Հա

Համայնք

18/12/2016 - 11:00

Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան եւ Փոքրամասնութիւնների կենտրոնի զոյգ տնօրէնների պաշտօնական այցը՝ ազգային առաջնորդարան

Շաբաթ, դեկտեմբերի 10-ի կէսօրից յետոյ ժամը 1-ին, Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէն դոկտ. Աբդարը ընկերակցութեամբ Փոքրամասնութիւնների պետական կենտրոնի տնօրէն Մոհամմադփուրի, պաշտօնական այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան, Թաւրիզ:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Շաբաթ, դեկտեմբերի 10-ի կէսօրից յետոյ ժամը 1-ին, Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէն դոկտ. Աբդարը ընկերակցութեամբ Փոքրամասնութիւնների պետական կենտրոնի տնօրէն Մոհամմադփուրի, պաշտօնական այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան, Թաւրիզ:
Հիւրերը ընդունւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի անդամների կողմից:
Բարձրաստիճան պատւիրակութեանը մաս էին կազմում Փոքրամասնութիւնների գրասենեակի պախատանքը, ի սէր մշակութային դարաւոր արժէքների հանդէպ գիտակից գուրգուրանքի եւ կիրառական արւեստի նմոյշների արժանապատիւ պահպանման:
161218d02aԽօսք առնելով երկու հիմնարկութիւնների բարձրագոյն պատասխանատուները, իրենց յարգանքը եւ համագործակցութեան պատրաստակամութիւնը յայտնեցին Սրբազան Հօրը եւ Թեմական խորհրդին, կատարելու այն՝ ինչը պատւաբեր է ո՛չ միայն հայ համայնքին եւ յատկապէս Ատրպատականի հայոց թեմին, այլ ընդհանրապէս Իրանին եւ իրանցի ժողովրդին:
Նոյն օրը, գործնական քայլ վերցնելով, պետական բարձրաստիճան պատասխանատուները իրենց ընկերակիցներով, 161218d02bառաջնորդ Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի ընկերակցութեամբ ուղղւեցին դէպի ազգային «Թամարեան» դպրոցի 120-ամեայ շէնքը, որի մէկ հատւածը վերածւե լու է թանգարանի ցուցասրահի եւ հնատիպերի բաժանմունքի:
Սոյն այցելութեան առիթով, պետական բարձրաստիճան հիւրերը կէսօրւայ ճաշի հիւրը եղան առաջնորդ Սրբազան Հօր:

Յարակից լուրեր

  • Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում
    Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

    Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։