Հա

Համայնք

Կիրակի, 18 Դեկտեմբերի 2016 11:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հանդիպեց Փոքրամասնութիւնների կենտրոնի նորանշանակ տնօրէնի հետ

Շաբաթ, դեկտեմբերի 10-ի առաւօտեան ժամը 11-ին, Փոքրամասնութիւնների պետական կենտրոնի նորանշանակ ընդհանուր տնօրէն Մոհամմադփուրը, Թաւրիզի կենտրոնի իր գրասենակում ընդունեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի շնորհաւորական այցը: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու գործավարը:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Շաբաթ, դեկտեմբերի 10-ի առաւօտեան ժամը 11-ին, Փոքրամասնութիւնների պետական կենտրոնի նորանշանակ ընդհանուր տնօրէն Մոհամմադփուրը, Թաւրիզի կենտրոնի իր գրասենակում ընդունեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի շնորհաւորական այցը: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու գործավարը:
Առաջնորդ Սրբազան Հայրը ազգային իշխանութեան անունից շնորհաւորելով ընդհանուր տնօրէն Մոհամմադփուրին, նրա նշանակման առիթով սոյն պաշտօնում, յայտնեց ասելով. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ապրող իւրաքանչիւր կրօն, ազգութիւն եւ մշակոյթ, կազմում է այս երկրի գեղեցիկ խճանկարը: Քրիստոնեայ եւ իսլամ, այս երկրում մենք համաերկրացիներ լինելուց բացի, համագործակիցներ ենք, եւ համայն աշխարհին օրինակ պիտի հանդիսանանք մեր անկեղծ գործակցութեամբ եւ փոխադարձ վստահութեան վրայ հիմնւած եղբայրական սիրով»: Ապա, Սրբազան Հայրը մի շարք խնդիրների անդրադարձաւ, որոնք առնչւում են թեմի ներքին աշխատանքներին:
161218d01aԱրտայայտւեց նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու գործավարը, իրազեկելով տնօրէնին, առկայ խնդիրների շուրջ եւ նրանց հաւանական լուծումների մասին իր տեսակէտը պարզելով: Թեմական խորհրդի անդամները եւս լուսաբանեցին պետական պաշտօնեաներին, թեմի ընդհանուր ուղեգծի եւ աշխատանքային առօրեայի մասին բացատրութիւն տալով:
Ընդհանուր տնօրէն Մոհամմադփուրը, իր հերթին, շնորհակալութիւն յայտնեց շնորհաւորանքների համար: Նա հայ ժողովրդին ծանօթ լինելով, իր ուրախութիւնը յայտնեց, որ Աստւած առիթ ընձեռեց գործակցելու հայ համայնքի հետ: Ապա, ընդհ. տնօրէնը իր պատրաստակամութիւնը յայտնեց օգտակար հանդիսանալու ազգային առաջնորդարանին:
Աւարտին, նա յուշանւէրով պատւեց առաջնորդ Սրբազան Հօրը, մէկ անգամ եւս իր պատրաստակամութիւնը յայտնելով օժանդակելու հայ համայնքին:

Յարակից Հրապարակումներ

  • Եզրափակում Թաւրիզի հայագիտական Ա. գիտաժողովի Դարաշամբի Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում
    Եզրափակում Թաւրիզի հայագիտական Ա. գիտաժողովի Դարաշամբի Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում

    Գիտաժողովին մասնակից հայագէտները, որոնք գիտաժողովի առաջին օրն անցկացրել էին անցած ուրբաթ, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում առիթ էին ունեցել այցելել Ատրպատականի պատմական թեմի փառքը կազմող վանքերը, Ս․ Թադէն ու Ծոր-Ծորը, տեսել էին աստւածաշնչական Արարատ լեռն ու Արտազ գաւառն ընդհանրապէս, խոր տպաւորութեամբ համախմբւեցին Ս․ Ստեփանոս վանքի սրահում։ 

  • Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, բացումը կատարւեց գրքերի ցուցահանդէսի, ներկայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, Ազգային իշխանութեան անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան անդամների, թաւրիզահայ համայնքի մտաւորական աւագ եւ կրտսեր սերնդի անհատների:

  • Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում
    Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հրաւէրով Թաւրիզ ժամանեց ֆրանսացի հայագէտ պրոֆ. Բեռնար Ուտիէ, հայկական ձեռագրերից յայտնաբերած իր նորագոյն նիւթի մասին բանախօսելու, 13 հոկտեմբերի առաւօտեան, Թաւրիզում կայանալիք Հայագիտական առաջին գիտաժողովի առաջին նիստի ընթացքում:

  • Պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին
    Պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին

    Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թեմական խորհրդի: 

  • Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզի ազգ. դպրոցում եւ Թարգմանչաց տօնի նւիրւած ժամերգութիւն Լիլաւայի եկեղեցում
    Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզի ազգ. դպրոցում եւ Թարգմանչաց տօնի նւիրւած ժամերգութիւն Լիլաւայի եկեղեցում

    Շաբաթ, 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Թաւրիզի ազգ. դպրոցի տեսչութեան, հոգաբարձութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի կազմակերպութեամբ, Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն տեղի ունեցաւ դպրոցի սրահում, աշակերտների կատարումով: Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ եւ հրաւիրեալներ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։