Հա

Համայնք

Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2016 10:00

Աստւածաշնչի տպագրութեան 350-ամեակի նշում եւ հնատիպ Սուրբ Գրքերի ցուցահանդէս՝ Թաւրիզում

Ուրբաթ, դեկտեմբեր 9-ի երեկոյեան ժամը 7:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Աստւածաշնչի հայերէն տպագրութեան 350-ամեակի առիթով տեղի ունեցաւ իւրայատուկ դասախօսութիւն, որին յաջորդեց նաեւ հնատիպ Սուրբ Գրքերի ցուցահանդէս:

Ատրպատական ազգային առաջնորդարան - Ուրբաթ, դեկտեմբեր 9-ի երեկոյեան ժամը 7:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Աստւածաշնչի հայերէն տպագրութեան 350-ամեակի առիթով տեղի ունեցաւ իւրայատուկ դասախօսութիւն, որին յաջորդեց նաեւ հնատիպ Սուրբ Գրքերի ցուցահանդէս:
350-ամեակի առիթից օգտւելով, ազգ. առաջնորդարանի հնատպերի հաւաքածոյում գտնւած հնագոյն 8 Ճաշոցների ուսումնասիրութիւնը կատարել էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, որը սահիկների ցուցադրութեամբ ներկայացրեց թեմի մտաւորականների խմբակին:
161224d02aՄշակութային բարձր արժէք ներկայացնող հնատիպ հաստափոր սուրբ մատեանների իւրայատուկ բոյրով օծուն դահլիճում, երեկոյի բացման խօսքը կատարեց Ռիտա Նազարբէգեանը: Ոսկան Երեւանցու կողմից 1666 թւականին, Ամստերդամում իրականացւած Աստւածաշնչի հայերէն տպագրութեան անդրադառնալով, նա ասաց. «Գիրքը տպւեց այն ժամանակների համար բաւականին մեծ՝ 5000 տպաքանակով, էջերի քանակը՝ 838: Այդ շքեղ եւ պատկերազարդ գրքի լոյսընծայմամբ հայերը ունեցան իրենց ազգային լեզւով տպագրւած Աստւածաշունչը: Ոսկան վարդապետ Երեւանցին (նաեւ Ոսկան Ջուղայեցին) ծնւել է 1614 թւականին, Իրանի Նոր Ջուղայում: Ի յիշատակ ծնողների նախկին բնակավայրի կոչւել է Երեւանցի: Հայերէն առաջին Աստւածաշնչի տպագրութեամբ Ոսկան վարդապետը մատուցել է վիթխարի ծառայութիւն: Միշտ բարձր է գնահատւել նրա վաստակը հայ մշակոյթի պատմութեան, նաեւ հայ ազգի մտաւոր զարգացման մէջ: Հայ տպագրութեան երախտաւորը վախճանւել է 1674 թւականին Մարսէյլում»: Բացման հակիրճ բայց բովանդակալից խօսքը նա աւարտեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բառերով. «Արդարեւ, եթէ Մեսրոպ Մաշտոց ու Սահակ Հայրապետ 5-րդ դարուն Աստուծոյ խօսքը հայացուցին ստեղծելով մեր պատմութեան Ոսկեդարը, ապա, Ոսկան վարդապետ ձեռագիրներու փոշիներուն տակ մնացած Աստւածաշունչը մատչելի, տեսանելի ու շօշափելի դարձուց մեր ժողովուրդին»:
161224d02bԱռաջնորդ Սրբազան Հայրը իր դասախօսութեան սկսելով, ներկայացրեց այն վիթխարի մշակութային հարստութիւնը, որի տէրն է ատրպատականցի հայը, ձեռագրերի եւ հնատիպ հազւագիւտ հատորների հաւաքածոյով: Իր աշխատանքը սահմանափակելով միայն 8 Ճաշոցների ուսումնասիրութեան շրջագծում, Սրբազան Հայրը մէկ առ մէկ սահիկների ընկերակցութեամբ բացատրեց նրանց ներկայ իրավիճակը, դարերի ընթացքում կատարւած վերանորոգութեան աշխատանքները, ինչպէս նաեւ ընկած էջերի փոխարէն աւելացւած ձեռագիր անգին էջերը:
161224d02cԴասախօսութեան հիմնական մասը կազմում էր այն յիշատակարանների ներկայացումը, որոնք ե՛ւ նւիրատուների կողմից ձեռագիր արձանագրւել են Ճաշոցներում, ե՛ւ պատահական անհատների կողմից տարբեր էջերում թողնւել են իբրեւ յիշատակ: Երբեմն դժւար վերծանելի անձնանուններ, տեղանուններ եւ մաշւած տողեր Սրբազան Հայրը արտագրել էր Ճաշոցներից, որոնցից իւրաքանչիւրը Ատրպատականի տարբեր գաւառներում եւ գիւղերում օգտագործւել էր եւ ապա հանգրւանել Թաւրիզում:
Դասախօսութիւնից յետոյ հարցերի առիթ տրւեց ներկաներին, որոնց լուսաբանիչ պատասխաններ տւեց Սրբազան Հայրը: Թեմի հին, բայց անցեալ չդարձած պատմութեան շօշափելի հարստութիւններին մօտենալով, ներկաները ըմբոշխնեցին սուրբ գրքերի եւ նրանց ձեռագիր էջերի ու յիշատակարանների փոխանցած մշակութային զգացմունքը:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը եւ ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը եւ ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիաս

