: Օրւայ հանդիսավարն էր Մեղեդի Մկրտչեանը, որ ձեռնարկը բացւած համարելով, ծրագրի հերթականութիւնը յայտնեց ներկաներին:
Բացման եւ յիշատակի ոգեկոչման խօսքով արտայայտւեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան վարչութեան ատենապետուհի՝ Անահիտ Յակոբեանը: Նա յիշելով, թէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը այս տարին Ծառայութեան տարի էր հռչակել, ասաց, թէ նոյն առաջադրանքով, միութիւնը յիշելու է բոլոր երախտաւորներին: Նա ոգեկոչելով յիշատակը անւանի արւեստագիտուհու, թւեց արւեստի այն ոլորտները, որոնք շօշափել էր հանգուցեալ Մարուսիա Վահրամեանը, եւ անդրադարձաւ այն սերնդին, որը աշակերտել էր նրան, կարեւոր բացը լրացնելով թաւրիզահայ կեանքում, արւեստի բնագաւառում:
Ապա, ԹՀՀՄ վարչութեան կողմից պատրաստւած սահիկների ցուցադրում տեղի ունեցաւ, որի հետեւողութեամբ հանգուցեալի կենսագրական գծերի ընթերցումը կատարեց Ռիտա Նազարբէգեանը: Հին եւ նոր լուսանկարների միջից ուրւագծւեց կեանքը եւ գործը, որի յայտարարը դաստիարակութիւնն էր արւեստի միջոցով, եւ սերունդներին փոխանցւած իր սեփական արւեստի կտակը: Նոյնի շարունակութեան վրայ, հանգուցեալ արւեստագիտուհու բեմադրած թատերական կտորներից տեսերիզի հատւածներ ցուցադրւեցին:

