Հա

Համայնք

24/11/2016 - 09:40

«Դրամատնային տնտեսութիւնը այսօր» նիւթով դասախօսութիւն՝ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան յարկի տակ

Հինգշաբթի հոկտեմբերի 29-ի երեկոյեան ժամը 7-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան կենտրոնատեղիում, կազմակերպութեամբ սոյն միութեան վարչութեան, տեղի ունեցաւ այժմէական դասախօսութիւն, «Դրամատնային տնտեսութիւնը այսօր» նիւթով, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Հինգշաբթի հոկտեմբերի 29-ի երեկոյեան ժամը 7-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան կենտրոնատեղիում, կազմակերպութեամբ սոյն միութեան վարչութեան, տեղի ունեցաւ այժմէական դասախօսութիւն, «Դրամատնային տնտեսութիւնը այսօր» նիւթով, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:
Դասախօսութեանը ներկայ էին միութեան անդամներ, ազգային իշխանութեան ներկայացուցիչներ, հետաքրքրասէրներ, ինչպէս նաեւ միութենականներ:
161124d01aԲացման խօսքով եւ օրւայ նիւթի մասին ներածական խօսքով հանդէս եկաւ ու ծանօթութիւններ փոխանցեց Կարէն Սարգսեանը: Նա պատմական ակնարկ նետեց մետաղադրամի հատման ու շրջանառութեան մէջ մտնելու մասին եւ ապա առաջին բանկերի ու յայտնի բանկատէրերի մասին: Կարէն Սարգսեանը խօսքը շարունակեց անդրադառնալով Թումանեանների տան բանկային եւ տնտեսական գործունէութեանը ու տխուր վախճանին:
161124d01bՕրւայ նիւթի մասին մասնագիտական դասախօսութեամբ հանդէս եկաւ եւ արդէն սկսւած նիւթը շարունակեց Վանիկ Սիմոնզը՝ ներկայացնելով ամփոփ զեկոյց՝ բանկային վարկերի տեսակների ու նրանց տոկոսների հաշւարկման ձեւերի մասին:
Դասախօսութեան երրորդ բաժնում հանդէս եկաւ Մեղեդի Թարվերդեանը՝ բացատրելով համացանցային առեւտրի ու բանկային քարտերի գործելաոճի շուրջ՝ ներկայացնելով նախազգուշական միջոցներ՝ վստահելի համացանցային առեւտուր կատարելու համար:
161124d01cԱւարտին, եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա իր տեսակէտները ներկայացրեց յատկապէս նիւթի հանդէպ մարդու վերաբերմունքի, չափաւորութեան եւ ապրուստի համար դրա անխուսափելի շահարկման մասին:
Միութեան վարչութեան կողմից տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որը դարձեալ առիթ հանդիսացաւ շարունակելու մտերմիկ զրոյցը, օրւայ հետաքրքրական նիւթի մասին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

  • Եռօրեայ ուխտագնացութեան համար 65-րդ տարին լինելով, հայ ուխտաւորը բռնեց Ս. Թադէի վանքի հաւատքի ճանապարհը
    Եռօրեայ ուխտագնացութեան համար 65-րդ տարին լինելով, հայ ուխտաւորը բռնեց Ս. Թադէի վանքի հաւատքի ճանապարհը

    Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, 65-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 25-27 յուլիս 2019-ին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։