    Երկուշաբթի, 4 դեկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եւ թեմի պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիասի մայրավանքը՝ Լիբանան, մասնակից դառնալու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին, որ չորս տարին մէկ գումարւում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարձր հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ, ու մասնակցութեամբ բոլոր թեմերի առաջնորդ սրբազանների եւ ներկայացուցիչ պատգամաւորների: 

  • Իրան-Հայաստան մշակութային յարաբերութիւնները դարերի պատմութիւն ունեն իրենց ետին
    Իրան-Հայաստան մշակութային յարաբերութիւնները դարերի պատմութիւն ունեն իրենց ետին

    Ուրբաթ, 1 դեկտեմբեր 2017-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի երկու Ատենապետների՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ պրն. Վարուժ Յովհաննէսեանի այցելեց «Շիրին» ցուցասրահը, որտեղ հայ նշանաւոր ժամանակակից արւեստագէտների ջրաներկ ստեղծագործութիւնները ցուցադրւում էին։ Ցուցասրահում դրւած էին Սմբատ Տէր-Կիւրեղեանի, Երւանդ Նահապետեանի, Եսայի Շահիջանեանի, Միքայէլ (Միշա) Շահբազեանի եւ Աւագ Հայրապետեանի գործերը։

  • Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետի շնորհակալական գիրը՝ Ատրպատականի հայոց առաջնորդին
    Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետի շնորհակալական գիրը՝ Ատրպատականի հայոց առաջնորդին

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եւ ազգային իշխանութիւնը, տեղական պայմանների եւ միջավայրի թելադրած պահանջների համապատասխան քայլերով իր յարաբերութիւնները միշտ նորովի մշակում է Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական կառոյցների հետ, հիւսիսային Իրանում մեր ժողովրդի զաւակների նկատմամբ ապահովելով արժանի յարգանք եւ գուրգուրանք:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այցլեց Արեւմտեան Ատրպատականի նահանգապետին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այցլեց Արեւմտեան Ատրպատականի նահանգապետին

    Չորեքշաբթի 29 նոյեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 5-ին, առաջնորդ Սրբազանը ընկերակցութեամբ Ուրմիոյ հոգեւոր հովիւ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, Թեմական խորհրդի կազմի, ներկայութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, Վարդան Աբրահամեանի, Գագիկ Ջորջեանի Ալէն Սայադեանի եւ Ուրմիահայ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանի, որ Սրբազան Հօր պատւիրակութեան մաս էր կազմում, պաշտօնական հանդիպում ունեցաւ Արեւմտեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ դոկտ. Շահրիարիի հետ նահանգապետարանում, Ուրմիա: 

  • Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդէս կը բացւի
    Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդէս կը բացւի

    Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018 թ.-ի սեպտեմբերի 21-ին կը բացւի «Հայաստան» խորագրով ցուցահանդէսը, որը բաց կը լինի մինչեւ 2019 թ.-ի յունւարի 13-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։