Հա

Համայնք

Կիրակի, 04 Դեկտեմբերի 2016 10:10

Ատրպատականի առաջնորդը այցելեց Ուրմիայի հայոց զոյգ կրթօջախները

2016-2017 կրթական տարեշրջանի բացման առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը չորեքշաբթի, նոյեմբերի 16-ի առաւօտեան, հովւական այց տւեց Ուրմիայի հայոց զոյգ կրթօջախներին՝ հայոց ազգային «Մասիհա» դպրոց եւ ՀՕՄ-ի «Նայիրի» մանկապարտէզ:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - 2016-2017 կրթական տարեշրջանի բացման առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը չորեքշաբթի, նոյեմբերի 16-ի առաւօտեան, հովւական այց տւեց Ուրմիայի հայոց զոյգ կրթօջախներին՝ հայոց ազգային «Մասիհա» դպրոց եւ ՀՕՄ-ի «Նայիրի» մանկապարտէզ: Առաջնորդ Սրբազանին ընկերակցում էին Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը եւ Գործակալական խորհրդի ատենապետ՝ Փայլակ Սահակեանը:

 

ա- Այց՝ Ուրմիայի հայոց ազգ. «Մասիհա» դպրոց

Առաւօտեան ժամը 10-ին, Սրբազան Հայրը իր ընկերակիցներով դիմաւորւեց դպրոցի տեսչուհի Ադրինէ Մեջլումեանի, տեսչուհու օգնական՝ Ղասեմիի եւ ուսուցչական կազմի կողմից: Տեսչարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, տեսչուհին զեկուցեց տարեսկզբից ի վեր կատարւած աշխատանքի, յաւելւած դասարանի յարմարեցման եւ կրթական կեանքի հետ առնչւած խնդիրների մասին: Հայերէն լեզւի եւ հայերէն լեզւով դասաւանդւող նիւթերի դասագրքերի մասին ակնարկութիւն կատարւեց, գնահատանք արտայայտելով սոյն նիւթերի դասաւանդումը կատարող ուսուցչուհիների նւիրեալ աշխատանքին:
Ապա, առաջնորդ Սրբազանը հերթաբար այցելեց դասարանները եւ զրուցեց աշակերտութեան հետ, նա յատկապէս իրենց անցած հայոց պատմութեան դասերի, կրօնագիտութեան առարկաների մասին նրանց հարցեր ուղղեց, որոնց պատասխանեցին աշակերտները: Իւրաքանչիւր դասարան մէկ սրբի անունով է կոչւում՝ Ս. Սարգիս, Ս. Գէորգ, Ս. Մեսրոպ Մաշտոց եւ այլն, ազգային-կրօնական շունչ հաղորդելով այնտեղ սովորող մեր երեխաներին:

161204d06a

Յատկանշական էր, որ իւրաքանչիւր դասարանում երբ աղօթք կատարեց Սրբազան Հայրը, բոլոր աշակերտները մասնակցում էին, անգիր արտասանելով Տէրունական աղօթքը, ինչպէս նաեւ առօրեայ այլ աղօթքներ:
Աշակերտութեան հետ հանդիպումը առիթ հանդիսացաւ մայրենի լեզւի եւ ազգային պատմութեան արժէքը շեշտելու նոր սերնդի մօտ, բացատրելու այն մեծ հարստութեան՝ Հայոց լեզւի առանձնայատկութիւններն ու առաւելութիւնները, որոնք մեզ տարբերում են ուրիշ ազգերից, եւ որը մեր ժողովրդի յաւերժութեան խարիսխն է տարբեր ազգերի եւ լեզուների ընդհանուր պատկերի շրջագծում:

