Հա

Համայնք

Հինգշաբթի, 08 Դեկտեմբերի 2016 10:00

Գրքերի տարեկան ցուցահանդէս՝ Թաւրիզի հայոց ազգ. դպրոցում

Նոյեմբերի 22-ի առաւօտեան ժամը 11-ին, Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տեսչութեան կազմակերպութեամբ, դպրոցի գրադարանում տեղի ունեցաւ նոր հրատարակւած գրքերի տարեկան ցուցահանդէս:
Ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի ներկայութեամբ, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Նոյեմբերի 22-ի առաւօտեան ժամը 11-ին, Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տեսչութեան կազմակերպութեամբ, դպրոցի գրադարանում տեղի ունեցաւ նոր հրատարակւած գրքերի տարեկան ցուցահանդէս:
Ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի ներկայութեամբ, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի: Ներկայ էին ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի անդամներ, ծնողներ եւ գրադարանավար եռեակ կազմի անդամներ:
Ցուցադրւած գրքերի եւ դրանց նիւթերի խմբաւորման մասին ծանօթացման խօսք փոխանցեց դպրոցի տեսչուհի՝ Արմինէ Վահրամեանը: Նրա տւած բացատրութեան համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետութեան Կրթական նախարարութեան նախաձեռնութեամբ «Տարեկան 50 հազար գիրք եւ 50 հազար ցուցահանդէս» նպատակային բնաբանով սկսւած աշխատանքը, արդիւնաւորում է աշակերտական բազմաթիւ գունագեղ գրքերի հրատարակութեամբ: Տեսչուհին հաստատեց, թէ՝ դպրոցը իր սահմանափակ բիւջէով եւ մեծ զոհողութեամբ ձեռք է բերում սոյն գրքերից շատերը, աշակերտութեանը չզրկելու համար երկրում հրատարակւող ուսանողական մակարդակի եւ մանկավարժական յատուկ պատրաստութեամբ լոյս տեսնող գրքերից:
161208d03aՆերկայացւած նոր հրատարակութիւնները բարձրորակ տպագրութեամբ, տարիքային բաժանումներով եւ նիւթերի բազմազան ճոխութեամբ յատկանշւած գրքեր էին, որոնց գլխաւոր նպատակը եթէ ուսում ու գիտութիւն ջամբելն է, միւս կողմից նաեւ ընթերցանութեան նահանջի դէմ բացայայտ պայքարի արտայայտութիւն է: Գիրքը սիրեցնել՝ գեղեցիկ արտաքինով, երեխաների համար՝ նկարները ներկելու յատուկ էջերով, իսկ աւելի մեծերի համար՝ հետաքրքրական նիւթերի յաւելումով, ընթերցանութեան համաշխարհային նահանջի վտանգաւոր երեւոյթի դէմ պայքարի բաղկացուցիչ են:
161208d03bՍրբազան Հայրը այս առիթով գնահատեց տեսչութեան կատարած զոհողութիւնը՝ գրքերի ապահովման գծով, ինչպէս նաեւ ուսուցիչների հետեւողական աշխատանքը՝ երեխաների ընթերցումից յետոյ կատարւող ամփոփումների եւ վերլուծումների առումով: Իր գնահատանքը Սրբազան Հայրը ուղղեց նաեւ գրադարանավարների անձնակազմին՝ Վահագն Տէր-Պետրոսեանին, Շաքէ Ջանանեանին եւ Միշիկ Բուդաղեանին, որոնք սիրայօժար կատարել էին դպրոցի գրադարանի վերադասաւորման աշխատանքը, ցուցակագրումը թարմացնելով եւ գրքերի բաժանումները ըստ նիւթերի վերախմբաւորելով:
Ապա, տեսչարանում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքում խորհրդակցութիւն կատարւեց ուսումնական-կրթական 2016-2017 տարւայ աշխատանքների մասին:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի կուսակալն այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան
    Ատրպատականի կուսակալն այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան

    Յունւարի 22-ին, Ատրպատականի կուսակալ դոկտ. Շոհրադիֆար, իր տեղակլի եւ քաղաքական խորհրդականի հետ այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան եւ հանդիպել է թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:

  • Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի «Վերանորոգութեան տարի»-ին նւիրւած հռչակագիրը
    Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի «Վերանորոգութեան տարի»-ին նւիրւած հռչակագիրը

    Յունւարի 15-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում հանդիսաւորապէս ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ հռչակագիրը, 2017 թիւը «Վերանորոգութեան տարի» յայտարարելու կապակցութեամբ:

  • Շնորհաւորանք
    Շնորհաւորանք

    Սիրելի՛ պրն. Մելիքեան,
    Ամանորի եւ Նոր տարւայ, ինչպէս նաեւ մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի առիթով, սրտանց շնորհաւորում ենք Ձեզ եւ Ձեր միջոցով «Ալիք»-ի ողջ խմբագրակազմին, գրաշարներին եւ աշխատողներին, բարձր գնահատելով հայ գրի ու դպրութեան հանդէպ բոլորի նւիրեալ աշխատանքը:

  • Սուրբ Ծննդեան զանգը՝ ահազանգ
    Սուրբ Ծննդեան զանգը՝ ահազանգ

    Յիսուսի Սուրբ Ծննդեան պահին, երկնքից հրեշտակներ երեւացին պարզամիտ հովիւներին, որոնք իրենց հօտերին պահպանութիւն էին անում բաց դաշտում (Հմմտ. Ղկ. 2:8): Նոյն հրեշտակների երաժշտական փառաբանութիւնը մինչեւ օրս, մեր եկեղեցում առաւօտեան ժամերգութեան ընթացքում երգւում է, բանաձեււած խաղաղարար այն խորհրդի վրայ, որի միտք բանին հրեշտակները յայտնեցին.
    «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ
    եւ յերկիր խաղաղութիւն,
    ի մարդիկ հաճութիւն» (Ղկ. 2:14):

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Թաւրիզում հանդիպեց Մշակութային ժառանգութիւնների ընդհ. տնօրէնի հետ
    Ատրպատականի հայոց առաջնորդը Թաւրիզում հանդիպեց Մշակութային ժառանգութիւնների ընդհ. տնօրէնի հետ

    Հինգշաբթի, դեկտեմբերի 8-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը հանդիպում ունեցաւ Արեւելեան Ատրպատականի Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան նորանշանակ ընդհ. տնօրէն՝ ճրտպ. դոկտ. Աբդարի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։