Հա

Համայնք

29/11/2016

Գերմանացի բժիշկներ եւ ուսուցիչներ՝ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

Հինգշաբթի, հոկտեմբերի 27-ի առաւօտեան Թաւրիզ ժամանելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան այցելեցին մի խումբ գերմանացի բժիշկներ եւ ուսուցիչներ: Ատրպատականում յատկապէս հայկական սրբավայրերին ծանօթանալու նպատակ ունենալով, նրանք իրենց այցը համադրել էին ազգային առաջնորդարանի հետ:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Հինգշաբթի, հոկտեմբերի 27-ի առաւօտեան Թաւրիզ ժամանելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան այցելեցին մի խումբ գերմանացի բժիշկներ եւ ուսուցիչներ: Ատրպատականում յատկապէս հայկական սրբավայրերին ծանօթանալու նպատակ ունենալով, նրանք իրենց այցը համադրել էին ազգային առաջնորդարանի հետ: Ուստի, Թաւրիզ ժամանումից յետոյ առաջին հանդիպումը կայացաւ ազգային առաջնորդարանում, որտեղ, «Էմիլ Յակոբեան» դահլիճում նրանց ընդունեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը:
Ողջունելով նրանց ծրագիրը՝ Ատրպատականի հայոց թեմի սրբավայրերին ծանօթանալու, առաջնորդ Սրբազան Հայրը լայն ծանօթութիւններ փոխանցեց Իրանում հայերի ներկայութեան եւ դարերի ընթացքում երկրի բարգաւաճման բերած նպաստի մասին. «Այն ներդրումը, որը Իրանում ապրող հայութիւնը դարերի ընթացքում կատարել է այս հայրենիքին, մասնակի չի՛ եղել, այլ՝ ամբողջական: Հին դարերից մինչեւ այսօր, հայերը երբեք օտար չեն զգացել այս երկրում, իսկ երկրի տարբեր ժամանակների իշխանութիւնները, երբեք օտարական չեն համարել հայերին: Միասնութեան ամբողջական պատկերի շրջագծում ենք գտնւում այս երկրում իբրեւ հայեր»,- ասաց Սրբազան Հայրն: Ապա, նա յիշեց թեմում բազմաթիւ եկեղեցիների գոյութիւնը, այն համարելով տարածաշրջանում քրիստոնէական վկայութեան գեղեցիկ մէկ օրինակ: Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգածու վերաբերմունքի մասին խօսելով, Սրբազան Հայրը անդրադարձաւ մի շարք վանքերի եւ եկեղեցիների նոր ժամանակների պատմութեան, որոնք բարեզարդւելով, պատիւ են բերում ո՛չ միայն թեմում ապրող հայութեան, այլեւ համայն իրանահայութեան եւ Իրանին ընդհանրապէս:
Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքում բազմաթիւ հարցեր տրւեցին ընդհանրապէս թեմի եկեղեցական համայնքային կեանքի մասին, որոնց պատասխանեց Սրբազան Հայրը, յիշելով պետութեան բարեացակամ վերաբերումքը եւ հայ համայնքին շնորհած ներքին ազատութիւնները: Ապա, աստւածաբանական հարցեր եւս ուղղւեցին, ի նկատի ունենալով որ հիւրերից ոմանք հետեւորդ էին կաթոլիկ դաւանանքի, իսկ ոմանք էլ Բողոքական եկեղեցիների ընտանիքի մաս էին կազմում, եւ նրանց հետաքրքրում էին Արեւելեան Ուղղափառ դաւանանքի որոշ կէտեր, որոնց մասին դարձեալ լուսաբանական բացատրութիւններ տւեց Սրբազան Հայրը:
Հանդիպումը առիթ հանդիսացաւ նաեւ, առաջիկայ մի քանի օրերին նրանց այցելելու սրբավայրերի մասին պատմական ծանօթութիւններ տալու: Ի դէպ, նրանցից ոմանք ծանօթ էին ո՛չ միայն հայոց քրիստոնէութեան դարձի պատմութեան, այլեւ մեր եկեղեցու Առաքելական ծագումին եւ որոշ աւանդութիւններին:

Յարակից լուրեր

  • ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը Ատրպատականի ազգ. առաջնորդարանում
    ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 23 մայիս 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը պաշտօնական այցով եղաւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարանում, Թաւրիզ կատարած իր աշխատանքային այցելութեան շրջանակներում:

  • Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի ամավերջի հանդէսը
    Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի ամավերջի հանդէսը

    Հինգշաբթի, 24 նայիս 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը եզրափակեց իր ուսումնական-կրթական տարին, ամավերջի ճոխ հանդիսութեամբ, որը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նւիրւած Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին: 

  • Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում
    Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում

    Հինգշաբթի 10 մայիս 2018-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ քաղաքամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում: 

  • Յարգանք ուսուցչաց Թաւրիզի հայոց ազգային դպրոցում՝ իրենց նւիրւած տօնի առիթով
    Յարգանք ուսուցչաց Թաւրիզի հայոց ազգային դպրոցում՝ իրենց նւիրւած տօնի առիթով

    Չորեքշաբթի, 9 մայիս 2018-ի կէսօրին, Թաւրիզի ազգ. «Հայկազեան, Թամարեան Սահակեան» դպրոցի հանդիսասրահում տեղի ունեցաւ Ուսուցիչների շաբաթւայ առիթով յատուկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Սրբազան Հօր հետ, հանդիսութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ, գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Վենետիկում մասնակցեց «Մխիթարեան» միաբանութեան հաստատման 300-ամեակի գիտաժողովին
    Ատրպատականի հայոց առաջնորդը Վենետիկում մասնակցեց «Մխիթարեան» միաբանութեան հաստատման 300-ամեակի գիտաժողովին

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի բարձր տնօրինումով, 3 մայիս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան մեկնեց Վենետիկի Ս. Ղազարու վանքը, իբրեւ ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան: Սրբազանը Սուրբ Ղազար Մայրավանքում մասնակցեց, «Մխիթարեան» միաբանութեան սոյն կղզու վրայ հաստատման 300-ամեակի նւիրւած «Մխիթար եւ Մխիթարեաններ, Քրիստոնէութեան լուսաւորութեան դպրանոց մը» խորագրով գիտաժողովին, կազմակերպութեամբ «Մխիթարեան» միաբանութեան քահանայապետական պատուիրակ՝ Հ. Լեւոն արք. Զէքիեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։