161204d06b

բ- Այց՝ ՀՕՄ-ի «Նայիրի» մանկապարտէզ

Նոյն օրը, առաւօտեան ժամը 11:30-ին, առաջնորդ Սրբազանը իր ընկերակիցներով այցելեց Հայ օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզ, որի մուտքին կրթօջախի երեխաները ջերմ դիմաւորութիւն ցուցաբերեցին հիւրերին: Հանդիպմանը ներկայ էին ՀՕՄ-ի վարչութեան անդամները եւ ուսուցչուհիները:
Երեխաների հետ հաճելի դասաժամի փոխակերպւեց այն այցը, երբ Սրբազան Հայրը նրանց դպրոցական գրասեղանի շուրջ նստելով, զրուցեց նրանց հետ, նոր սովորած նիւթերի մասին: Յայտնենք, թէ՝ շաբաթական դրութեամբ նրանք հանդիպում են ունենում Ուրմիայի հոգեւոր հովիւի հետ, որը նրանց սովորեցնում է սաղմոսներ եւ փոքր աղօթքներ: Երեխաները պատմեցին առաջիկայ գլխաւոր տօնի՝ Յիսուսի Ծննդեան մասին, եւ այս առիթով իրենց նկարած եւ ներկած «Յիսուսի Ծնունդը» պատկերը նւիրեցին առաջնորդ Սրբազանին:

161204d06c

Այս առիթով ՀՕՄ-ի վարչութեան ատենապետուհի Սեդա Մեջլումեանը շնորհակալութեան խօսք ուղղեց առաջնորդ Սրբազանին եւ ազգային իշխանութեանը, սոյն փոքրիկ կրթօջախը ուշադրութեան առարկայ դարձնելու առիթով: Իսկ Սրբազան Հայրը իր գնահատանքը յայտնեց ՀՕՄ-ի վարչութեանը, Տէր Հօրը, Գործակալական խորհրդին, դաստիարակչուհի Օֆելիա Սայեադեանին, ուսուցչուհի Արտեմիս Բայրամեանին եւ օգնականուհի Զեմֆիրա Մնացականեանին, «Նայիրի» մանկապարտէզի կրթադաստիարակչական առօրեային իրենց գործօն մասնակցութիւնը բերելու համար:
Հայեցի դաստիարակութեան եւ հայերէն լեզւի պահպանութեան այս զոյգ օջախները իրենց նւիրեալ կրթական մշակներով եւ հովանաւորներով, շարունակելու են ուրմիահայ համայնքի հիմքերը ամրապնդել, ապահովելով նոր սերունդների հայերէնախօսութիւնը եւ ազգասիրութիւնը:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի կուսակալն այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան
    Ատրպատականի կուսակալն այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան

    Յունւարի 22-ին, Ատրպատականի կուսակալ դոկտ. Շոհրադիֆար, իր տեղակլի եւ քաղաքական խորհրդականի հետ այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան եւ հանդիպել է թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:

  • Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Յունւարի 22-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում յընթացս Սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Սարկաւագական ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի «Վերանորոգութեան տարի»-ին նւիրւած հռչակագիրը
    Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի «Վերանորոգութեան տարի»-ին նւիրւած հռչակագիրը

    Յունւարի 15-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում հանդիսաւորապէս ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ հռչակագիրը, 2017 թիւը «Վերանորոգութեան տարի» յայտարարելու կապակցութեամբ:

  • Շնորհաւորանք
    Շնորհաւորանք

    Սիրելի՛ պրն. Մելիքեան,
    Ամանորի եւ Նոր տարւայ, ինչպէս նաեւ մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի առիթով, սրտանց շնորհաւորում ենք Ձեզ եւ Ձեր միջոցով «Ալիք»-ի ողջ խմբագրակազմին, գրաշարներին եւ աշխատողներին, բարձր գնահատելով հայ գրի ու դպրութեան հանդէպ բոլորի նւիրեալ աշխատանքը:

  • Սուրբ Ծննդեան զանգը՝ ահազանգ
    Սուրբ Ծննդեան զանգը՝ ահազանգ

    Յիսուսի Սուրբ Ծննդեան պահին, երկնքից հրեշտակներ երեւացին պարզամիտ հովիւներին, որոնք իրենց հօտերին պահպանութիւն էին անում բաց դաշտում (Հմմտ. Ղկ. 2:8): Նոյն հրեշտակների երաժշտական փառաբանութիւնը մինչեւ օրս, մեր եկեղեցում առաւօտեան ժամերգութեան ընթացքում երգւում է, բանաձեււած խաղաղարար այն խորհրդի վրայ, որի միտք բանին հրեշտակները յայտնեցին.
    «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ
    եւ յերկիր խաղաղութիւն,
    ի մարդիկ հաճութիւն» (Ղկ. 2:14):

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։