Հա

Համայնք

Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 11:10

Ատրպատականի հայոց առաջնորդը Թաւրիզում հանդիպեց Մշակութային ժառանգութիւնների ընդհ. տնօրէնի հետ

Հինգշաբթի, դեկտեմբերի 8-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը հանդիպում ունեցաւ Արեւելեան Ատրպատականի Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան նորանշանակ ընդհ. տնօրէն՝ ճրտպ. դոկտ. Աբդարի հետ:

Ատրպատական, ազգային առաջնորդարան - Հինգշաբթի, դեկտեմբերի 8-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը հանդիպում ունեցաւ Արեւելեան Ատրպատականի Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան նորանշանակ ընդհ. տնօրէն՝ ճրտպ. դոկտ. Աբդարի հետ: Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի անդամներ՝ Վարդան Աբրահամեանը, Գագիկ Ջորջեանը եւ Ալէն Սայեադեանը, ինչպէս նաեւ Փոքրամասնութիւնների պետական գրասենեակի պատասխանատուն:
Սոյն հանդիպումը առաջին հերթին շնորհաւորական բնոյթ ունէր, ի նկատի ունենալով, որ դոկտ. Աբդարը մի քանի ամիս առաջ ստաձնել էր իր նոր պաշտօնը: Շնորհակալութիւն յայտնելով սոյն քաղաքավարական այցի համար, դոկտ. Աբդարը յիշեց թաւրիզահայ համայնքի հետ իր անցած երկար ուղին եւ բարեկամական սիրալիր օրերը, երբ իբրեւ քաղաքապետ սերտ գործակցութիւն էր ունեցել ազգային առաջնորդարանի հետ, շինարարական բնագաւառում, օժանդակելով Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի շինարարական աշխատանքներին:
161226d02aՀանդիպման ընթացքում, առաջնորդ Սրբազան Հայրը անդրադարձաւ Ատրպատականի հայոց թեմի թանգարանի վերադասաւորման եւ վերաբացման ծրագրին, նոր վայրում ու արդիական բոլոր չափանիշերի գործադրութեամբ: Նա յիշեցրեց, թէ՝ 2018 թւականը արդէն մօտալուտ է, երբ զբօսաշրջութեան ոլորտում, Թաւրիզը դառնալու է «Իսլամի մայրաքաղաք»: Ուստի, առիթը յարմար նկատելով, Սրբազան Հայրը ասաց, թէ Ատրպատականի հայութիւնը եւս իր ներդրումն է ունենալու այս ծրագրին, Թաւրիզում թանգարանների թիւը մէկ հատով աւելացնելով. «Վայրը, նիւթերը եւ աշխատանքը մեզանից, իսկ գործի արդիւնքով ձեռքբերւած պատիւը՝ բոլորիս՝ քրիստոնեային եւ իսլամին, իրանահայութեանը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեանը»,- ասաց Սրբազան Հայրը:
Մշակութային Ժառանգութիւնների պետական հիմնարկութեան գործունէութեան ծիրում, առաջնորդ Սրբազան Հայրը անդրադարձաւ նաեւ Մարաղայի Ս. Յովհաննէս եկեղեցու վերանորոգութեան կիսատ մնացած աշխատանքին, նախապէս հայութեամբ բաբախող այս քաղաքում տարեկան գէթ մէկ առիթով Թաւրիզից նախկին մարաղացիներին այնտեղ հրաւիրելու եւ եկեղեցական արարողութիւն կատարելու իր փափագը յայտնելով դոկտ. Աբդարին:
Դոկտ. Աբդարը ողջունելով Սրբազան Հօրը եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներին, իր ուրախութիւնը յայտնեց Ատրպատականի թեմի ղեկավարութեան հետ դարձեալ հանդիպելու համար, յիշելով անցեալի իր փորձառութիւնը հայ համայնքի հետ: Նա իր ղեկավարած տեսչութեան գլխաւոր երկու խորհրդականների ներկայութեամբ, իր պատրաստակամութիւնը յայտնեց օժանդակելու թանգարանային ծրագրի յաջողութեանը, հարկ եղած ուղղութիւնն ու թելադրանքը կատարելով աշխատանքի սկզբնական քայլերի մասին:
Յայտնենք, որ առաջիկայ օրերին դոկտ. Աբդարը Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի հետ միասին աշխատանքային այց է կատարելու թանգարանի պահեստը եւ այն շէնքը, որը պէտք է ծառայի իբրեւ թանգարան:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով
    Ատրպատականի հայոց առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէյի, նախագահ Ռոհանիի եւ պետական աւագանուն, նոյն օր առաւօտեան, Թեհրանից դէպի Եասուջ ուղղւող ճամբորդատար օդանաւի ջախջախման տխուր առիթով:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու որդեգրած սիրելի աւանդութիւններից է Տեառնընդառաջի տէրունի տօնը, մեր Տիրոջ տաճար ընծայման յիշատակը, որը կարօտով սպասւում է ամէն տարի Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի կողմից:

    Երեքշաբթի, 13 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզիում եւ Ուրմիայում տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակ եւ ապա աւանդական խարոյկի բոցավառում:

  • ԻԻՀ յեղափոխոիթեան 39-րդ տարեդարձի առիթով ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում
    ԻԻՀ յեղափոխոիթեան 39-րդ տարեդարձի առիթով ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց թեմում ապրող մեր ժողովրդի զաւակները, իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան բաղկացուցիչ մասնիկ, 39 տարիներ առաջ, երկրի հոգեւոր առաջնորդ այաթ. Էմամ Խոմէյնիի գլխաւորութեամբ սկսւած անցած դարի մեծագոյն Յեղափոխութեան տօնակատարութիւններին իրենց մասնակցութիւնը բերեցին, ե՛ւ ներհամայնքային ծրագրերով ե՛ւ ընդհանրական քայլարշաւում խիտ շարքերով ներկայութեամբ: 

  • Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների կատարմամբ:

    Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի, 7 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, մասնակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի այցը Իսլամական մշակոյթի հիմնարկութեան ընդհանուր տնօրէնին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի այցը Իսլամական մշակոյթի հիմնարկութեան ընդհանուր տնօրէնին

    Շաբաթ, 27 յունաւր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական հանդիպում կայացաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թեմական խորհրդի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի տարածման պետական հիմնարկութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Մոհամմատփուրի միջեւ, սոյն հիմնարկութեան Թաւրիզի կենտրոնատեղիում: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։