161108d01c

Յուշերեկոյի ընթացքում, Թաւրիզի «Կոմիտաս» երգչախումբը ելոյթ ունեցաւ մի փունջ աշուղական երգերով, ղեկավարութեամբ Մարուսիայի երաժիշտ որդու՝ Վարդան Վահրամեանի: Արւեստագէտ ընտանիքի ժառանգորդ իբրեւ, խմբավարը իր յարգանքի տուրքը մատուցեց իր հանգուցեալ մօր, որի ազդեցութիւնը մեծ էր եղել իր կազմաւորման մէջ: Մեներգով ելոյթ ունեցաւ նաեւ Վարդան Սիմոնզը:
Ապա, ընտանիքի անունից խօսք առաւ Արմինէ Յովսէփեան-Վահրամեանը, որը իբրեւ սկեսրոջ սէրն ու գուրգուրանքը երկար տարիներ վայելած անձ, իր վկայութիւնը բերեց մեծ արւեստագիտուհու մարդկային եւ արւեստագիտական արժանիքները ներկայացնելով ներկայ մշակութասէր հասարակութեան. «Անկեղծ էր տկն. Մարուսիան: Հեշտ է նրա մասին խօսել, որովհետեւ սիրոյ համար շատ հեշտ է խօսելը: Նա լի էր սիրով: Հումանիստ էր բառին բուն իմաստով: Անկեղծ էր բաժանում իր սէրը բոլորին»,- ասաց նա, եւ ապա, մի քանի դրւագներ ներկայացրեց հանգուցեալի կեանքից, նրա արժանիքները ընդգծելով:
Հայ Համալսարանականների միութեան վարչութիւնը այս առիթով պատրաստել էր յուշագիր եւ ծաղկեփունջ, որոնք փոխանցւեցին հանգուցեալի ընտանեկան պարագաներին: Ծրագրի ընթացքում, Անայիս Խալաֆեանի կողմից ընթերցւեցին մի շարք վկայութիւններ, հեռւում ապրող հարազատների եւ բարեկամների, ինչպէս նաեւ նրա արւեստը բարձր գնահատող անձնաւորութիւնների կողմից, իսկ նրա թոռնուհու՝ Բիայնա Վահրամեանի վկայութիւնը տեսերիզով ցուցադրւեց:
161108d01bՅուշերեկոյի եզրափակիչ եւ օրհնութեան իր խօսքն արտասանեց առաջնորդ Սրբազան Հայրը: Նա առաջին հերթին օրհնեց յիշատակը հանգուցեալ Մարուսիա Վահրամեանի, որ ամբողջ մէկ կեանք Թաւրիզում բնակւելով, իր ծառայութեան բաժինը բերեց Հայ մշակոյթի վերելքին. «Ազգերը գոյատեւում են իրենց մայրենի լեզւով, իրենց կրօնով, իրենց մշակոյթով եւ իրենց հայրենիքով: Նւիրական քառեակն է այս, որը այնքան էական է մեզ նման, քանակով փոքր ժողովուրդների համար: Յիսուս, Աստւածորդի լինելով, իր առաքելութեան ծաւալման համար աշակերտներ ընտրեց: Ս. Մեսրոպ Մաշտոցը, հայ դպրութիւնը սովորեցնելու համար աշակերտներ պատրաստեց: Մեր եկեղեցին, քրիստոնէական ուսուցումները տարածելու համար հոգեւորականներ կը պատրաստի: Հայրենիքը, իր սահմանները պաշտպանելու համար՝ բանակ կը կազմաւորի: Իսկ Հայ մշակոյթը ծաղկելու համար՝ Աստծուց շնորհք ունեցող նւիրեալների կարիք ունի: Այդ նւիրեալներից մէկն էր Մարուսիա Վահրամեանը, որ անմնացորդ սիրով իր ունեցած աստւածատուր շնորհքը ծառայեցրեց նոր սերնդին փոխանցելու հայ արւեստը»: Ապա, Սրբազան Հայրը ասաց, թէ այս երեկոն յարգանքի մատուցման հետ միատեղ, մարտահրաւէր կարդալու երեկոյ է. «Որտե՞ղ են մեր նոր սերնդի արւեստագէտ ներկայացուցիչները: Կրթական հաստատութիւններում երբեմն հանդիպում եմ մի քանիսին: Ինչի՞ համար չեն երեւում, առաջ չեն գալիս մեր նոր տաղանդները: Եւ ես վստահ եմ որ կան: Բազմաթիւ երեխաներ դաշնամուրի են հետեւում: Սակայն դեռ այս սրահում չլսեցինք Բեթհովէնից, Մոցարտից, Բախից, Հենդէլից, Ռախմանինովից, Խաչատրեանից եւ այն միւս մեծերից ստեղծագործութիւններ: Կամ, այսքան երեխաներ ունենք, ովքեր նկարելու շնորհք ունեն եւ իմանում ենք որ նկարում են: Ինչի՞ նրանց ցուցահանդէսը չի՛ կազմակերպւում: Ահա մարտահրաւէր եմ կարդում մեր Համալսարանականների միութեան, դրանց եւս առիթ տալու եւ քաջալերելու»,- ասաց Սրբազան Հայրը, միաժամանակ իր գնահատական խօսքն ուղղելով նաեւ ԹՀՀՄ վարչութեան եւ անդամներին, սոյն յուշերեկոյի կազմակերպման համար:
Յայտնենք, թէ ԹՀՀՄ-ի կողմից պատրաստւել էր նաեւ արւեստագիտուհու նկարների ցուցահանդէսը, ինչպէս նաեւ հայ մամուլի էջերից դուրս բերւած մամլոյ արձագանգներ, որտեղ երեւում էր Մարուսիա Վահրամեանի իրագործումների ամփոփ պատկերը: Դադարի միջոցին, ներկաները առիթ ունեցան նաեւ վայելելու յուշերեկոյի այս հարուստ բաժինը եւ հիւրասիրւելու ԹՀՀՄ-ի կողմից: Յայտնենք նաեւ, թէ բեմի յարդարանքը, իրագործւած դոկտ. Վարդան Սիմոնզի կողմից, ներկայացնում էր արւեստագիտուհու տան պատշգամբի մէկ բնանկարը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը
    Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը

    Կիրակի 6 յունւար 2019-ի երեկոյեան ժամը 8-ին, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ եւ Իրանի Իսլամական Յեղափոխութեան այժմու հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ՝ այաթ. Ալէ Հաշեմ, ընկերակցութեամբ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Փուրմոհամմեդիի, Նահատակների յատուկ պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի, Փոքրամասնութեանց գրասենեակի պատախանատուի եւ թղթակիցների, այցելեց հայ նահատակներ՝ Կայծակ Դաւթեանի եւ Գառնիկ Փիլիպոսեանի բնակարանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։